Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելք պահանջում են խոշոր ավտոներկրողները, ղեկի տեղափոխման մասին նախարարի հայտարարությունը հանցագործություն է. Վ. Սահակյան

21:11 • 05.10.17



 

Աջ ղեկով մեքենաների ներկրումը արգելելու հարցում ամենաշահագրգիռը խոշոր ավտոներկրողներն են, առաջին պահանջողը հենց նրանք են: Իսկ արդեն ներկրված աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխության մասին հայտարարությունն ուղղակի հանցագործություն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:

Նա համոզված է, որ եթե աջակողմյա ղեկով մեքենա դարձվեն ձախակողմյա, ապա վթարների թիվը շատ ավելի կմեծանա, քան գործարանային վիճակով շահագործման դեպքում: Ավելին` Վահագն Սահակյանի խոսքով՝ ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է չգրանցել այն մեքենաները, որոնք ձևափոխել են ղեկը:

«Վարորդներն իրավունք չունեն նման ձևով փոփոխություն անել, որովհետև դա գործարանային սարքավորմանը միջամտություն է: Աջ ղեկով մեքենաների մեծ մասը նախատեսված է միայն իրենց շուկայի համար, և դրանից ձախակողմյան ղեկով չի էլ արտադրվում: Այսինքն` ղեկը փոխելու համապատասխան պահեստամասեր գոյություն չունեն: Տնայնագործական եղանակով փոխված ղեկով մեքենաները շատ ավելի վտանգավոր են, քան հենց աջ ղեկով վարելիս»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նախօրեին հայտարարել էր, որ ուսումնասիրվում են՝ աջ ղեկով մեքենաները վթարի պատճառ են դառնո՞ւմ են, թե՞ ոչ: Նախարարի խոսքով՝ եթե հետազոտության արդյունքը դրական լինի, ապա վարորդներին ժամանակ է տրվելու փոխել ղեկը:

Ըստ Վահագն Սահակյանի՝ վարորդներից մեքենայի ղեկի տեղափոխություն պահանջելը ոչ թե անմտություն կամ անգրագիտություն է, այլ ուղղակի հանցագործություն. «Չեմ հասկանում` նախարարը խորհրդականներ, մասնագետներ չունի՞ կողքին, թե՞ ուղղակի նրանց պետք է արգելել այդ մեքենաների ներկրումը և արգելում են»,- նկատեց նա:

Նրա կարծիքով՝ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու հարցում նախարարը շահագրգռվածություն չունի: Ըստ նրա՝ այս արգելքի առաջին պահանջողը խոշոր ներկրողներն են:

«Արդեն ակնառու է, որ երկրում որոշակի եղանակ ստեղծող մարդիկ սրա հետ կապ ունեն: Պարզ ասեմ՝ խոշոր ներկրողները չեն կարողանում իրենց բերած նոր մեքենաները վաճառել: Ճապոնիայից այդ մեքենայից շատ թարմ վիճակում ներկրում են մի քանի անգամ պակաս գներով, դրա համար էլ ուզում են արգելեն: Առաջին պահանջողը խոշոր ներկրողներն են, հատկապես ճապոնական մեքենաների ներկրմամբ զբաղվողները»,- ընդգծեց Վահագն Սահակյանը:

Նշենք, որ «Մուրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ճապոնական «Nissan» մեքենաների ներկրմամբ է զբաղվում, հրաժարվեց թեմայի առնչությամբ մեկնաբանություն տալ Tert.am-ին:

Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների` ավելի շատ ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալուն, տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նշեց, որ աջակողմյա ղեկով մեքենաներից բացի շատ ավելի այլ գործոններ կան: Մասնավորապես` վարորդների անգրագիտությունը և երթևեկության անկազմակերպվածությունը:

«Մենք ապրում ենք փոքր երկրում, փոքր քաղաքում, որտեղ ամեն ինչ տեսնում ենք: Բոլորս էլ բազմաթիվ վթարներ ենք տեսնում և տեսնում ենք ինչ պատճառով են դրանք լինում: Հիմնականում անգրագիտության, այսինքն` վարորդական իրավունքը գնած մարդկանց, և երթևեկության անկազմակերպվածության պատճառով»,- հայտնեց նա:

Վահագն Սահակյանի կարծիքով՝ վթարների մեծամասնությունն այս երկու պատճառներով է լինում, իսկ աջ ղեկով մեքենաների խնդիրն առաջնային չէ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանությունում աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրություն վերջին 10 տարում չի տարվել, սակայն վերջին շրջանում որոշակի վերլուծություն է կատարվել միայն 2017 թվականին նշված տրանսպորտային միջոցներով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասով:
Քանի որ նոր են սկսել հաշվել, տվյալները դեռ վերջնական չեն և այս պահին չեն կարող տրամադրել։

Նշենք, որ ի տարբերություն Հայաստանի`միջազգային փորձն այս առումով որոշակի վիճակագրություն ներկայացնում է։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այն շրջաններում, որտեղ ավելի շատ են աջ ղեկով մեքենաները, ավտովթարների թիվն ավելի քիչ է, քան ձախակողմյան մեքենաների գերակշռություն ունեցող շրջաններում: 2008 թ. տվյալներով, ամենից շատ՝ մոտ 87 տոկոս, աջ ղեկով մեքենա ունեցող Կամչատկայի երկրամասում ավտովթարների թիվը միջինից ցածր է:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:24 • 19/09

ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով

09:18 • 19/09

«Հրապարակ». Նախորդ ընտրությունների ընտրակեղծարարները, ձայն բերողները, թաղային հեղինակություններն այս անգամ մնացել են «անտեր»

09:01 • 19/09

«Ժողովուրդ». Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքները. Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ

08:38 • 19/09

«Ժողովուրդ». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

08:20 • 19/09

«Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում ուժեղ քաղաքապե­տի թեկնածուի փնտրտուքների մեջ է

07:54 • 19/09

Երևանում և 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:44 • 19/09

Ավարտվել է 3-րդ միջկորեական գագաթնաժողովը. ԿԺԴՀ-ն ու Հրվ. Կորեան ռազմական ոլորտում համաձայնագիր են կնքել

07:26 • 19/09

ՌԴ-ն ու Չինաստանը դասվել են ԱՄՆ-ի կիբերանվտանգությանը սպառնացող հիմնական վտանգների շարքին

06:43 • 19/09

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

06:33 • 19/09

Երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ

05:57 • 19/09

Փհենյանում մեկնարկել է միջկորեական բանակցությունների երկրորդ փուլը

05:26 • 19/09

Մեքենայում արգելափակված արջի «փախուստի» տեսանյութը համացանցում է հայտնվել

04:42 • 19/09

Թրամփն առաջարկել է պատ կառուցել Սահարա անապատում

04:18 • 19/09

Ավտովթար Երևանի Սարալանջի փողոցում. կա վիրավոր. shamshyan.com

03:54 • 19/09

Պենտագոնի ղեկավարը հերքել է պաշտոնը լքելու մասին լուրը

03:18 • 19/09

Վենեսուելան հիանում է Պուտինի առաջնորդական հատկություններով. Մադուրո

02:52 • 19/09

ՀՀ ԶՈՒ-ի և ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Նիկոլ Փաշինյան

02:31 • 19/09

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը տեղափոխվում են Չիկագո

02:03 • 19/09

Պոմպեոն Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելի օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն