Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի
Պորտուգալիայում ուժեղ անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 37-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 7 մարդ համարվում է անհայտ կորած, ևս 60 մարդ ստացել է այրվածքներ և վնասվածքներ:
Դրանից բացի` չորս մարդ մահացել է իսպանական Գալիսիա ինքնավար համայնքում, որը տեղակայված է երկրի հյուիսի-արևմուտքում՝ Պորտուգալիայի սահմանին:
Նշվում է, որ երկրում համազգային սուգ կհայտարարվի:










