Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)

01:42 • 20.09.17



Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է. 

«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր  վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,


Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այսօրերին կայանում է  Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս  կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»:





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:08 • 21/10

Էրդողանը ԱՄՆ-ին քաղաքակիրթ երկիր չի համարում՝ իր թիկնապահներին մեղադրանք առաջարդելու պատճառով

22:47 • 21/10

Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել  

22:37 • 21/10

Բավարիան հյուրընկալվելիս հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

22:31 • 21/10

Գուեդեշի դուբլն օգնեց «Վալենսիային» ջախջախել «Սևիլիային» (տեսանյութ)

22:31 • 21/10

Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից

22:20 • 21/10

Ճապոնիային է մոտենում մոլորակի հզորագույն թայֆունը

22:14 • 21/10

Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան

22:06 • 21/10

Մոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Փհենյանի միջև. ՌԴ ԱԳՆ

21:59 • 21/10

ԵՄ-Հայաստան համաձայնագրից առաջ Լեհաստանի ԱԳ նախարարի հայտարարությունով ստուգվում է Հայաստանի շահագրգռվածությունը. Ս. Սաֆարյան

21:52 • 21/10

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն

21:28 • 21/10

Լիբանանցիները ցանկանում են խաղաղություն բերել երկրին՝ տանիքներին պատկերելով «խաղաղություն» բառն արաբերենով

21:24 • 21/10

«Հաց բերողի» փաստաբանին կարգապահական տույժի ենթարկելը փաստաբանն անհեռատես քայլ է համարում, ՓՊ–ն համամիտ չէ

21:02 • 21/10

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով

21:02 • 21/10

Փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, ինչն էլ ջրի քանակի օգտագործման 30% տարբերություն է տալիս. նախարար

20:58 • 21/10

Ժոզե Մոուրինյու. Պատժվեցինք ցուցադրած վատ խաղի համար

20:50 • 21/10

Բրիտանիայի ափերին է մոտեցել «Բրայան» ծովամրրիկը. Անգլիայում և Ուելսում ջրհեղեղի վտանգ կա

20:41 • 21/10

Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

20:36 • 21/10

Մարիո Բալոտելի. Կցանկանայի խաղալ Նապոլիում

20:33 • 21/10

Բաքու-Ախալքալաքի-Կարս երկաթգծից օգտվելու վերաբերյալ Հայաստանը Վրաստանի հետ բանակցություններ չի վարել

20:23 • 21/10

Պուտինը թվարկել է ապագայի հաջողակ մարդու անհրաժեշտ որակները

20:12 • 21/10

Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քենեդու սպանության մասին փաստաթղթերը

20:03 • 21/10

Առաջիկայում էլի գնաճ կլինի. Ա. Մարտիրոսյանը չի բացառում, որ մոնոպոլիստները կօգտվեն ներիշխանական փոփոխությունից

20:01 • 21/10

Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ փրկել ՄՅՈւ-ին պարտությունից (տեսանյութ)

19:53 • 21/10

Սիրիան Իսրայելի զորքերի հարձակումն անվանել է աջակցություն ահաբեկիչներին

19:32 • 21/10

Բարտոմեուն հայտարարել է, թե որ առաջնությունում կշարունակի հանդես գալ Բարսելոնան

19:28 • 21/10

Հայտնի են դարձել iPhone X-ի արտադրության բարդացման պատճառները

19:21 • 21/10

Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին

19:08 • 21/10

Ծանրամարտ. Մկրտիչ Մկրտչյանը ցավեցրել է ոտքը և չի կարողացել պայքարել մրցանակային տեղերի համար

19:08 • 21/10

Բարսելոնայում «կաթսաներով բողոքի ցույց» են կազմակերպել Մադրիդի որոշումից հետո (լուսանկարներ)

18:59 • 21/10

Կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ակնհայտ է. Ռ. Մախմուդյանը՝ ընտանեկան բռնության դեմ օրենքի մասին

18:42 • 21/10

Կոնտեն` «Ուոթֆորդի» հետ խաղի մասին. Ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են պայքարել

18:40 • 21/10

Ռուսաստանը չեղարկել է թուրքական լոլիկի ներկրման արգելքը

18:34 • 21/10

Կարլոս Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

18:31 • 21/10

Եթե պետական կառույցներում լինեն շատ օգտակար գիտելիքներով մարդիկ, հնարավոր է առաջարկենք մասնակցել դասընթացին. ԼՀԿ դպրոցի տնօրեն

18:14 • 21/10

Մյունխենի ոստիկանությունը փողոցներում իրականացված հարձակումը չի կապել ահաբեկչության հետ

18:04 • 21/10

Համապետական շաբաթօրյակի ընթացքում փակվել է 17 աղբավայր

17:55 • 21/10

ՄՅՈւ-ի մեկնարկային կազմը Հադերսֆիլդի հետ խաղում (ֆոտո)

17:53 • 21/10

Բարսելոնայի գործադիր տնօրեն. Մեսսիին ցմահ պայմանագիր կառաջարկենք

17:33 • 21/10

Ռուսական կողմը չի փորձում խոչընդոտել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որովհետև դրանում վտանգ չի տեսնում, նախկինում տեսնում էր.  Էդմոն Մարուքյան

16:59 • 21/10

Առաջիկա օրերը կլինեն տաք և արևառատ. Գագիկ Սուրենյան

16:52 • 21/10

Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը

16:46 • 21/10

Է. Նալբանդյանն ու Ս. Ասլովը շնորհավորել են միմյանց Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

16:41 • 21/10

Մյունխենում ձերբակալվել է անցորդների վրա հարձակման կասկածյալը

16:41 • 21/10

Տարոն Մարգարյանը հետևել է «Խելացի քաղաք» հաքաթոնի ընթացքին

16:36 • 21/10

Պեդրոն խփել է Չելսիի 8000-րդ գոլը (տեսանյութ)

16:22 • 21/10

Սոչիում անցկացված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հաղթող է դարձել Վահան Զաքարյանի թիմը

16:11 • 21/10

Իսպանիան արձակել է Կատալոնիայի կառավարությունը

16:06 • 21/10

Դանի Ալվես. Ոչ Նեյմարի, ոչ էլ Կավանիի հայրն եմ

15:55 • 21/10

Կանադացին դատի է տվել ավիաընկերությանը՝ շամպայնի փոխարեն փրփրուն գինի մատուցելու համար

15:52 • 21/10

Մահացել է ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը

15:50 • 21/10

Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

15:43 • 21/10

Նախագահը 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել

15:41 • 21/10

Չի կարող թալանչիների երիտասարդ խմբավորումն  ինչ-որ դրական բան անել ՀՀ երրորդ քաղաքում. է. Մարուքյանը՝ վանաձորյան բրենդների մասին

15:25 • 21/10

Սուրգուտ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը Եկատերինբուրգում վթարային վայրէջք է կատարել

15:20 • 21/10

Բարսելոնան կարող է հունվարին տրանսֆերի հանել երեք ֆուտբոլիստների

15:16 • 21/10

Մեծ Բրիտանիայում ապաստանից բերված շունն ընկերացել է ընտանիքի երեխայի հետ (լուսանկարներ)

15:08 • 21/10

Արցախում զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ

15:01 • 21/10

Շաբաթօրյակի ընթացքում Երևանում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ  

14:55 • 21/10

Լոզանում բացվել է քաղցրահամ ջրով՝ Եվրոպայի խոշորագույն ակվարիումը (լուսանկարներ)

14:53 • 21/10

Հայտնի են Golden Boy-2017 մրցանակի 3 հավակնորդ ֆուտբոլիստները

14:39 • 21/10

«Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից». նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր

14:36 • 21/10

Վերջում արտասվել եմ. Քիթ Հարինգթոնը՝ «Գահերի խաղի» վերջին դրվագի սցենարն ընթերցելու և տպավորությունների մասին (լուսանկարներ)

14:34 • 21/10

Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենքեր վաճառելը չի նպաստում Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում դերի ամրապնդմանը. Արեշև

14:19 • 21/10

Դրեդներով ռոբոտը ներկայացրել է Լենինգրադի մարզի բյուջեի նախագիծը (տեսանյութ)

14:11 • 21/10

Լողացող աղբանոց. Կարիբյան ծովի աղտոտվածության տագնապալի կադրերը՝ ֆոտոշարքով

14:06 • 21/10

Գեղարդ Մուսասին վնասված աչքով հաղթել է Շլեմենկոյին Bellator 185-ի գլխավոր մենամարտում

14:03 • 21/10

Վիեննայի ոստիկանությունը գրոհել է խաղալիքների խանութը՝ նինձայի կոստյումով աղջկա պատճառով (լուսանկարներ)

14:01 • 21/10

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց. ԱՀ ՊՆ

13:52 • 21/10

Հայկական կողմի դիրքորոշման կոշտացումն անհրաժեշտ է,  որպեսզի Ալիևը և միջնորդները տեսնեն, որ «ապրիլն» անհետևանք չի անցել. Հ. Մելիք-Շահնազարյան

13:51 • 21/10

ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի Հայաստանն իրեն ավելի վստահ զգա տարածաշրջանում տնտեսական խաղացողի դերում. Արեշև

13:46 • 21/10

Մյունխենում անհայտ անձը հարձակվել է անցորդների վրա. կա 4 տուժած (լուսանկարներ)

13:44 • 21/10

Իտալուհին թմրաքնից արթնանալուց հետո մոռացել է մայրենի լեզուն ու սկսել անգլերեն խոսել

13:44 • 21/10

Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել

13:38 • 21/10

ՀՀ-ԵՄ համաձայնագրում տնտեսական վիճահարույց հարցերը լուծված են, իսկ առաջնահերթությունները չէին կարող հաշվի չառնվել. Անդրեյ Արեշև

13:36 • 21/10

Մոսկվայի մարզում ձյուն է տեղացել

13:23 • 21/10

Ժոզե Մոուրինյու. Ես եմ մեղավոր, որ քննադատում են ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներին

13:21 • 21/10

Ոստիկանները 2 գրպանահատի են հայտնաբերել, որոնք խոստովանական բացատրություն են տվել

13:20 • 21/10

Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ

13:19 • 21/10

ՏԻՄ ընտրությունների օրը Ախալքալաքում իրավիճակը մի փոքր լարված է, սակայն պայթյունավտանգ չէ.քաղաքապետի թեկնածու

13:13 • 21/10

Հայ ժողովրդի մոտ խաղաղապաշտությունը հոգեկան հիվանդություն է, մենք պետք դուրս գան Մինսկի խմբից. Լևոն Շիրինյան

13:10 • 21/10

Արփինե Դալալյանը՝ ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

12:56 • 21/10

Ռուսաստանում ադրբեջանցին մեղադրվում է ադրբեջանցու սպանության համար

12:49 • 21/10

Ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար տնտեսվարողներին 5% տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն. որոշման նախագիծ

12:49 • 21/10

Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

12:47 • 21/10

Սուրեն Կարայանն ու Իգնատի Առաքելյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Մինսկում  

12:37 • 21/10

Ճերմակազգեստ Անջելինա Ջոլին դուստրերի հետ լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ)

12:36 • 21/10

Ռոնալդուն վճարել է Պորտուգալիայի և Իսպանիայի հրդեհներից տուժած 370 քաղաքացու բուժօգնության համար

12:33 • 21/10

Արցախում 2 զինծառայող է զոհվել

12:21 • 21/10

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

12:14 • 21/10

NBA. 19-ամյա Լոնզո Բոլին մեկ փոխանցում չբավականացրեց ռեկորդ գրանցելու համար

12:12 • 21/10

Հազարից ավելի մարդ Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել է Լևոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությանը

11:57 • 21/10

Գործընկերություն՝ ուղղված համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը

11:49 • 21/10

Կրասնոդարի երկրամասում հայերը կրակ են բացել երիտասարդների ուղղությամբ, սպանվել է 2 մարդ (լուսանկարներ)

11:41 • 21/10

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է Վրաստանի քաղաքացու Mercedes E 500–ը

11:39 • 21/10

Աստծո հույսին ենք, որ ոչ մի վատ բան չլինի,  և կարծես, սայլը տեղից շարժվել է. Պտղունք համայնքապետը` 4-րդ աստիճանի վթարայնության դպրոցի մասին

11:39 • 21/10

Ուսեին Բոլտը նախատեսում է հաջորդ տարի ֆուտբոլային կարիերա սկսել

11:21 • 21/10

Ալեք Բոլդուինն ակնարկել է, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին (տեսանյութ)

11:20 • 21/10

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգումը կարող է նոր մտահոգություններ և հիասթափություն առաջացնել, ինչը ԵՄ-ն լավ կանի` հաշվի առնի․ Ռիչարդ Կիրակոսյան

11:13 • 21/10

Բարսելոնան ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է ծախսում բյուջեի 83 տոկոսը

11:09 • 21/10

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն ու նրանց ընտանի կենդանիները (լուսանկարներ)