Մոուրինյու. Կարող էինք 3-ից 4 գոլ խփել Սաութհեմփթոնի հետ խաղում

21:17 • 23.09.17

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ (1:0) կայացած հանդիպումը:

 

«Անչափ դժվար հանդիպում էր: «Սաութհեմփթոնը» փորձում էր սուր գործել: Ուրախ եմ, որ այսօր մենք հաղթեցինք:

 

Կարող էինք 3-ից 4 գոլ խփել, չնայած, որ կարևոր էր երեք միավոր վաստակելը»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն:

 

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 75-րդ րոպեին:

Մոուրինյու. Կարող էինք 3-ից 4 գոլ խփել Սաութհեմփթոնի հետ խաղում