Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

23:40 • 23.09.17

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ: «Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է նա:

Դիվանագետը հավելել է, որ Անկարան այն «պատրանքների մեջ է, որ ահաբեկչությունը կօգնի իրենց դիվերսիոն գործողություններին Սիրիայում»:

Մուալեմի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումը հակադարձում է Ռուսաստանի և Իրանի դրական և կառուցողական դիրքորոշմանը:

 

 

 

 

Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար