Ավստրիան ընտրել է աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդին (լուսանկարներ, տեսանյութ)

10:49 • 16.10.17

Ավստրիայի աջակողմյան Ժողովրդական կուսակցության 31-ամյա առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այսպիսով` Կուրցը կդառնա աշխարհում ամենաերիտասարդ առաջնորդը, որի կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների մեծ մասը:

Կուրցը զբաղեցնում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը: Հայրենիքում նրան անվանում են «Wunderwuzzi», ինչը թարգմանաբար նշանակում է «հրաշամանուկ»:

Ավելի վաղ Կուրցը հայտարարել էր, որ կանցլերի պաշտոնում ընտրվելու դեպքում բոլոր օտարերկրացիներին կկտրի սոցվճարներից ու թույլ չի տա Եվրոպական միությանը միջամտել երկրի ներքաղաքական գործերին:

Աղբյուրը նկատում է, որ թեպետ Կուրցն արդեն հայտարարել է իր կուսակցության հաղթանակի մասին, այնուհանդերձ՝ քվեաթերթիկների պաշտոնական հաշվարկը նոր է մեկնարկել: Մինչդեռ վերջնական արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթիից ոչ շուտ:

Ria.ru-ն հավելում է, որ նախնական արդյունքների համաձայն՝ 2-րդ տեղում է հայտնվել աջ-ազգայնական  Ազատության ավստրիական կուսակցությունը: Լավագույն եռյակը եզրափակում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

 

Austrian foreign minister Sebastian Kurz, 31, claimed the win on Sunday night after projections gave his party a comfortable lead with more than 90 percent of the ballots counted

Foreign Minister Sebastian Kurz, head of Austrian People's Party, arrives to the election party in Vienna, Austria, Sunday, October 15, 2017, after the closing of the polling stations for the Austrian national elections

Foreign Minister Sebastian Kurz, head of Austrian People's Party, speaks during the election party in Vienna

The fresh-faced Sebastian Kurz addresses his supporters after declaring victory in the elections

Miss Thier is a finance ministry worker who Mr Kurz met at the age of 18