Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից

17:09 • 28.09.17

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Սիմոնյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,-ասվում է նախագահի հրամանագրում: