Իվանա Թրամփը կատակել է, թե ինքն է ԱՄՆ Առաջին տիկինը

05:09 • 10.10.17

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը`ազգությամբ չեխ Իվանա Թրամփը կատակով իրեն ԱՄՆ առաջին տիկին է կոչել: Այդ մասին 68-ամյա կինը երկուշաբթի հայտարարել է ABC ամերիկյան հեռուստաընկերության հետ զրույցում:

Իվանայի պնդմամբ, նա ունի Սպիտակ տան հեռախոսահամարը, որի միջոցով երկու շաբաթը մեկ խոսում է Դոնալդ Թրամփի հետ:


«Ես չեմ ցանկանում խանդ կամ նման բան առաջացնել, որովհետեւ ես Թրամփի առաջին կինն եմ եղել: Ես առաջին տիկինն եմ », - ասել է Իվանկան, ում հետ Թրամփը ամուսնացել է 1977 թվականին, և ումից ունի երեք երեխա: