Մեկնարկել են ՀԱՊԿ միացյալ և հայ-ռուսական խմբավորումների համատեղ զորավարժությունները

12:04 • 09.10.17

Հայաստանում սկսվեցին ՀԱՊԿ-ի զորավարժությունների շրջանակներում պլանավորված` ՀԱՊԿ-ի միացյալ խմբավորումների և հայ-ռուսական խմբավորումների համատեղ զորավարժությունները: Այս մասին այսօր «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Բոլոր երկրների ստորաբաժանումները ներկայացել են, այսօր բացման արարողությունն է, և մենք այս պահից արդեն անցնում ենք զորավարժության փուլին»,-ասաց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, որ այս զորավարժությունն ուղղված է նրան, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ երկրների բոլոր զինված ուժերը կարողանան ներդաշնակ գործել և այս երեք օրը զորքերը զբաղվելու են հենց ներդաշնակ գործողության կազմակերպմամբ:

«Մասնակցելու են ինչպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, այնպես էլ հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացնելու են հատուկ խնդիրներ. մասնակցելու են համազորային, հրթիռային, ավիացիոն բոլոր խմբավորումները, որոնք գործում են ՀԱՊԿ-ի երկրներում` բացառությամբ ,  ստրատեգիական զենքի, մնացած բոլորն օգտագործվելու են»,-ասաց նա:

 

Մեկնարկել են ՀԱՊԿ միացյալ և հայ-ռուսական խմբավորումների համատեղ զորավարժությունները