Անտոնի Մարսիալն իրացրեց Հենրիխ Մխիթարյանի վաստակած 11 մետրանոցը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայքարում Գեորգի Շչենիկովը խախտել է կանոնները և մանչեսթերցիները վաստակել են 11 մետրանոցի իրավունք: Այն հաջող է իրացրել Անտոնի Մարսիալը:
Հիշեցնենք, որ հանդիպման հաշիվը չորրորդ րոպեին բացել էր Ռոմելու Լուկակուն:










