ԼՐԱՀՈՍ
-
Մամուլի տեսություն   08:36 • 20.09.17 «Հրապարակ». ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետը կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան «ԱԻՆ փրկարար ծառայության բաժնի պետ, գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ Մուշեղ Ղազարյանը, որը հայտնի է իր արկածներով, մեր տեղեկություններով, կեղծ դիպլոմով է սկսել աշխատանքային կարիերան։ Ռուսաստանյան մի բուհի, կարծեմ...
-
Մամուլի տեսություն   08:20 • 20.09.17 «Ժամանակ». Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել ««Ժամանակ»ի տեղեկություններով՝ պատգամավոր ընտրվելը բավական դրական է անդրադարձել «Ծառուկյան» դաշինք խմբակցության որոշ անդամների վրա Մասնավորապես՝ այդ դաշինքի պատգամավորներ Վա...
-
  Իրադարձային   06:07 • 20.09.17 Թրամփն առաջին անգամ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ Ամերիկացի առաջնորդը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան, ընդ որում այն միջազգային կազմակերպության պատերի ներքո, որն ուղղված է, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, «փրկելու հաջորդ սերունդներին պատերազմական չարիքից», գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
-
    05:29 • 20.09.17 Տիմատին և Կադիրովը միասին բուրգերներ են պատրաստել և հյուրասիրել Գրոզնիի բնակիչներին Գրոզնիում նորաբաց ռեստորանի տարածքը 350 ք.մ է, և այն նախատեսված է միաժամանակ 180 մարդու համար: Black Star Burger-ը կունենա շուրջ 140 աշխատող: Մոսկվայի ռեստորաններից 20 մասնագետներ եկել են Չեչնիա`Գրոզնիի կադրերի պատրաստման համար:
-
  Իրադարձային   05:08 • 20.09.17 Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
-
  Իրադարձային   04:55 • 20.09.17 Նյու Յորքում տեղի է ունեցել Լավրովի և Թիլերսոնի 7-րդ հանդիպումը 2017 թ.-ի ընթացքում «Օրակարգը (ռուս-ամերիկյան հարաբերությունների) շատ խիտ է եղել, իսկ խոսակցությունը շատ գործնական, առանց որևէ փորձի քաղաքականացնելու մեր հարաբերությունները», - ասել է Լավրովը՝ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության փոխանցմամբ:
-
  Իրադարձային   03:51 • 20.09.17 Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ. Սերժ Սարգսյան Հանդիպման սկզբում Նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Սերժ Սարգսյանը և Անտոնիո Գուտերեշը ջերմությամբ են հիշել պարոն Գուտերեշի այցը Հայաստան՝
-
  Իրադարձային   03:35 • 20.09.17 Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ Համայնքային գործիչները Նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
-
  Իրադարձային   03:22 • 20.09.17 Իրաքի քրդաբնակ շրջանը կարող է ունեցած ինքնավարությունն էլ կորցնել. Էրդողան Թուրքիայի նախագահն իր ելույթում, անդրադառնալով Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածում անկախության շուրջ հանրաքվեի անցկացմանը, հայտնել է, որ անկախության պահանջները տարածաշրջանում հերթական ճգնաժամերի առիթ կդառնան։
-
    02:49 • 20.09.17 Լեգենդար կոլումբիացի թմրավաճառ Պաբլո Էսկոբարի եղբայրը սպառնացել է փակել «Նարկո» սերիալը 71-ամյա Ռոբերտո Էսկոբարը Netflix-ից պահանջել է 1 միլիարդ դոլար վճարել Պաբլոյի կերպարը «Նարկո» սերիալում առանց ընտանիքի թույլտվության օգտագործելու համար, գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
-
  02:04 • 20.09.17 Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը. Սերժ Սարգսյան Կասկած չունեմ, որ Միավորված ազգերի մեր ընտանիքը կարող է ապահովել համագործակցության այն նոր որակը, որը թույլ կտա դիմագրավել ժամանակակից գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները:
-
  01:54 • 20.09.17 Հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ. Սերժ Սարգսյան Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց:
-
  01:42 • 20.09.17 Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ) Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը:
-
  00:22 • 20.09.17 Սերժ Սարգսյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի հետ, անդրադարձ է արվել հայ-լեհական կապերի ամրապնդման աշխատանքին Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: