Լաս Վեգասում անհայտ անձը կրակ է բացել երաժշտական փառատոնի այցելուների ուղղությամբ (տեսանյութ)

10:34 • 02.10.17

Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի խաղատներից մեկի մոտակայքում անհայտ անձը կրակ է բացել երաժշտական փառատոնի այցելուների ուղղությամբ, հայտնում է The New York Times-ը:


Հաղորդվում է, որ առնվազն մեկ զինված անձ կրակ է բացել քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ: Փառատոնն անց է կացվում քաղաքի Լաս Վեգաս Սթրիփ փողոցում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցներն ու խաղատները:


«Մենք հետաքննում ենք Mandalay Bay Casino խաղատան շրջակայքում կրակոցների մասին հաղորդագրությունը: Խնդրում ենք բոլորին խուսափել այդ տարածքից»,- ասված է ոստիկանության Twitter-յան հաղորդագրությունում:


Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատներ են ուղարկվել Mandalay Bay հյուրանոց:


Իրավապահները նաև հայտնել են, որ փակել են հարակից ճանապարհները:


Սոցիալական մեդիաներում հայտնված տեսանյութերում երևում է՝ ինչպես են հարյուրավոր մարդիկ փախչում տարածքից: Որոշ տեսանյութերում նաև լսվում է կրակոցների ձայնը:


Չհաստատված տեղեկություններով՝ կան բազմաթիվ վիրավորներ: