Նորագավիթում հնչած կրակոցներից վիրավորված 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

11:23 • 04.10.17

Երևանի Նորագավիթ թաղամասում երեկ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին այսօր առավոտյան մահացել է:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետք Էդգար Ջանոյանն ասաց, որ քաղաքացին մահացել է այսօր առավոտյան. «Հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված՝ 1969 թվականին ծնված քաղաքացին այսօր առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է»:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կրակոցներ էին հնչել Նորագավիթ թաղամասում: Որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ, ով Նորագավիթ թաղամասի բնակիչ էր:

 

 

Նորագավիթում հնչած կրակոցներից վիրավորված 48-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է