Ճապոնիայում սատկել է անիմե կերպարին սիրահարված «միայնակ» պինգվինը

23:17 • 13.10.17

Ճապոնիայում սատկել է Միյասիրոյի կենդանաբանական այգում բնակվող պերուական պինգվինը, որը օրեր առաջ հայտնի էր դարձել համացանցում Հուլուլու անունով անիմե կերպարին սիրահարվելով:

Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ Հուլուլուն՝ աղջիկ-պինգվինը, ճապոնական հայտնի Kemono Friends մեդիաֆրանշիզի կերպարներից մեկն է:

 Նախօրեին կենդանաբանական այգին իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ կենդանին իրեն վատ է զգում:

 Գրեյպ անունով պինգվինը համացանցում հայտնի դարձավ այն պատմությամբ, թե ինչպես է անիմե-կերպարի ստվարաթղթե պատկերին սիրահարվելը փրկել նրան ընկճախտից:

Ճապոնիայում սատկել է անիմե կերպարին սիրահարված «միայնակ» պինգվինը