Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած 4–ամյա երեխան տանը մենակ է եղել

11:10 • 13.10.17

Երեխան, ում դին  երեկ փրկարարները հանել էին Վանաձորի  Աղայան փողոցում այրվող տնից, տանը մենակ է եղել: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով: Այն է՝ անզգուշությամբ մահ պատճառելը: Երեխայի մորից երեկ բացատրություն վերցնել չի հաջողվել, քանի նա եղել հոգեկան ծանր վիճակում:

Այս մասին Tert.am  -ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Վանաձորում ցնցված են 4 տարեկան երեխայի՝ ողջ-ողջ տանը վառվելու փաստից: Ֆեյսբուքյան վանաձորցի մի քանի օգտատերեր երեկ տեղեկացրել էին, որ երեխայի մայրը պարբերաբար 4 տարեկան երեխային տանը  մենակ թողել:

Երեխայի հայրը և այլ հարազատներ  նրանց հետ չեն ապրել:

Նման տեղեկություններ լսել է նաև վանաձորցի, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը: Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 12-ին, ժամը 20։35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվող տնից փրկարարները դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

 

Վանաձորում հրդեհի հետևանքով մահացած 4–ամյա երեխան տանը մենակ է եղել