Դոմինիկանայում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

04:03 • 22.09.17

Դոմինիկյան Հանրապետությունում մոլեգնող «Մարիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ մեջբերելով Կարիբյան կղզու վարչապետի հայտարարությունը, հրաշք է, որ զոհերի թիվը հարյուրավորի չի հասնում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ահագնացող փոթորկի պատճառով երկրի 22 նահանգում վտանգի առավելագույն կարմիր աստիճան էր սահմանվել:  

Փոթորիկը Դոմինիկանա հասնելուց առաջ ավերածություններ է գործել հարևան Պուերտո Ռիկո և Անտիգուա կղզիներում:

Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ տներ են ավերվել, դպրոցներ են քանդվել և հեռուստահաղորդակցությունն է խափանվել: Կղզու գլխավոր հիվանդանոցը մնացել է առանց էլեկտրականության:

Կղզու ղեկավար Ռիկարդո Ռոսելլոն փոթորիկը բնութագրել է որպես «ամենակործանարարը վերջին հարյուրամյակում»:

 

 

 

Դոմինիկանայում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի