Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով

15:07 • 21.09.17



Լեհաստանի Սենատում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Լեհաստանի հայեր. յոթ դարերի ներկայություն» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը, գիտաժողովը կազմակերպել էր Լեհաստանի Հանրապետության Սենատի և Լեհաստանի հմտությունների ակադեմիայի կողմից` Կրակովի Հայկական մշակութային ընկերակցության հետ համագործակցությամբ:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողության մասնակցել և ելույթներով հանդես են եկել ԼՀ Սենատի մարշալեկ (նախագահ) Ստանիսլավ Կարչևսկին, ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար Պիոտր Գլինսկին, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ԼՀ Սենատի Մշակույթի և տեղեկատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յեժի Ֆեոդրովիչը, Լեհաստանի հմտությունների ակադեմիայի փոխնախագահ Անջեյ Կայետան Վրոբլևսկին, ԼՀ Սենատի անդամ Յան Ժարին, ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպական գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Տադեուշ Վոժնիակը, ԼՀ Սենատի պատգամավորներ, լրագրողներ, Լեհաստանի տարբեր քաղաքների հայկական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր:

Իր ելույթում ԼՀ Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին նշել է, հայերը Լեհաստանի ամենահին ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք Լեհաստանը ընտրել են իբրև իրենց երկրորդ Հայրենիք: Սենատի նախագահը ընդգծել է մի շարք ակնառու հայազգի գործիչների անուններ, որոնք մեծ հետք են թողել Լեհաստանի պատմության մեջ:

ԼՀ փոխվարչապետ, մշակույթի և ազգային ժառանգության նախարար, պրոֆեսոր Պիոտր Գլինսկին, խոսելով Լեհաստանում հայերի կարևոր դերակատարության մասին, նշել է, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Լեհաստանի մշակույթի զարգացման գործում: Նա հիշատակել է Լեհաստանում հայտնի խոսքերից մեկը, ըստ որի «Հայը, դա կրկնակի լեհ է»` ընդգծելով հայերի նվիրվածությունն ու հավատարմությունը Լեհաստանին: ԼՀ փոխվարչապետ Գլինսկին մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար «Gloria Artis» մեդալներով է պարգևատրել Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, հայագետներ Քշիշտոֆ Ստոպկային և Անջեյ Ժեմբային, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու Հյուսիսային ժողովրդապետության առաջնորդ Հայր Յեզարի Աննուսևիչին:

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Սենատի նախագահին և գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև Լեհաստանի հայ համայնքի կյանքում կարևոր իրադարձության հոբելյանական տարում ԼՀ Սենատում ներկայացուցչական և բովանդակային բարձր մակարդակի միջազգային գիտաժողով կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանի խոսքերով՝ Լեհաստանի հայ համայնքի պատմությունն ուղղակիորեն կապված է Լեհաստանի պատմության հետ, ինչը երկու ժողովուրդների մեծ հարստությունն է և արժանի է ամենաբարձր մակարդակով ուսումնասիրության, հիշատակման և ներկայացման:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել չորս երկրների յոթ համալսարանների և գիտական կենտրոնների անվանի գիտնականներ, որոնք ներկայացրել են Լեհաստանի հայ համայնքի, անվանի գործիչների, Լեհաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության և հուշարձանների մասին իրենց գիտական ուսումնասիրությունների արդյունքները:

Նույն օրը Լեհաստանի Պատմական փաստաթղթերի պետական արխիվում բացվել է մի յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել են տարբեր ժամանակներում Լեհաստանի տարբեր թագավորների և բարձրաստիճան պետական գործիչների կողմից Լեհաստանի հայ համայնքի շնորհված արտոնությունների, ինչպես նաև հայերին վերաբերող բացառիկ պատմական փաստաթղթերի բնօրինակները։ Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։  

 

 





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:42 • 15/12

ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամ երկրների համառ փորձերը հարցականի տակ են դնում ՍԾՏՀԿ հեղինակությունը. Էդվարդ Նալբանդյան

17:35 • 15/12

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

17:28 • 15/12

Հայ ըմբիշը նշանակվել է Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ

17:28 • 15/12

Թուրքիայում արևմտահայերենով վերահրատարակվել է Զաբել Եսայանի հայտնի վեպերից մեկը

17:21 • 15/12

Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

17:17 • 15/12

Բանանը դեռ չի թանկացել, բայց Ամանորից առաջ կթանկանա. ներկրող

17:14 • 15/12

Տեխնիկայի զարգացման այս դարաշրջանում թղթային գրանցամատյաններ վարելը ծանրաբեռնում է ցանկացած գործատուի. Հերիքնազ Տիգրանյան

17:05 • 15/12

Աղքատների մասին հայտարարությունների համար ՀՀԿ պատգամավորները կուսակցական նկատողություն չեն ստանա. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)

17:04 • 15/12

Անկարայում ՌԴ դեսպանի սպանության գործի շրջանակում նոր մարդ է կալանավորվել

16:54 • 15/12

Համոզված եմ` ՀՀԿ գերակշիռ մեծամասնությունը խնդրելու է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնի վարչապետի պաշտոնը. Միհրան Հակոբյան

16:53 • 15/12

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահը Երուսաղեմի դեպքերի հետ կապված հատուկ կոչ է հրապարակել

16:50 • 15/12

Լոնդոնում հայկական քար կօգտագործվի Google-ի գրասենյակի նմանակը կառուցելու համար (լուսանկար)

16:48 • 15/12

Գվարդիոլան երրորդ ամիսն անընդմեջ ԱՊԼ-ի լավագույն մարզիչն է

16:39 • 15/12

Սալահը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ

16:32 • 15/12

Կան երկրներ, որոնք ընկնում են Ադրբեջանի կեղծ քարոզչության ծուղակը, դրանց թվում է նաև Լատվիան. Է. Շարմազանով

16:31 • 15/12

Թրամփի նորածին թոռը «զբաղեցրել» է պապի նախագահական աթոռը (լուսանկարներ)

16:27 • 15/12

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում  տեղ-տեղ առկա է մերկասառույց

16:22 • 15/12

Արագածոտնում 20-ամյա երիտասարդի՝ ավազակությամբ զուգորդված սպանության գործն ուղարկվել է դատարան. ՔԿ

16:09 • 15/12

Պուտինի տարեվերջյան նողկալի ասուլիսը. գերմանացի լրագրողի անդրադարձը

16:00 • 15/12

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

15:56 • 15/12

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 16-ին ծրագրված ահաբեկչություն է կանխվել

15:50 • 15/12

Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները

15:47 • 15/12

Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստը հետաձգվեց նոր պաշտպանի միջնորդությամբ

15:42 • 15/12

«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու կոշիկների միջից պոլիէթիլենային փաթեթներ են առգրավվել

15:40 • 15/12

Հեռուստաաշտարակի մոտ գնացել եմ, որ շները Հովհաննեսին չուտեն. Սեֆիլյանի գործով ամբաստանյալ

15:38 • 15/12

Զավեն Անդրիասյանը մասնակցում է Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

15:38 • 15/12

«Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. Թ. Ավետիսյան

15:36 • 15/12

Ռուս նախկին նախարար Ուլյուկաևը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

15:30 • 15/12

Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

15:20 • 15/12

Ռուբեն Հայրապետյան. Բոլորդ էլ հասկանում եք, որ Մխիթարյանի բացակայության պատճառն իր մարզավիճակը չէ

15:18 • 15/12

«Նա նման է երեխայի». NBA-ի չեմպիոն Դենիս Ռոդմանը պատմել է Կիմ Չեն Ընի հետ ընկերության ուշագրավ մանրամասները (լուսանկարներ, տեսանյութեր)

15:13 • 15/12

«Բոլորն արտասվեցին». «Գահերի խաղի» դերասանուհին պատմել է սերիալի ավարտի մասին

15:04 • 15/12

Թուրքիայի ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում Երուսաղեմը գրանցել է որպես Պաղեստինի մայրաքաղաք

14:53 • 15/12

Մարդիկ, որոնք ապացուցում են՝ երջանկությունը մանրուքների մեջ է (լուսանկարներ)

14:42 • 15/12

Ստամբուլում ԻՀԿ գագաթնաժողովին, որին մասնակցել են Էրդողանն ու Ալիևը, ահաբեկչություն է ծրագրված եղել

14:33 • 15/12

Ռուբեն Հայրապետյան. Լավագույն մարզիչ միշտ էլ չի եղել

14:31 • 15/12

Հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ը

14:30 • 15/12

Cribby. հայ ծրագրավորողները մշակել են հեքիաթ պատմող, օրորոցայիններ երգող «խելացի» օրորոց (լուսանկարներ)

14:25 • 15/12

«Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է». Էդուարդ Շարմազանով

14:23 • 15/12

Էրդողանի փեսան խոստովանել է, որ սովորել է գյուլենականների դպրոցում

14:20 • 15/12

Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

14:12 • 15/12

Ցուցադրվել է Samsung Galaxy S9-ը (տեսանյութ)

14:10 • 15/12

ՀՀ-ում եղած տնտեսական մոդելն իրեն սպառել է, և չեն կարողանում հասկանալ, թե ինչով են պայմանավորված մեր անհաջողությունները. տնտեսագետ (տեսանյութ)

13:58 • 15/12

Սանկտ Պետերբուրգում հաշվապահի բազմոցի մեջ 605 մլն ռուբլի են հայտնաբերել (տեսանյութ)

13:54 • 15/12

Բաքվի գերխնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտությունն իսլամական աշխարհին որպես կրոնական հակամարտություն ներկայացնելն է. Դավիթ Բաբայան

13:49 • 15/12

Պատմության դեմ համառելու համախտանիշը Թուրքիայում. պոլսահայ սյունակագրի պատասխանն Էրդողանի՝ ցեղասպանության մասին հայտարարությանը

13:46 • 15/12

Ռոնալդուի հատուկ խաղակոշիկը` նվիրված իր դուստրերին (լուսանկար)

13:33 • 15/12

Վտանգավոր է Բաքվի առաջարկը, թե եկեք այն կետերի հարցով բանակցենք, որտեղ համաձայնություն կա. Կիրո Մանոյան (տեսանյութ)

13:26 • 15/12

NBA. Գոլդեն Սթեյթն ու Քլիվլենդը հաղթել են (տեսանյութ)

13:16 • 15/12

ԱՄՆ-ի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակը լավ առիթ է Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու համար. Ա. Նավասարդյան (տեսանյութ)

13:15 • 15/12

Հռոմի կենտրոնում արհեստական լողափեր կհայտնվեն

13:04 • 15/12

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

13:01 • 15/12

Գևորգ Սաֆարյանը խախտել է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, իսկ մեղադրողը լիազորված է դատարանում միջնորդություն հարուցել. դատախազ

12:57 • 15/12

Դատարանը մեղավոր է ճանաչել ռուս նախկին նախարար Ուլյուկաևին

12:57 • 15/12

Դեկտեմբերի 20-ին ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. շրջաններում և Երևանում տեղումներ են սպասվում

12:56 • 15/12

Comedy Wildlife Photography Awards-ն ընտրել է 2017-ի վայրի բնության լավագույն կադրերը (լուսանկարներ)

12:47 • 15/12

Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար կարևոր են այցելություններն այդ վայրեր. թուրքագետ

12:45 • 15/12

Խամեսը խոսել է «Ռեալ» վերադառնալու մասին

12:41 • 15/12

Քենդրիկ Լամարը պատմել է՝ ինչպես է մանուկ հասակում «այլմոլորակայիններ» տեսել

12:39 • 15/12

Մարադոնա. Ռոնալդուն ասել է, որ լավագու՞յնն է աշխարհում. նրան ասեք, թող չհիմարանա

12:23 • 15/12

Թուրքիայի բնակչության գրեթե 80 տոկոսը շարունակում է կողմ լինել ԵՄ անդամ դառնալուն

12:16 • 15/12

Դատարանն ու դատահոգեբուժական հանձնաժողովն այսօր եզրակացություն կտան Ավանի հոգեբուժարանում գտնվող Ռ. Օհանջանյանի վերաբերյալ

12:09 • 15/12

Թուրքիայի ընդդիմությունը պահանջել է իշխանություններից Երուսաղեմում դեսպանատուն բացել՝ ճանաչելով այն Պաղեստինի մայրաքաղաք

12:04 • 15/12

Ճապոնացիներն ինքնավերականգնվող ապակի են ստեղծել (լուսանկար, տեսանյութ)

11:51 • 15/12

Մասկերանոն վերջնականապես որոշել է ձմռանը հեռանալ Բարսելոնայից

11:47 • 15/12

«Կարմիր գծերի» 12000 դրամ վճարը 2018թ. համար քաղաքացիները կարող են վճարել 2017թ. դեկտեմբեր ամսից. Երևանի քաղաքապետարան

11:45 • 15/12

Ադրբեջանցի լրագրողը ռուսական հեռուստաալիքի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (տեսանյութ)

11:38 • 15/12

Եթե ես հաղթեմ հիմա, գիտեմ, որ մեր նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ. Տիգրան Մանսուրյանը` «Գրեմիի»–ին առաջադրվելու մասին

11:36 • 15/12

ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը

11:35 • 15/12

Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 15-ի դրությամբ

11:33 • 15/12

Billboard-ը հրապարակել է 2017թ. լավագույն 100 երգերի ցանկը, որը գլխավորել է Սելենա Գոմեսը (տեսանյութեր)

11:33 • 15/12

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ վերջին անգամ արտահայտվել ենք 2 օր առաջ. Տ. Բալայանը՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մասին

11:16 • 15/12

Զվարճալի դեպքեր, երբ ծուլությունն անցնում է բոլոր սահմանները (ֆոտոշարք)

11:14 • 15/12

Միլանի տնօրենը Ռայոլայի մասին. Դոնարումային կպաշտպանենք այն մարդուց, որը ցանկանում է վնասել ակումբին

11:07 • 15/12

Քասախի կիրճում՝ կամրջի տակ հայտնաբերված աղջկա վիճակը ծանր է, նա տեղափոխվել է Երևան. Աշտարակի ԲԿ

11:04 • 15/12

Հայաստանում բացվել է Վայրի կենդանիների փրկարար առաջին կենտրոնը

10:59 • 15/12

Երկրի ուղեծրի վրա կարող է մոդուլ-հյուրանոց բացվել զբոսաշրջիկների համար

10:56 • 15/12

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել է հեռուստակամուրջ` Աֆղանստանում գտվող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

10:52 • 15/12

Մինսկում Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները գաղտնի քննարկում են Սաակաշվիլիի արտահանձնման հարցը. լրատվամիջոցներ

10:52 • 15/12

Թեմայի շուրջ այս ընթացքում քննարկումներ չկան. Տ. Ուրիխանյանը՝ նախագահի պաշտոնում Ա. Զեյնալյանի թեկնածության մասին

10:50 • 15/12

«Չորրորդ իշխանություն». Լարված են Արծվիկ Մինասյանի և Արամայիս Գրիգորյանի հա­րաբերությունները

10:49 • 15/12

Արդշինբանկը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի Առևտրի ֆինանսավորման պայմանագիր Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ

10:48 • 15/12

«Անընդունելի է, երբ Լատվիան անում է հայտարարություններ, որոնք հակասում են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը». Է. Շարմազանովը՝ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարին

10:47 • 15/12

Նախագահը հյուրընկալվել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում

10:44 • 15/12

Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյան

10:38 • 15/12

Տոներն են մոտենում. Դոնալդ և Մելանյա Թրամփները Սուրբ Ծննդին ընդառաջ պաշտոնական լուսանկար են հրապարակել (լուսանկարներ)

10:33 • 15/12

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը բարդացնում է խաղը

10:30 • 15/12

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:30 • 15/12

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն քաղաքականությամբ կզբաղվի

10:26 • 15/12

Դիլիջանի ոլորաններում Кaмаз-ը դուրս է եկել ճանապարհից և կախվել ձորում (լուսանկարներ). shamshyan.com

10:24 • 15/12

Էրդողանի կուսակցության անդամը հովանավորել է Գերմանիայում Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ ազգայնական ցույցերը

10:20 • 15/12

«Հայկական ժամանակ». Հայաստանում նկատ­վում է ջրծաղիկով հիվանդացության ակտիվացում

10:19 • 15/12

Դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում

10:11 • 15/12

Զվյագինցևի «Չսերը» ներառվել է «Օսկարի» կարճ ցուցակում

09:59 • 15/12

Նա ատում է ինձ և վախենում՝ ինչպես սատանան խնկից. Սաակաշվիլին մեկնաբանել է Պուտինի՝ իր մասին արած հայտարարությունը

09:47 • 15/12

Թրամփը զանգահարել է Պուտինին ու շնորհակալություն հայտնել

09:41 • 15/12

Ամերիկուհին, որը 20 տարի շարունակ յուրացրել է մահացած մոր թոշակը, դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման

09:32 • 15/12

«Հայկական ժամանակ». Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 մարդ, տասնյակ դեպքերում էլ գնացքը բախվել է մեքենա­ներին ու անասուննե­րին

09:25 • 15/12

Փրկարարները հոսպիտալացրել են Քասախի կիրճում կամրջի տակ ընկած 23-ամյա քաղաքացուն

09:23 • 15/12

Երևանում և 5 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում