Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն առաջին դասական պարտիայում ոչ-ոքի խաղաց Լիրենի հետ
Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Պարտիան ավարտվեց 35-րդ քայլին: Վաղը` սեպտեմբերի 24-ին կանցկացվի երկրորդ դասական պարտիան:
Ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին:










