ԼՐԱՀՈՍ
-
  14:47 • 22.09.17 Օրենսդրական փոփոխությամբ՝ այլևս ՀՀ նախագահին չի վերապահվի պետական գաղտնիք պարունակող միջազգային պայմանագրերի կարգերի սահմանումը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
-
  14:41 • 22.09.17 Հարկադիր կատարողներն իրենց վարույթները կիրականացնեն` հարավորինս քիչ խանգարելով բիզնեսի իրականացմանը. Դավիթ Հարությունյան Նախարարն այս հարցը համարեց շատ հետաքրքիր և կարևոր`հատկապես բիզնես միջավայրի համար: Նա նշեց, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա է այն մշակվել, որպեսզի հարկադիր կատարողներն իրենց վարույթներն իրականացնեն...
-
Իրադարձային   14:31 • 22.09.17 Գեղարքունիքում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը վիճաբանության և դրան հաջորդած դանակահարության մասին հաղորդում ստացել է:
-
    Գիտություն/տեխնիկա   14:30 • 22.09.17 Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ներկայացրել (տեսանյութ) Khorramshahr անվանումով հրթիռը ներկայացվել է Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և բարձրաստիճան զինվորականներ: Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Ռոհանին հայտարարել է, որ երկիրը մտադիր է ուժեղացնել իր հրթիռային համալիրի հնարավորությունները:
-
  14:29 • 22.09.17 ՀՀ քաղաքացին պետությունից մոտ 43,5 մլն դրամ հատուցում էր պահանջել, ՄԻԵԴ վճռով պետությունը կվճարի 3000 եվրո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» վճռով պետությունը պարտավորվում է 3000 եվրո վճարել դիմումատուին:
-
  14:24 • 22.09.17 Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնելիս առաջնային կլինեն բնապահպանական նորմերը. Արծվիկ Մինասյան Հետախուզական աշխատանքների արդյունքում, եթե հաստատվեն նավթի և գազի արդյունաբերական ծավալները, ընկերությունն օրենքով սահմանված կարգով կդիմի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ` բնապահպանական…
-
Իրադարձային   14:15 • 22.09.17 Հռոմում ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել ՀՀ Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում...
-
  14:04 • 22.09.17 Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական ծավալների աճը հնարավոր կլինի համատեղ արտադրություններ հիմնելով. Սուրեն Կարայան (տեսանյութ) Երևանում այսօր բացված իրանական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսը լուրջ իրադարձություն է առևտրատնտեսական բնագավառում հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար:
-
  14:02 • 22.09.17 Հայաստանը և Բահամները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:
-
  13:57 • 22.09.17 Մենք պետք է ճամփա գտնենք, որ Թուրքիայում խոսենք 1915 թվականին կատարվածի մասին. Կարո Փայլան Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. այսօր լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այսօրվա Թուրքիան Հայոց ցեղասպանությանը ճանաչման հարցը հե՞տ է գցում մի քանի դարով:
-
  Իրադարձային     13:53 • 22.09.17 5.2 մետր. Քուինսլենդում սպանվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ կոկորդիլոսը Բնապահպանների համաձայն՝ այն Քուինսլենդում երբևէ նկատված ամենամեծ կոկորդիլոսներից էր, որին, փամփուշտը գլխում, հայտնաբերել են Ֆիցրոյ գետում: Այն, ենթադրաբար, սպանված մնացել է մի քանի օր:
-
  Իրադարձային   13:48 • 22.09.17 Facebook-ն ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության մասին տվյալներ կփոխանցի Կոնգրեսին «Դա արտասովոր հետաքննություն է, որը բարձրացնում է ԱՄՆ-ում ընտրությունների արդարության հարցը: Իրավաբանական նորմերի և ընկերության քաղաքականության լարված վերլուծությունից հետո մենք որոշեցինք, որ...
-
Տնտեսություն   13:45 • 22.09.17 Իրանական գազի գնման մասին Հայաստանի հետ բանակցություններ եղել են, վարչապետի առաջիկա այցի ընթացքում էլ կքննարկենք. Իրանի դեսպան (տեսանյութ) Մենք բավարարված չենք հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությամբ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին,…
-
  13:41 • 22.09.17 Մեր արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին. իրանցի պաշտոնյան՝ Երևանում անցկացվող իրանական ապրանքների էքսպոյին (տեսանյութ) «Իրանական արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, իսկ գները մրցակցային են: Իրանից Հայաստան բավական կարճ հեռավորություն է, և դրա համար արտադրված արտադրանքը թանկ չէ, բավական էժան է»,- նշեց նա:
-
  13:36 • 22.09.17 Էրդողանը հեղաշրջման փորձից հետո թեքվել է դեպի Ռուսաստան, քանի որ Արևմուտքը սատարում է քրդերին. Կարո Փայլան Քրդերն ասում են՝ Արևմտյան Հայաստանը քրդական հող է, մենք ասում ենք՝ պատմական հող, Թուրքիան ասում է՝ մերն է սա. այսօր լրագրողների հետ հանդիպմանը` պատասխանելով հարցին` արդյոք մտավախությունները հիմնավորվա՞ծ են, որ Իրաքյան…
-
  13:26 • 22.09.17 Համացանցում է հայտնվել Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի հետևանքով շուռ եկած նավից մարդկանց փրկելու տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ) Պուերտո Ռիկոյի Վյեկես կղզու մոտակայքում բրիտանացիների ընտանիքը ստիպված է եղել 24 ժամ անցկացնել շուռ եկած նավի վրա, ինչի պատճառը «Մարիա» փոթորիկն է եղել:
-
  13:25 • 22.09.17 Եթե ժողովրդի կամ ազգի բազային արժեքների մեջ անկախությունը լիներ, ապա մարդիկ պատրաստ կլինեին նաև քրտնաջան աշխատանքի. Տիգրան Հակոբյան «Բնական է, մարդիկ, որոնք կորցնում էին իրենց աշխատանքը, չէին կարողանում իրենց երեխայի համար թեյ տաքացնել, կենցաղային դժվարություններ ունեին, անկախության գաղափարը չէին կարող ընկալել խորությամբ...
-
Իրադարձային   13:17 • 22.09.17 Հայաստանը դիվանագիտական կապեր է հաստատել Պալաուի հետ Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ ստորագրել...
-
  13:13 • 22.09.17 Թուրքիան ցանկանում է, որ իր ուզած մարդը լինի Պոլսո պատրիարքի աթոռին. Կարո Փայլան (տեսանյութ) Թուրքիան ցանկանում է, որ իր ուզած մարդը լինի Պոլսո պատրիարքի աթոռին. Tert.am-ի հարցին, թե ի՞նչ է կարծում, ե՞րբ կհարթվի Պոլսո պատրիարքարանի շուրջ ստեղծված վիճակը, այսպես պատասխանեց Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
-
  Իրադարձային   13:07 • 22.09.17 Մադուրոն հայտարարել է, որ չի մեկնել ՄԱԿ-ի ԳՎ նիստին՝ անվտանգության նկատառումներից ելնելով «Այս տարի ես որոշել եմ չգնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին՝ անվտանգության նկատառումներով, քանի որ ինձ տեղեկացրել են ԱՄՆ-ում իշխանություն ունեցող ծայրահեղականների կողմից հնարավոր հարձակումների...
-
Իրադարձային   13:07 • 22.09.17 ԱԻՆ հատուկ նշանակության 10 փրկարար միացել է Արա լեռան լանջին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին Այսօր առավոտյան ժամը 10:56-ի դրությամբ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 10 փրկարար մեկնել է Արա լեռան լանջին բռնկված հրդեհի հատված։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից` հավելելով, որ կտրվի լրացուցիչ...
-
  13:03 • 22.09.17 Փոփոխություններ «Հարկային օրենսգրքում» գործարար միջավայրի բարելավման նպատակով. կառավարությունում նախաձեռնություն ներկայացվեց Կառավարությունն այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: