Փոլադ Բյուլբյուլօղլուն հանել է իր թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնից

10:02 • 11.10.17

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դուրս է եկել ընտրական պայքարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Բյուլբյուլօղլուն հանել է իր թեկնածությունը քվեարկության առաջին փուլից հետո:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 9-ին Փարիզում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի հավաքել: Ադրբեջանի ներկայացուցիչ Բյուլբյուլօղլուն չի հայտնվել հավանական հաղթողների եռյակում: 


Քվեարկության երկրորդ փուլը նույնպես հաջողությամբ չի ավարտվել, թեկնածուներից ոչ մեկ կրկին չի հավաքել ձայների մեծամասնությունը:


ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են վեց երկրների ներկայացուցիչներ:


Քվեարկության հաջորդ փուլը կայանալու է չորեքշաբթի: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին: