ՀԱՊԿ զորավարժությունները տպավորություն են ստեղծում, որ ՌԴ-ն չի բացառում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության իրականացնելու հնարավորությունը Սիրիայում և Ուկրաինայում. Էդուարդ Աբրահամյան
Tert.am-ը Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների նպատակի, դրանց կարևորության, ՀԱՊԿ-ՆԱՏՕ մրցավազքի և ՀԱՊԿ-ի մրցավազքում ներգրավվելու հետևանքով Հայաստանին սպառնացող վտանգերի մասին խոսել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, այս օրերին Հայաստանում անցկացվում էին «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները, որոնք «Մարտական եղբայրություն —2017» գործառնական-ռազմավարական զորավարժության միասնական հայեցակարգի շրջանակներում են անցկացվում: Մենք մինչ դրանց սկսելը խոսել էինք դրանց անցկացման նշանակության մասին: Դուք ասել էիք, որ ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունը ցուցադրություն է, որ ՌԴ-ն էլ իր դաշնակիցների հետ կարող է ռազմական խաղերի ծրագիր ունենալ: Հիմա, երբ զորավարժություններն ավարտվել են, ի՞նչ տպավորություն ունեք դրանցից:
-Դեռ 2015 թվականից Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդգծում էր ՀԱՊԿ ամենամյա զորավարժությունների բնույթը, որն էր՝ օպերատիվ-մարտավարական սցենարները և ներգրավվածությունը դնել ավելի բարձր մակարդակի վրա։ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության խորացումը, Ռուսաստանի ներգրավումը Ուկրաինայի և Սիրիայի հակամարտություններում առաջ քաշեցին նոր առաջնահերթություններ և մարտահրավերներ Մոսկվայի համար, որոնց, ըստ Կրեմլի քաղաքական վերնախավի, ՀԱՊԿ կառույցը նույնպես պետք է համապատասխանաբար մասնակից դառնա և անցնի որոշակի ադապտացիա` որպես ռազմա-քաղաքական դաշինք իր ուրույն դերը խաղալու նպատակով։
Բացի դրանից` նոր խաղաղապահ առաքելությունների իրականացումը` որպես ԱՄՆ կամ ՆԱՏՕ-ի գլխավորած առաքելությունների այլընտրանք, Մոսկվայի համար դառնում է ակտուալ։ Հիշենք, որ սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի արևելքում ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումը համարեց արդարացված և ընդունելի Ռուսաստանի համար՝ կարգադրելով երկրի ԱԳՆ պատրաստել համապատասխան փաթեթ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում քննարկելու համար։ Ավելին, Սիրիայի հարցով հունվարին Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակի նախաձեռնությամբ կայացած Աստանայի բանակցություններին նույնպես բարձրացվել և երեք երկրների կողմից դրական է գնահատվել Սիրիայի երեք գոտիներում խաղաղապահ առաքելություն իրականացնելու գաղափարը։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ այս ողջ տարվա ընթացքում, պաշտոնական կամ ոչ պաշտոնական մակարդակով հնչել են առաջարկություններ, կոչեր Մոսկովյան տարբեր պաշտոնյաներից ՀԱՊԿ դաշնակիցներին՝ աջակցել կամ ընկերակցել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Սիրիայում։ Այս կիսապաշտոնական առաջարկությունը նպատակ էր հետապնդում հասկանալ ՀԱՊԿ երկրների քաղաքական էլիտաներում տիրող տրամադրությունները։
Հունիսին Վլադիմիր Շամանովը և Թուրքիայի նախագահի խոսնակը նշել էին, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղրղըզստանի ու Ղազախստանի հետ Սիրիայում ռուսական առաքելությանն օժանդակելու ուղղությամբ։ Սակայն վերջերս, և՛ Ղրղըզստանի վարչապետ Սապար Իսակովը, և՛ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը փաստացիորեն հերքեցին Սիրիայում ներգրավելու որևէ հեռանկար՝ շեշտելով, որ նմանատիպ հարցերը հաստատվում են օրենսդիր մարմնի կողմից և միայն այն դեպքում, երբ խաղաղապահ առաքելությունն իրականացվում է հենց ՄԱԿ-ի հովանու և դրոշի ներքո։ Մյուս կողմից՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել քննարկել Սիրիայում հնարավոր ՀԱՊԿ ձևաչափի ստեղծումը։
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ անցած տարի հայտարարեց, որ չկա երկրի զինված ստորաբաժանումներ արտերկիր ուղարկելու ցանկություն։ Չնայած սա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանը չի դիտարկում ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Սիրիա կամ թեկուզև Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ Ես հակված եմ այն կարծիքին, որ անցկացվող զորավարժանքների ընդհանուր մտահղացման մի մասը հստակորեն համապատասխանում է ՀԱՊԿ հնարավոր առաքելության կատարմանն ու հենց սիրիական անվտանգային միջավայրին մոտ բնույթ ունեցող առաջադրանքների կատարմանը։
Ուստի անցկացվող զորավարժությունների բնույթը, ներգրավված զորամիավորումների տեսակն ու առաջադրանքներն ստեղծում են տպավորություն, որ Ռուսաստանը համենայնդեպս չի բացառում ՀԱՊԿ-ի խաղաղապահ հնարավոր առաքելության խաղաքարտը խաղարկելու հնարավորությունը Սիրիայում և ինչո՞ւ ոչ՝ նաև Ուկրաինայում։
-Վարժանքներին մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել էին պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնամարտական խնդիրների իրականացմանը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է իրատեսական, որ զորավարժություններին խաղերի տեսքով արվածը կկիրառվի նաև իրականում ՀԱՊԿ-ի դեպքում:
– Ինչպես արդեն նշեցի, Մոսկվայի համար առավել ակտուալ է դառնում մի կարևոր խնդիր առ այն, որ ՀԱՊԿ կառույցը շարունակում է մնալ հիմնականում անվստահելի իր՝ պահը եկած դեպքում արդյունավետ գործադրման և ցուցադրվող հնարավորությունների համատեղ՝ կոլեկտիվ կիրառման առումով։ Ավելին, այն շարունակում է մնալ որպես վարկաբեկված՝ պսեվդո-դաշինքի կերպարանք աշխարհում՝ Ռուսաստանի կողմից ստեղծված և միայն իր շահերը սպասարկող կառույց, որն իր հերթին ձեռք է բերել ռեվիզիոնիստական և ագրեսիվ բնույթ։ Ելնելով այս հանգամանքից` որոշակիորեն արհեստական բնույթ է կրում ՀԱՊԿ-ի` որպես խաղաղապահ առաքելություն իրականացնելու ունակ կառույցի`ՄԱԿ-ի կողմից մանդատ կորզելու հիմնախնդիրը։
Այս բնույթի օրակարգ ՀԱՊԿ շրջանակներում առաջ է քաշվել Դուշամբեի 2015 թ․ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ, երբ կարևորվեց համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը։ Կարևորելով ՀԱՊԿ խաղաղապահ հնարավորությունների ստեղծումը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դուշամբեում առաջարկեց օգտագործել ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի պատրաստման Կենտրոնը՝ ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման նպատակով։ Նույն տրամաբանության շրջանակներում Ղազախստանն իր հերթին իր խաղաղապահ «ԿազԲատը» զորամիավորումը, որը հայաստանյան բրիգադի պես ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նպատակով Դաշինքի և ԱՄՆ-ի աջակցությամբ ժամանակին ստեղծված կառույց էր, կրեց ինստիտուցիոնալ փոփոխություն։ Արդյունքում՝ «ԿազԲատը» վերաձևավորվեց «ԿազԲրիգ»ի՝ իր մեջ ներառելով ՀԱՊԿ խաղաղապահ գումարտակ։
Այսպիսով՝ եթե «Բաղրամյան» զորավարժարանում իրականացվող տակտիկական սցենարը հիմնականում կենտրոնացած էր ՀԱՊԿ երկրի սահմանը հատող անօրինական զինված խմբավորման արդյունավետ չեզոքացմանը՝ համատեղ ուժերով, ապա Ղազախստանում սպասվելիք զորավարժությունների հաջորդ փուլը կրում է բացահայտ «Սիրիական» մտահղացում, որին մասնակցելու են նաև հայ խաղաղապահները։ Այն ենթադրում է, որ ՀԱՊԿ խաղաղապահներն ուղարկվում են ոչ ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ՄԱԿ-ի խաղաղապահ օպերացիայի շրջանակներում։
Ուստի, զարմանալի չէ, որ ՀԱՊԿ զորավարժությունների բնույթն ու տրամաբանությունը հիմնականում համահունչ է Ռուսաստանի կողմից առաջ քաշված նոր օրակարգին. այն է` հնարավոր խաղաղապահ առաքելություն Ուկրաինայի արևելքում կամ Սիրիայում։ Չնայած որ Ռուսաստանի դաշնակից երկրների ղեկավարությունը, ինչպես նշեցի, այս պահի դրությամբ դրական չեն արտահայտվում Սիրիայում որևէ կերպ ներգրավվելու հեռանկարի մասին։ Միաժամանակ, մի շարք ռուս փորձագետներ և իշխանամետ լրատվամիջոցներ հաճախ մատնացույց են անում այն հանգամանքը, որ Ուկրաինայի հարցում ՀԱՊԿ-ն ունի ընդհանուր մոտեցում։
Ամեն դեպքում, ՀՀ ԶՈւ մասնակցությունը բոլոր տեսակի զորավարժություններին, լինի ՀԱՊԿ, երկկողմանի կամ ՆԱՏՕ, ես կարևոր եմ համարում՝ մարտունակության բարձրացման և փորձի փոխանակման առումով։
-Ասվում է, որ «Փոխգործակցություն» զորավարժությանը ներգրավվել են բոլոր այն նմանակող ուժերն ու միջոցները, որոնք, համաձայն գործող պայմանագրերի, ընդգրկված պետք է լինեն տարբեր երկրների տարբեր իրավիճակների ու սպառնալիքների ժամանակ անհրաժեշտ գործողություններում։ Մենք ունենք փորձ, երբ ոտնձգություն է եղել հայկական դիրքերի նկատմամբ, և ՀԱՊԿ անդամ երկրները ոչ մի կերպ չեն արձագանքել: Հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունները մեզ հակառակորդ երկրի հետ, որից էլ մենք մշտապես սպառնալիքներ ենք ստանում, հնարավոր համարու՞մ եք, որ անհրաժեշտ պահին ՀԱՊԿ անդամ երկրները միասնաբար կպաշտպանեն հայկական սահմանները:
-ՀԱՊԿ կառույցը` ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որոշ առումներով «իջեցվել է վերևից» կամ` ինչպես մի շարք փորձագետներ են ձևակերպում՝ պարտադրվել է Մոսկվայից։ Խնդիրն այն է, որ այս կառույցի անդամներն ընդհանուր քաղաքական և անվտանգային շահեր, սպառնալիքները նույնկերպ գնահատող և նմանատիպ արժեհամակարգ ունեցող երկրներ չեն։
Այս ռազմաքաղաքական դաշինքն իր անդամ երկրների կողմից առավելապես դիտարկվում է, նախ և առաջ, որպես մի պլատֆորմ, որտեղ կարելի է օգուտներ ստանալ՝ ոչինչ չտալով դրա դիմաց իր պաշտոնական դաշնակիցներին։ Ձևակերպելով այլ կերպ՝ չնայած իր հիմնադիր իրավական բազայում դրա առկայության՝ ՀԱՊԿ-ում առաջնահերթություն չի համարվում դաշնակցի անվտանգության բարձրացումը և երկկողմ ռազմաքաղաքական ներգրավվածությունը, եթե հաշվի չառնենք այդ երկրների առանձին սերտ դաշնակցային կապերը Ռուսաստանի հետ՝ բացակայում են։ Հաճախ ՀԱՊԿ երկրների պետական շահերն ուղղակի միմյանց հակասում են։ Դիցուք՝ Ռուսաստանը, Բելառուսը, և Ղազախստանը ոչ ՀԱՊԿ անդամ Ադրբեջանին, որը հանդես է գալիս բացահայտ սպառնալիքներով Հայաստանի հասցեին՝ ռազմական կամ քաղաքական աջակցություն են ցուցաբերում՝ մատակարարելով հարձակողական ռազմամթերք՝ այն է՝ առարկայական դարձնելով Հայաստանի նկատմամբ ուղղված սպառնալիքը։ Այս տեսանկյունից, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական շահերի համընկնման հաճախականությունը ՀԱՊԿ երկրների հետ և երկկողմ համագործակցությունների ռազմավարական բնույթը, կարելի է ենթադրել, որ միգուցե Հայաստանի փոխարեն Ադրբեջանն ավելի բնական կդիտարկվեր որպես ՀԱՊԿ դաշնակից՝ հաշվի առնելով՝ այդ երկրների քաղաքական խառնվածքի եվրասիական բնույթը։
Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ը մնում է հիմնականում որպես նոմինալ դաշնակիցների, իսկ հաճախ նաև մրցակիցների ակումբ, որոնք ռազմաքաղաքական ու անվտանգային հանգամանքներում կախվածության մեջ են Ռուսաստանից։
Այսպիսով, ես խորապես կասկածում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրներին կարող է մտահոգել իրենց մեկ այլ դաշնակից՝ Հայաստանի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ ՀԱՊԿ-ը եղել և մնում է, ինչպես Արևմուտքում է ընդունված այն համարել՝ Ռուսաստանի ռազմաստրատեգիական շահերի իրականացման և ամրապնդման օգտակար մեխանիզմ միայն։ Այն օբյեկտիվորեն նաև դաշնակից երկրներին այլ անվտանգային համակարգեր ինտեգրվելու կամ հետխորհրդային տարածքում իրենց դերը մեծացնող այլ խաղացողների հետ ռազմաստրատեգիական մերձեցումը բացառելու գործիք է։
Հետևաբար՝ ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական դաշինք, բավականին հակասական է և մնում է առավել անհուսալի՝ հատկապես Հայաստանի անվտանգության համատեքստում։
-Մենք նաև Ձեզ հետ միասին խոսել ենք այն մասին, թե որքանով է ՀԱՊԿ-ն այս օրերին Հայաստանում անցկացվող զորավարժություններով փորձում նմանակել ՆԱՏՕ-ին: Հիմա Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:
-Չնայած այն հանգամանքին, որ ռուսական կողմն ընդհանուր մարտավարական սցենարների և օպերատիվ փոխգործակցության բնույթը մշակելու և կիրառելու գործում փորձում է ՀԱՊԿ զորավարժությունները նմանեցնել ՆԱՏՕ-ի մի շարք զորավարժություններին՝ այս երկու կառույցը նմանեցնելն ուղղակի անիմաստ է։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ անդամ երկրները, ինչպես արդեն նշեցի, միմյանց հետ չեն կիսում համատեղ զարգացման ընդհանուր տեսլական և հայեցակարգ, ընդհանուր քաղաքական մշակույթ և արժեհամակարգ, և գրեթե ընդհանրապես հետաքրքրված չեն միմյանց անվտանգության բարձրացմամբ։
Ի տարբերություն Եվրո-Ատլանտյան դաշինքի, որն, ի դեպ, նույնպես զերծ չէ թերություններից, ՀԱՊԿ անդամ երկրները գտնվում են անառողջ մրցակցության մեջ միմյանց հետ կամ հաճախ մեղադրում են միմյանց իրենց ներքին գործերին խառնվելու, իրենց քաղաքական ցանկությունը պարտադրելու, բացահայտ կամ ծածուկ ագրեսիվ գործողությունների մեջ և այլն։ Օրինակ՝ Ռուսաստան – Բելառուս հարաբերությունների մեջ առկա լարվածությունները, կամ` թեկուզ Ղրղըզստան և Ղազախստան առճակատումները, որոնք ակտիվացել են այս օրերին՝ Ղրղըզստանում նախագահական ընտրությունների հետ կապված։ Այն, մասնավորապես, կապված է Աստղանայի նկրտումների հետ՝ տեսնել իր համար ցանկալի թեկնածուին Բիշքեկում նախագահի պաշտոնին։ Ավելին` աճում է լարվածություն նույն Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև՝ Բիշքեկի ռուսական երկրորդ ռազմաբազա Տաջիկստանի և Ուզբեկստանի սահմանին մոտ տեղակայելու ցանկության հետ կապված։
Այս նախաձեռնությանն արդեն հասցրել են ընդդիմախոսել ՀԱՊԿ դաշնակից Տաջիկստանի առաջնորդ Իմամալի Ռահմոնը և Շավկաթ Միրզիոևը՝ նախկին ՀԱՊԿ-ի դաշնակից Ուզբեկստանի նախագահը, չնայած Ղրղըզստան-Ուզբեկստան հարաբերություններում տասնամյակից ավելի տևող լարվածության թուլացման միտումներին։
Այսպիսով, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք յուրաքանչյուր անդամի վրա հարձակումը կդիտարկեն հարձակում իրենց վրա, որն էլ հստակորեն ենթադրում է համապատասխան գործողությունների շղթա՝ համաձայն Վաշինգթոնյան համաձայնագրի 5–րդ կետի, ՀԱՊԿ անդամ պետությունները հարձակումն իրենց իսկ անդամներից մեկի վրա, այդպես չեն դիտարկելու և չեն ներգրավվելու հարձակմանը ենթարկված երկրի կոլեկտիվ-տարածքային պաշտպանության համատեղ գործողություններին։ Այս հանգամանքը բազմիցս ապացուցվել է Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների և բնակավայրերի գնդակոծման ժամանակ, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ՀԱՊԿ որոշ անդամների բացահայտ հակահայ կեցվածքից։
Այնուամենայնիվ, այս երևույթն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնց հետագայում հնարավորության դեպքում մանրամասն կանդրադառնանք։
-Պետք է նկատել, որ այս օրերին Վրաստանում ևս կազմակերպվում էին զորավարժություններ: Ինչպես նաև՝ հոկտեմբերի 10-ին Վրաստանում մեկնարկել է Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարների գագաթնաժողով։ Արդյոք պատահականությո՞ւն է նման միջոցառումները Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժություններին զուգահեռ կազմակերպելը: Չե՞ք կարծում, որ Արևմուտքի և ռուսական կառույցների միջև մրցավազքի դրսևորումների ականատեսն ենք լինում:
-Ռուսական կողմն ունի խնդիր ցույց տալու, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտության մեջ ռուսական կողմից էլ առկա են դաշինքներ և դաշնակիցներ, որոնք հավասարապես կողմ են հետ-սառը պատերազմյան աշխարհակարգի վերափոխմանն ու ոչ արևմտյան համաշխարհային օրակարգի ի հայտ գալուն։
Ուստի՝ այո, մրցակցություն և ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակադրման փորձերն ակնհայտ են։ Նշենք թեկուզ 2016 թ․հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության ռազմավարությունը, որտեղ կար դրույթ առ այն, որ այլ երկրների կամ երկրի կողմից հակահրթիռային համակարգերի տեղակայումն իրենց տարածքում առանց այլ երկրների շահերը հաշվի առնելու՝ սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար։ Այստեղ ակնհայտորեն նկատի է առնվում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի մաս կազմող Ռումինիայում և Լեհաստանում տեղակայված ենթակառուցվածքները։
- Հայաստանը նման մրցավազքի անդամ դառնալով՝ ի՞նչ օգուտ կամ վնաս է քաղում:
-Օգուտները կասկածելի են, իսկ վնասներն՝ ակնհայտ։ Այս իրավիճակում Հայաստանի համար առավել առաջնահերթ ռազմաքաղաքական խնդիր պետք է լինի անվտանգային համակարգի խորը դիվերսիֆիկացիան՝ ՀԱՊԿ-ից դուրս այլ խաղացողների հետ ռազմաքաղաքական պարտավորվածությունների ստեղծման ճանապարհով։ Դա կարող է ներառել ռազմաստրատեգիական փոխգործակցության և փոխադարձ օգնությանը վերաբերող հարաբերություններ։ Եվ պետք չի մտահոգվել, որ նման ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ-ից դուրս կարող են որոշակիորեն հակասել ՀԱՊԿ-ի ֆորմալ սկզբունքներին։ Ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքներն ի սկզբանե չեն գործում և դժվար թե երբևէ գործեն։ Դա արտացոլվում է ՀԱՊԿ անդամների հակասական քաղաքականության մեջ։ Այս կառույցի մշուշոտ ապագան այլ ճանապարհ Հայաստանին չի թողնում, քան ձևավորել երկկողմ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ և, ի վերջո, պարտավորվածություններ ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս։
Այս առումով, առավել հարմար կարող են լինել Իրանն ու Հնդկաստանը, իսկ որպես իրավական ուղեցույց կարող են ծառայել Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011 թվականից գործող «Ռազմավարական Գործընկերության և Փոխադարձ Օգնության» պայմանագրի դրույթները։ Այս փաստաթուղթը չի դարձնում Թուրքիային և Ադրբեջանին դաշնակիցներ և չի ենթադրում կոլեկտիվ պաշտպանության դրույթ, բայց տալիս է այն առավելագույնը, որը ռազմաքաղաքական փոխգործակցության և օժանդակության առումով հնարավոր է երկու երկրների միջև, որոնցից առնվազն մեկը ռազմաքաղաքական դաշինքի անդամ է։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 12:13 • 26/04 ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկարներ) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
21:40 • 26.04.24 Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)