Կատալոնացիների 90%-ը, չնայած խոչընդոտներին ու բռնություններին, կողմ է քվեարկել անկախությանը. նախնական արդյունքներ (լուսանկարներ, տեսանյութեր)

09:30 • 02.10.17

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հարցով հանրաքվեն և ըստ նախնական արդյունքների՝ ընտրողների 90%-ը կողմ է քվեարկել Իսպանիայի կազմից շրջանի դուրս գալուն ու անկախանալուն, գրում է The Guardian-ը:

Կատալոնիայի տարածաշրջանային կառավարության խոսնակ Ջորդի Տուրուլը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կիրակի հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող 5.3 մլն կատալոնացուց 2.26 մլն-ը, որի 90%-ն «այո» է ասել անկախությանը: Նրա խոսքով՝ ընտրողների 8%-ը դեմ է քվեարկել, իսկ մնացած քվեաթերթիկները դատարկ են եղել կամ անվավեր ճանաչվել: Տուրուլը մանրամասնել է, որ այժմ ընթանում է 15.000 քվեաթերթիկի հաշվարկ:

Տուրուլը մանրամասնել է, որ իր ներկայացրած տվյալները չեն վերաբերում այն քվեաթերթիկներին, որոնք ապօրինաբար առգրավվել են իսպանական ոստիկանության միջամտության հետևանքով: Պարբերականը  մանրամասնում է, որ հանրաքվեի անցկացման օրն իսպանական ոստիկանության ու կատալոնացիների բախումների հետևանքով տուժել է առնվազն 844 քաղաքացի ու 33 ոստիկան:

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դատապարտել է իսպանական կողմի գործողություններն ու հայտարարել, որ իր կառավարությունն առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան:

The Guardian-ը գրում է, որ Իսպանիայի ոստիկանության հատուկջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպեին հույս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքվեի անցկացմանը:


Ընտրողներից շատերին պարզապես թույլ չեն տվել քվեաթերթիկը տուփի մեջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինե փամփուշտներով կրակել մարդկանց ուղղությամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տվել ընտրատեղամասերից ու նրանց հարվածելով գետնին գցել:

Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ կառավարությունն արել է այն, ինչ իրենից պահանջվում էր: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը կատարված աշխատանքի համար:

«Այսօր Կատալոնիայում ինքնորոշման հանրաքվե չանցկացվեց: Օրենքի ուժը շարունակում է գերակայել: Մենք ենք Իսպանիայի կառավարությունը, ես եմ այդ կառավարության գլուխը, ու ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը: Մենք արեցինք այն, ինչ մեզնից պահանջվում էր: Այսօր ժողովրդավարությունը հաղթեց, քանի որ մենք գործեցինք Սահմանադրությանը համապատասխան»,-հայտարարել է Ռախոյը:

 

Spanish Civil Guard officers remove demonstrators outside a polling station for the banned independence referendum in Barcelona. REUTERS/Susana Vera

Spanish Civil Guard officers break through a door at a polling station for the banned independence referendum where Catalan President Carles Puigdemont was supposed to vote in Sant Julia de Ramis. REUTERS/Juan Medina

Картинки по запросу Catalan referendum

Картинки по запросу Catalan referendum

Spanish National riot police evict a young woman during clashes between the people gathered outside the Ramon Llull school and police forces in Barcelona, Catalonia, on 01 October 2017.

Вице-премьер правительства Испании сказала, что полицейские действовали адекватно и профессионально

По словам мэра Барселоны, сотни людей пострадали в стычках с полицией

Очевидец в Барселоне прислал это фото корреспонденту Би-би-си Тому Барриджу - мужчина пострадал в стычках на избирательном участке