Թուրքիայի Մերսին քաղաքում պայթյուն է որոտացել (լուսանկարներ)
Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Մերսին քաղաքում`ոստիկանական ավտբուսի մոտ, պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Ենիշեհիր հատվածում: Նախնական տվյալների համաձայն՝ տեղի ունեցածը որակվում է որպես ահաբեկչական ակտ:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանում շտապօգնության և ոսիկանության աշխատակիցները: Տուժածների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում:














