Միշել Օբաման հուզառատ գրառմամբ շնորհավորել է ամուսնուն արծաթե հարսանիքի կապակցությամբ

20:43 • 03.10.17

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ամուսնուն շնորհավորել է համատեղ կյանքի 25-ամյակի առթիվ:

Տիկին Օբաման հուզառատ շնորհավորական երկտող է գրել թվիթերյան իր էջում՝ կից հրապարակելով նրանց հարսանեկան լուսանկարը:

«Շնորհավոր 25-րդ տարեդարձ: Քառորդ դար անց դու նախկինի պես իմ լավագույն ընկերն ու ամնեաարտասովոր մարդն ես, որին ես ճանաչում եմ: Սիրում եմ քեզ», - գրառել է Միշել Օբաման:

Բարաք և Միշել Օբամաներն ամուսնացել են 1992-ի հոկտեմբերի 3-ին: