Բրայան Թրեյսիի սեմինարը նրանց համար է, ովքեր ուզում են իրենց ոլորտի լավագույն տաս մասնագետներից մեկը դառնալ. Սերգեյ Ուսնունց

11:01 • 19.09.17



Skill.am-ի նախաձեռնությամբ հոկտեմբերին Երևանում  տեղի կունենա բիզնեսի զարգացման լեգենդար ամերիկացի փորձագետ Բրայան Թրեյսիի սեմինարը: Դասընթացի նպատակների, դրան մասնակցելու պայմանների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Skill.am կայքի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ:

- Պարոն Ուսնունց, հոկտեմբերի վերջին Երևանում Skill.am-ը Մոսկվայի Բրայան Թրեյսիի ակադեմիայի անմիջական աջակցությամբ կազմակերպում է աշխարհահռչակ սփիքեր, բիզնեսի զարգացման լեգենդար ամերիկացի փորձագետ Բրայան Թրեյսիի սեմինարը: Արդյոք հայաստանյան լսարանը ճանաչո՞ւմ է Բրայան Թրեյսիին և պատրա՞ստ է արդյոք վճարել այդ դասընթացին մասնակցելու համար:

- Շնորհակալ եմ հարցի համար։ Անկեղծ ասած երկար ենք մտածել սփիքերի ընտրության հարցում։ Իսկզբանե ունեինք միտք անպայմանորեն ծանրակշիռ մեկին հրավիրել մեր երկիր, որն առնվազն կլինի աշխարհի ամենահայտնի 10 թրեյներների ցանկում։ Թրեյսիին հրավիրելու միտքը ծնվեց, երբ բիզնես այցով Վրաստանի հանրապետությունում էինք գտնվում։ Այդ օրերին մի փոքր նախանձով էինք նայում, թե թրեյնինգային շուկայում այնտեղ ինչ ակտիվություն է տիրում և ինչ թրեյներներ են ամեն տարի այցելում Վրաստան (համեմատության համար նշեմ, որ  վերջին անգամ անվանի թրեյներին Հայաստանը հյուրընկալել էր 7 տարի առաջ, ինչ բավական տխուր տվյալ է)։ Ու քանի որ Skill.am թիմն իր առաջ Հայաստանում լրացուցիչ կրթությունը  զարգացնելու խնդիր է դրել, որոշեցինք միանգամից ամենալավին հրավիրել։ Թրեյսին այսօր աշխարհում թոփ 1 թրեյներն է ու նրան հրավիրելն իսկապես մեծ մարտահրավեր էր մեր սկսնակ թիմի համար, քանի որ նման մասշտաբի միջոցառում կազմակերպելն և սպասարկելը հսկայական ջանքեր է պահանջում։

Փորձը ցույց տվեց, որ Թրեյսիին ավելի շատ են ճանաչում մեր երկրում, քան մենք պատկերացնում էինք։ Նրա ճանաչելիության հարցն իսկզբանե մեր հիմնական մտահոգությունն էր, բայց ի վերջո նրա 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են տասնյակ լեզուներով, նա ձայնագրել է 800 աուդիո -վիդեո ուսուցանող ծրագիր ու թրեյնինգներ ու սեմինարներ է վարել  5 մայրցամաքներում, նրան պետք է նաև Հայաստանում լավ ճանաչեին։ Ու երբ ազգությամբ ռուս թրեյներ Սերգեյ Օզերովի թրեյնինգին Թրեյսիի ընդամենը մեկ բաներ էինք տեղադրել, մեզ այնքան շատ մարդ մոտեցավ ու հարցրեց սեմինարի մասին, որ հաճելիորեն զարմացել էինք։ Հիմնական հարցը, որ հետաքրքրում էր մարդկանց, հետևյալն էր՝ Բրայանն իսկապե՞ս գալու է Հայաստան, արդյո՞ք այդ ինֆորմացիան ճիշտ է։ Բայց երբ Բրայանն իր վիդեոուղերձում ասաց, որ Երևան է գալիս, այդ կասկածները միանգամից ցրվեցին։ 

- Բրայան Թրեյսիի սեմինարը տեղի է ունենալու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիկական թատրոնի մեծ դահլիճում: Ձեր հայտարարության մեջ գրված է, որ նախատեսում եք, որ միջոցառմանը մասնակցելու է 400 հոգի:  Դուք հավանական համարո՞ւմ եք, որ այդքան մարդ կցանկանա մասնակցել դասընթացին: Չեք վախենու՞մ, որ դահլիճը չի լցվի։

-400 հոգու մասնակցության մասին հայտարարությունն արել ենք մեր արշավի հենց ամենասկզբում։ Մեզ համար սա մեծ մարտահրավեր էր, որովհետև 400 հոգանոց դահլիճ երբեք ոչ մի վճարովի սեմինար, կամ թրեյնինգ  չի հավաքել Հայաստանում։  Իսկզբանե նշեմ, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում կա ոչ թե 400, այլ  800-ից ավել տեղ, բայց մենք սկզբում կարծում էինք, որ սեմինարին առավելագույնը 450 մարդ կգա։ Արդեն այսօր կարող եմ ասել, որ գերակատարել ենք մեր առաջ դրած պլան մինիմումը և վստահ ենք, որ հոկտեմբերի 28-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիկական թատրոնի դահլիճում նստած կլինի առնվազն 600 մարդ։



-Բրայան Թրեյսիի մեկօրյա դասընթացին մասնակցելը բավականին թանկ հաճույք է: Ամենաէժան տոմսերն այս պահին զեղչված գնով 70 000 դրամ արժեն: Մի կողմից խոսում ենք, որ մեր բնակչությունը վճարունակ չէ, մյուս կողմից դուք պնդում եք, որ առնվազն 600 հոգի 70,000- 560,000 դրամ արժողությամբ տոմս է գնել։ Հետաքրքիր է ովքե՞ր են գնողները։

-Մինչև Ձեր բուն հարցին պատասխանելը խնդրելու եմ այցելեք Բրայան Թրեյսիի կայք ու ծանոթանաք 2017 թ-ի նրա սեմինարների տոմսերի գներին։ Միայն Հայաստանում է, որ տոմսերն այսքան էժան գնով են վաճառվում, և որպեսզի նման գին ստանայինք, մենք շատ երկար բանակցել ենք «Brain Tracy International»- ի մեր գործընկերների հետ և ի վերջո նրանք մեզ ընդառաջել ու համաձայնել են, որ մեզ տան հնարավորություն նման գնով տոմսեր վաճառենք: Համենատության համար նշեմ, որ Կիևում նոյեմբերի 17-ի սեմինարի ամենաէժան տոմսը դրամային համարժեքով 100.000 դրամ է, իսկ Ավստրիայում նմանատիպ սեմինարի ամենացածր գինը 275.000 դրամ է։

Բրայան Թրեյսին հայտնի սփիքեր է, իսկ «Առաջխաղացման ռազմավարությունը» նրա ամենահայտնի սեմինարներից է ։ Նա այնքան հասարակ է  խոսում բարդ երևույթների մասին, որ նրա թրեյնինգներին ու սեմինարներին կտեսնես խառատից մինչև բանկի կառավարչի, իսկ մենք մեր հերթին սինխրոն թարգմանությամբ թրեյսիի մտքերը հասանելի ենք դարձնելու բոլոր սեգմենտներին։ Բրայանի դահլիճներն ամբողջ աշխարհում միշտ լեփ լեցուն են։ Նա, որպես կանոն, ամեն անգամ 1000-ից ավելի մարդ է հավաքում։ Ու դա է պատճառը, որ հոկտեմբերի 28-ի նրա երևանյան սեմինարով հետաքրքրվում են նաև  Ուկրաինայից, Ռուսաստանից և Պարսկաստանից։

Նրա սեմինարներին հաճախող մարդկանց կարելի է դասել երեք հիմնական խմբի։ Առաջին տիպն այն մարդիկ են, ովքեր վաղուց ճանաչում են Թրեյսիին, նրան իրենց ուսուցիչն են համարում ու գալիս են նրա հետ հանդիպման։ Նրանք կգային Թրեյսիին տեսնելու ցանկացած գնով։  Երկրորդ տիպի մեջ են մտնում այն ընկերությունների աշխատակիցները, որոնք գնահատում են թիմի մոտիվացիան ու հասկանում են, որ միայն ճիշտ մոտիվացված աշխատակիցն է ունակ լուծելու բարդ խնդիրներ։  Նմանատիպ կազմակերպությունների ղեկավարներն ուղարկում են իրենց աշխատակիցներին վերապատրաստման։ Այսօր ունենք 30-ից ավել ընկերություն , որոնք գնել են 10 և ավելի տոմս։ Եվ ունենք մեկ ընկերություն, որը ներկայանում է միանգամից 20 հոգանոց թիմով։

Երրորդ տիպն այն անհատներն են, որոնք ստեղծում են կարիերա, կամ սեփական բիզնես, ովքեր կարևորում են ինքնակրթության նշանակությունը։ Այս մարդիկ  գալիս են նաև աշխատանք գտնելու,  առաջարկելու, կամ գործարար կապեր ստեղծելու իրենց նման մտածողների հետ։



-Նրանք, ովքեր չգիտեին Բրայան Թրեյսիի մասին,  Ձեր գովազդների միջոցով ճանաչեցին, բայց դա կարող է մարդկանց մղել, որ պարզապես ուսումնասիրեն փորձագետին, գտնեն նրա աուդիոգրքերը, հետևեն սոցիալական էջերում նրա թողարկումներին և այլն: Շատերի մոտ հարց կառաջանա՝ ինչու՞ վճարել այդքան գումար կես օրվա դասախոսության համար, եթե կարելի է անվճար կամ ավելի քիչ վճարելով լսել նրա աուդիոգրքերը, կարդալ նրա գրառումները:  Ի՞նչ կպատասխանեք այդ հարցադրումներին:

-Եթե մենք առաջացրել ենք հետաքրքրություն մարդկանց մեջ կարդալու Թրեյսիի գրքերը, կամ լսելու աուդիոգրքերը, նշանակում է, որ մենք այդ մարդկանց հաստատ տեսնելու ենք սեմինարի ժամանակ։ Մարդը ո՞ր երաժշտի համերգին կգնա, իհարկե նրա ով իր հեռախոսում է, իր փլեյլիսթում։ Բրայան Թրեյսին քո հեռախոսում է, ուրեմն դու գնալու ես նրան տեսնելու։ Ես տարբեր եմ համարում աուդիոգրքի ու դահլիճի տված էներգետիկան, այնպես որ չեմ կարծում, որ մենք ընտրում ենք աուդիոգրքի ու կենդանի սեմինարի միջև։  Որպես կանոն հնարավորության դեպքում կընտրենք երկուսն էլ։



-Եթե փորձենք ամփոփել զրույցը, ի վերջո ի՞նչ է տալու Թրեյսիի սեմինարը մարդուն:

-Թրեյսին միաժամանակ աշխատում է և դահլիճի և անհատի հետ։ Դահլիճում տարբեր տարիքի, խավի, մտածելակերպի մարդիկ են նստած լինելու ու ամեն մեկն այնտեղից դուրս է գալու իր ունիկալ մտքերով ու պլաններով։ Կարևոր է ընդգծել, որ Բրայանը դասախոսություն չի կարդում, նա օգնում է, որ քո գլխում քո իսկ առաջխաղացման համար մտքեր ծնվեն։ Ընկերության տնօրենը ընկերության զարգացման պլան կգծի, թոփ մենեջերը կստանա գիտելիքներ, որը Թրեյսին ստացել է մի քանի հազար թոփ գործարարի հետ աշխատանքի ընթացքում։ Փոքր թիմի մենեջերը կարողանալու է տարբերել դատարկ նպատակներն իրականից։ Մենք սովորել ենք անել 80 տոկոս գործ, որը բերում է 20 տոկոսանոց արդյունք, Բրայանը սովորեցնելու է անել 20 տոկոս գործ 80 տոկոս արդյունքի հասնելու համար։  Չէ՞ որ մենջերների խնդիրներից հիմնականը սխալ նպատակներ դնելն է։ Ֆրիլանսերը մոտիվացիա է գտնելու աշխատելու ու ժամանակը ճիշտ կառավարելու, գործը երջանիկ կյանքի հետ համադրելու։  Ի վերջո` այս սեմինարը նրանց համար է, ովքեր ուզում են ցանկացած ոլորտում թոփ տաս մասնագետների մեջ լինել։ Բրայանի ողջ տեխնոլոգիան դրա մասին է։

Թրեյսիի սեմինարը շատ կարևոր է նաև բիզնես թրեյներների համար։ Նրանք կգան ու աշխատանքի մեջ կտեսնեն աշխարհի լավագույն թրեյներին ու կսովորեն նրանից։ Հենց այս նպատակին հասնելու համար մենք անվճար հրավիրել ենք հայ թրեյներներից շատերին։



Վերջաբանի փոխարեն մի փոքր գաղտնիք բացեմ։ Սեմինարի ծրագրում գրված է, որ ունենալու ենք հատուկ հյուր և կցանկանայի արդեն հնչեցնել նրա անունը։ Սեմինարից առաջ 40 րոպեանոց հատուկ հատվածով հանդես է գալու Բրայան Թրեյսիի միակ անհատական աշակերտը հետսովետական երկրներում՝ Սերգեյ Օզերովը, ով շարքային վաճառքի մենեջերից աճել է մինչև այնպիսի ընկերությունների թոփ մենեջեր ինչպիսիք են Ֆիլիպ Մորիսը, Սիթի բանկը, Յունիլեվերը։ Այնպես, որ հետաքրքիր է լինելու։

 

 

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:54 • 17/07

Որոշակի հիմքեր կան պնդելու, որ կլինեն թոշակային բարձրացումներ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

20:54 • 17/07

Ամերիկացին անծանոթ պապիկին խնդրել է նկարահանել ամուսնության առաջարկը, սակայն վերջինիս տեսախցիկն իրեն է ուղղել և ավելի հուզիչ է ստացվել

20:37 • 17/07

Հատ առ հատ պետք է նայել Սևանի շրջակայքում տարածքներ վարձակալողների պայմանագրերը, կան մարդիկ, որոնք հեկտարների համար կոպեկներ են վճարում. Ն. Փաշինյան

20:19 • 17/07

Ինչպես են Ֆրանսիայում դիմավորել չեմպիոններին (լուսանկարներ)

20:17 • 17/07

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

20:12 • 17/07

Արցախի զորամասերից մեկում որոտացած պայթյունի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը երևակայության արգասիք է. ՊԲ

20:11 • 17/07

«Բանանցը» կմեկնի Երևան-Դուբայ-Սարաևո չվերթով

20:01 • 17/07

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց

19:46 • 17/07

Բաֆետը մոտ 3,5 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը

19:29 • 17/07

«Սելթիկ»-«Ալաշկերտ». Հայտնի են մրցավարների անունները

19:23 • 17/07

Ամերիկացի ակտիվիստները գումար են հավաքել «մանուկ Թրամփի» տեսքով հայտնի օդապարիկն ԱՄՆ բերելու համար

19:03 • 17/07

2011-2013 թթ.-ին «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է 64 մլն ԱՄՆ դոլարի գույքային վնաս. ՊԵԿ-ը փաստաթղթերն ուղարկել է դատախազություն

18:58 • 17/07

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն

18:41 • 17/07

iPhone-ը երկու օր մնացել է օվկիանոսի հատակին ու շարունակել է աշխատել

18:20 • 17/07

Բրիտանացի պահպանողականները պահանջում են Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնել

18:19 • 17/07

Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը (լուսանկարներ, տեսանյութ)

18:18 • 17/07

Երևան-Իջևան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

18:06 • 17/07

Նախագահը հանդիպել է գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ

18:04 • 17/07

Պետությունը պետք է ունենա մշակութային ռազմավարություն, քաղաքական հեռանկար, իսկ մշակույթը պետք է հեղափոխվի. քննարկում

17:57 • 17/07

Դավիթ Տոնոյանը Թիան Էրլունի հետ կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ

17:50 • 17/07

Գյուղնախարարը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող մի շարք հարցեր

17:38 • 17/07

Իսպանիան առաջին անգամ առաջ է անցել Իտալիայից Միջերկրական ծովով ժամանած ներգաղթյալների թվով

17:38 • 17/07

Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան

17:34 • 17/07

Արծվիկ Մինասյանը և Լիբանանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները

17:32 • 17/07

Թուրքական հատուկ ծառայություններն Ուկրաինայի տարածքից առևանգել են թուրք գործարարի ու լրագրողի․ լրատվամիջոցներ

17:26 • 17/07

Կարգալույծ է հռչակվել կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամ Կորյուն աբեղա Առաքելյանը

17:25 • 17/07

Եգիպտոսը քաղաքացիություն կտրամադրի 400.000 դոլարի դիմաց

17:21 • 17/07

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի թ.135 դպրոցի աշակերտներին

17:18 • 17/07

«Լուսավոր Հայաստանը» Երևանի քաղաքապետի իր թեկնածուն ունի. Դավիթ Խաժակյան

17:13 • 17/07

Լրագրող Տ. Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար ևս մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

17:03 • 17/07

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձևավորման միջոց» խորագրով միջոցառմանը

16:57 • 17/07

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ տարվող բանակցությունները․ Կուրց

16:52 • 17/07

Ուկրաինական հեռուստաալիքը սխալմամբ Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել

16:48 • 17/07

Ա. Փամբուխչյանն Արարատի ուղևորներին և ուղևորափոխադրողներին խոստացել է, որ գերծանրաբեռնվածության խնդիրը լուծում կստանա

16:48 • 17/07

Ռամոսը ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն

16:47 • 17/07

Ադրբեջանում անկարգությունների գործով ևս 4 մարդ է ձերբակալվել

16:42 • 17/07

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է

16:37 • 17/07

Հայաստանի կառավարությունը ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող առաջարկներ կանի Եվրամիությանը. վարչապետի խոսնակ

16:33 • 17/07

Մ. Խորենացի փողոցում քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունն անցնելու մեջ

16:30 • 17/07

Է. Մարուքյանը կողմ է Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելուն (տեսանյութ)

16:25 • 17/07

Ագարակում խմելու ջրի ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում․ «Վեոլիա ջուր»-ից վստահեցնում են՝ խնդրին ծանոթ չեն, վաղը կլինեն համայնքում

16:17 • 17/07

Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

16:16 • 17/07

Որոնվում է լուսանկարում պատկերված անձը, ով ոտնձգություն է կատարել անչափահասի նկատմամբ. ՔԿ

16:15 • 17/07

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

16:13 • 17/07

Ն. Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

16:11 • 17/07

Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ Երևանի վարչությունում կայացած խորհրդակցությանը հայտարարել է, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա

16:08 • 17/07

Բեյլը խոսել է Լոպետեգիի հետ ու ապագայի վերաբերյալ որոշում կայացրել

16:08 • 17/07

Թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին

16:04 • 17/07

Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք. Պուտին

15:57 • 17/07

Արցախում բանկերից մեկի հաշվապահը հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար

15:46 • 17/07

Կոռուպցիոն բացահայտում՝ Վարդենիսի ԲՈւՀ-ում. պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս (տեսանյութ)

15:43 • 17/07

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նպատակներից մեկը ցանկությունն է հասկանալ՝ ինչպես է գործում ադրբեջանական բանակը». Արմեն Գրիգորյան

15:30 • 17/07

ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից. հոմենեթմենականները 100-ամյակը նշելու են հայրենիքում

15:30 • 17/07

Թուրքիան դադարեցրել է երկիր ժամանող սիրիացի ներգաղթյալների գրանցումը․ Human Rights Watch

15:22 • 17/07

Վենգեր. Գլխավոր սխալս այն էր, որ 22 տարի մնացի «Արսենալում»

15:12 • 17/07

ԿԳՆ կից հասարակական խորհուրդը քննարկել է բուհերի ներքին ցանց ստեղծելու գաղափարը

15:07 • 17/07

«Սանիթեք» ընկերությունը ներողություն է խնդրում բաժանորդներից ոչ պատշաճ իրականացված աղբահանության համար

15:03 • 17/07

«Միլանը» բանակցություններ է վարում Իգուայինի ու Մորատայի հետ

14:49 • 17/07

Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոնբասի հարցում․ Ուկրաինայում Թուրքիայի դեսպան

14:44 • 17/07

Rolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ)

14:43 • 17/07

Մեկնարկել է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման գործընթացը

14:41 • 17/07

Գեղարվետի ակադեմիայում բացվեց «թավշյա հեղափոխության» մասին պատմող ցուցահանդես (լուսանկարներ)

14:32 • 17/07

Ռուսաստանի դեսպանն Էստոնիայի ԱԳՆ է կանչվել

14:24 • 17/07

Արծվիկ Մինասյանը և Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները քննարկել են բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման հարցեր

14:21 • 17/07

Մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. Դատախազություն

14:15 • 17/07

Գործող ընտրակարգը հանգեցրեց տարածքներում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջև մրցակցությանը. Է. Մարուքյան (տեսանյութ)

14:11 • 17/07

Երևանյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

14:10 • 17/07

Մեծ Բրիտանիայում տղա աշակերտները շոգի պատճառով կիսաշրջազգեստով են դպրոց գնացել

14:10 • 17/07

Մալիշկայի համայնքապետին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել

13:58 • 17/07

Վարչապետ Փաշինյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը քննարկել են Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

13:54 • 17/07

Գերմանիան ապացուցված չի համարում Գյուլենի կապը Թուրքիայում հեղաշրջման փորձի հետ․ երկրի ԱԳՆ

13:52 • 17/07

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տալիս` ներկայացնելով իրավիճակը

13:51 • 17/07

Երիտասարդներից որևէ մեկը պետք է շարունակի այն գործը, որը սկսել եմ. Կարեն Աղամյան

13:46 • 17/07

Քեթի Փերին խոստովանել է, որ Հռոմի պապին հանդիպելուց հետո վերադարձել է քրիստոնեական հավատքին

13:41 • 17/07

Բաց համամասնական մոդելը ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանը, այլև ասում է, թե ինչպես կուսակցությունը պետք է բաշխի ձայները. Ա. Ռուստամյան (տեսանյութ)

13:37 • 17/07

Գնդեվանքի տարածքում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու վերաբերյալ ահազանգի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում

13:37 • 17/07

Corriere dello Sport. Գոլովինի տեղափոխությունը «Չելսի» կհայտարարվի 72 ժամվա ընթացքում

13:36 • 17/07

Կենսաթոշակային ներկայիս համակարգի նկատմամբ վստահությունը կառավարության վստահության հետ կապ չունի. ՀՅԴ

13:31 • 17/07

Թրամփն արհամարհել է իր խորհրդականների խորհուրդները Պուտինի հետ հանդիպմանն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու վերաբերյալ. Washington Post

13:21 • 17/07

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը կարող է հարյուր հազարավոր կյանքեր փրկել Սիրիայում․ Թրամփ

13:21 • 17/07

Իջևանի պահպանության բաժնի հաշվապահի կողմից նախկին պետին և մի քանի ծառայողների 38 միլիոն դրամից ավելի գումարներ են վճարվել և յուրացվել

13:09 • 17/07

«Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ ընտրություններին». Պուտինը հրաժարվել է վերցնել ՌԴ քաղաքացիների դեմ մեղադրական փաստաթուղթը (տեսանյութ)

13:09 • 17/07

Հայաստանի դեսպանը քննադատել է Սլովակիային՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար. օգնել եք մեզ սպառնացող պետությանը

13:08 • 17/07

Վտանգ կա նաև, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն ԱԺ-ում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա. Դ. Հարությունյան

12:50 • 17/07

Արա Բաբլոյանը Եգիպտոսի դեսպանի հետ հանդիպմանն արժևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը

12:46 • 17/07

Քառօրյա պատերազմի մասնակիցները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության դիմաց. պահանջում են զինգրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելու փաստը

12:44 • 17/07

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

12:42 • 17/07

Արզնիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

12:39 • 17/07

Հուլիսի 18-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

12:36 • 17/07

Ընտրակարգի խնդիրն ամենասկզբունքայինն է, քանի որ կուսակցություններն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

12:36 • 17/07

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կարող է հեշտացվել Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

12:32 • 17/07

Հասմիկ Հարությունյանն ընտրվել է ՔԿՀ-ներում և ԱՆ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի նախագահ

12:30 • 17/07

Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, և կարևոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության մեջ. ՀՀ նախագահ

12:26 • 17/07

Ուսեյն Բոլտը փորձաշրջան կանցնի ավստրալական թիմում

12:25 • 17/07

Ալիևի՝ Ռուսաստան այցի ամսաթիվը փոփոխվել է

12:22 • 17/07

Կապանի լեռնափրկարարական ջոկատում պլանային պարապմունքներ են անցկացվել (լուսանկարներ)

12:21 • 17/07

Թրամփը ցույց տվեց, որ ավելի շատ վստահում է ՊԱԿ-ի նախկին գործակալին, քան ԱՄՆ-ի հետախուզությանը. The Guardian-ի վերլուծականը

12:08 • 17/07

Պեկինի օդանավակայանում հորդառատ անձրևների ու ամպրոպի պատճառով չեղարկվել ու հետաձգվել են հարյուրավոր չվերթներ

12:05 • 17/07

ԱԺ-ում քննարկվում են ԸՕ բարեփոխումները, օրակարգում ընտրակարգի մոդելն է (տեսանյութ)

12:05 • 17/07

Էդգար Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված են ղազախական մի քանի ակումբներ