Երևանում 10-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել

18:33 • 03.10.17

Երևանում դպրոցական է դանակահավել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հայտնելով, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:

«Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշման իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2003 թվականին ծնված, 10-րդ դասարանի աշակերտ»,-ասաց Ջանոյանը:

Նրա խոսքով՝ այնուհետև ոստիկանների  օպերատիվ տվյալներ իրացնելիս բաժին են ներկայացրել  2001 թվականին ծնված մի երիտասարդի. «Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակով նշված վնասվածքները պատճառել»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: