Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել

23:21 • 23.09.17

Մեքսիկայի ափերից ոչ հեռու 5.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանության կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մեքսիկական Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում, երկրաշարժի օջախը գտնվել է 74.2 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեքսիկայում 7.1 մագնիտուտ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 290-ը:

Բնական աղետից տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:

 

 

 

Մեքսիկայի ափերին հզոր երկրաշարժ է գրանցվել