ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստները կարող են մասնակցել Անդերլեխտի հետ խաղին

22:10 • 16.10.17

Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական շտաբը Չեմպիոնների լիգայի խաղարկության 3-րդ տուրի` բելգիական «Անդերլեխտի» հետ կայանալիք խաղում կարող է խաղադաշտ դուրս բերել թիմի առաջատար ֆուտբոլիստներին, ովքեր բաց են թողել Ֆրանսիայի առաջնության շրջանակում «Դիժոնի» (2:1) հետ կայացած խաղը:

 

Ինչպես տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը, հայտացուցակում ընդգրկվել են Մարկո Վերատին, Տիագո Մոտան, Տիագո Սիլվան, Էդինսոն Կավանին և Լևեն Կուրզավան:

 

Հիշեցնենք, որ «Անդերլեխտ»-ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին:

ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստները կարող են մասնակցել Անդերլեխտի հետ խաղին