Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը

21:51 • 23.09.17

Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հանդիպմանը մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հիշեցնենք, որ հանդիպման օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ 

 

 

 

Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը