ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը ԼՂ հարցում մեր շահերը պաշտպանելու համար ևս մեկ գործիք է. Թևան Պողոսյան (տեսանյութ)

08:58 • 17.10.17



Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատվածը ևս մեկ գործիք է Հայաստանի ձեռքում իր շահերը պաշտպանելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ նշելով, որ ԵՄ-ն սպիտակի վրա սևով հաստատում է, որ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակ, հայտնում են իրենց օժանդակությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու տարբերակին: Պողոսյանն ասաց, որ եթե ադրբեջանական լոբբիի արդյունքում որևէ պետություն կամ միջազգային կառույց շեղվի այս մոտեցումից, ապա Հայաստանը կարող է ամրագրված մոտեցմամբ հարց բարձրացնել, թե ինչու է այս կամ այն պետությունը կամ կառույցը շեղվում դրանից:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Դեռևս այն ժամանակ, երբ տեքստը չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ այն չի հրապարակվում, քանի որ ստորագրման գործընթացը վտանգված է: Հիմա, երբ այն հրապարակված է, կարելի՞ է ասել, որ համաձայնագիրը կստորագրվի:

- Իրականում, փաստաթղթի նախաստորագրման օրվանից ի վեր ես ասել եմ, որ համաձայնագիրը չստորագրելու համար պատճառներ չկան: Կարծում եմ, որ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ Եվրամիությունը սերտել են 2013թ.-ի դասերը, երբ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրը չստորագրվեց: Ամեն դեպքում հասկանալի է, որ մարդիկ ունեն մտավախություններ, բայց կարծում եմ, որ նոյեմբերին կողմերը կստորագրեն համագործակցության մասին այս համաձայնագիրը:

Դեռևս այն ժամանակներից, երբ ես Ազգային ժողովի պատգամավոր էի, ես ներքին փակ քննարկումներում, բաց քննարկումներում առաջարկել եմ, որ հրապարակվեն գլուխները, բաժինները, որոնք համաձայնեցված են կողմերի միջև, ինչը կբարձրացնի վստահությունն այս գործընթացի նկատմամբ, հանրությունը տեղեկացված կլինի: Հիմա փաստաթուղթը հրապարակված է, կարծում եմ, որ նպատակ ունի ցույց տալ, թե ինչ կա այդ փաստաթղթում, որպեսզի սենյակում սև կատու փնտրողներ չլինեն, շահարկելու առիթներ այլևս չունենան: Փաստաթղթում ներկայացված է բարեփոխումների մեծ շրջանակ, որը մեր երկրի շահերից է բխում, նպաստում է ՀՀ զարգացմանը և մենք կլինենք մեղավորը, եթե այդ բարեփոխումները չիրականանան:

- Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը 2013թ.-ից հետո: Նկատի ունեք, որ Ռուսաստանի հետ նախապես համաձայնությո՞ւն է ձեռք բերվել ԵՄ հետ փաստաթուղթ մշակելու համար:

- Դժվար է ասել, թե ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը, արդյո՞ք դա եղել է ՌԴ հետ հարաբերությունների համատեքստում: Չեմ բացառում, որ ՌԴ-ի հետ կոնսուլտացիաներ եղել են: Ես կարծում եմ, որ երբ մարդիկ իրար հետ շփվում են, համագործակցում են, ապա պետք է հաշվի առնեն միմյանց շահերը: Մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը պարբերաբար հայտարարում էր, որ «և-և»-ի քաղաքականության կողմնակից է, Եվրամիությունն էլ ասում էր՝ «կամ-կամ» պետք է որդեգրեք։ Հետո պարզվեց, որ «և-և»-ի հնարավորությունները կան: Սեպտեմբերի 4-ին, երբ նախագահի աշխատակազմի ղեկավարն էր Վիգեն Սարգսյանը, նրա կողմից եղավ հայտարարություն, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Եվ պատկերացրեք, թե ի՞նչ առաջընթաց կունենայինք այս տարիներին, եթե քաղաքական բաղադրիչը ստորագրված լիներ: ԵՄ-ն փոխեց իր մոտեցումը, որ կարելի է չոր չլինեն, կարելի է համագործակցել երկուսի հետ էլ: Հնարավոր է, որ ապագայում ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցություն ունենանք և ըստ այդմ կնքենք ավելի խորը համաձայնագիրը՝ չունենալով ԵՄ անդամակցության հարց՝ մեր առաջ դնելով Հայաստանը զարգացնելու խնդիր: Գուցե Հայաստանը դառնա Նորվեգիայի պես պետություն՝ չլինի ԵՄ անդամ, բայց լինի նման զարգացած:

- Դուք պայմանագրի բովանդակությանը հասցրել եք ծանոթանալ: Ինչպիսի՞ն է այն:

- Միջազգային բոլոր պայմանագրերը նման լեզվով է գրված: Կան դրույթներ, որտեղ կողմերը հանձնառություն են ստանձնում երկխոսություն սկսել ինչ-ինչ ոլորտներում, ապա վերածել այդ երկխոսությունը ծրագրերի: Կասկածներ չունեմ, որ փաստաթուղթը կստորագրվի, բայց մտահոգված եմ հետևյալ հարցում՝ ի՞նչ ծավալով ենք կյանքի կոչելու այն: Փաստաթուղթը հնարավորության դաշտեր է ստեղծում, որը կյանքի կոչելու համար երկու կողմերն էլ պետք է աշխատեն, մենք պետք է պահանջատեր լինենք, գնանք բանակցենք, ԵՄ-ն էլ իր հերթին այն ոլորտներում, որտեղ կարող է, պետք է ձեռք մեկնի մեզ՝ մասնագիտական, մեթոդաբանական առումներով: «Ավելին ավելիի դիմաց» ԵՄ սկզբունքը պետք է կյանքի կոչենք, միասին անցնենք համաձայնագիրը կոչելու ճանապարհը:

- Համաձայնագրի մեխը, Ձեր կարծիքով, ո՞րն է:

- Կարծում եմ, որ սա բարեփոխումների մի ամբողջ սպեկտոր է, որը թույլ կտա արդիականացնել Հայաստանը: Մենք չենք կարող մի ոլորտ ընտրել, մտածել, որ այդ ոլորտը զարգացնենք, ամբողջ երկիրը կզարգանա: Այդպես չէ: Հայաստանի զարգացման մեջ, ցավոք, եղել է նման խնդիր, երբ կետային զարգացումներ են եղել, բայց ամբողջ դաշտը չի զարգացել, ինչի հետևանքով ճյուղային զարգացումը կարճ բնույթ է ունեցել: Որևէ մեկի համար վիճելի չէ, որ կոռուպցիան Հայաստանում քաղցկեղ է: Ուրեմն սա նշանակում է, որ ամեն ինչ պետք է անենք, որ կոռուպցիան վերացնենք: Բոլորս հասկանում ենք, որ հզոր տնտեսության համար պետք է վերացնել մոնոպոլիան, բոլորս հասկանում ենք, որ հարկավոր է արդարադատության ազատ համակարգ: Այս բոլոր խնդիրները բխում են Հայաստանի անվտանգության հարցից: Իսկ անվտանգությունը կարելի է լուծել, երբ մենք ունենանք հզոր տնտեսություն, հզոր դատաիրավական համակարգ և այլն, որոնց առկայության պարագայում, հավասար առաջընթացի պարագայում հնարավոր կլինի արդյունքի հասնել: ԵՄ հետ համաձայնագրի կարևոր հատվածը հենց դաէ՝ այն նեղ ոլորտային չէ, լայն փաստաթուղթ է:

- Համաձայնագրում կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հատված: Ինչպե՞ս եք գնահատում այս դրույթը:

- ԵՄ-ն սպիտակի վրա սևով հաստատում է, որ ճանաչում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակ, հայտնում են իրենց օժանդակությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու տարբերակին: Այսպիսով` թղթի վրա ամրագրվում է Եվրամիության դիրքորոշումը, այն դադարում է լինել որպես ուղղակի խոսք, և Հայաստանը կարող է, հիմնվելով այս դրույթի վրա, նույն ԵՄ-ի առաջ հարց բարձրացնել, թե ինչո՞ւ են ԵՄ պետությունները շեղվում կամ տարբերվող վարքագիծ ցուցաբերում ընդհանուր մոտեցումից:

ԵԽԽՎ-ում, օրինակ, երբ հակահայկական զեկույցներ էին ներկայացվում, ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարեց, խնդրեց, որ չմտնեն այն դաշտը, որը կվնասի բանակցային գործընթացին: ԵԽԽՎ-ն տեխնիկական մոտեցում որդեգրեց՝ այս մեկը Ադրբեջանի օգտին, մեկը՝ Հայաստանի օգտին ու արդյունքում մեն ստացանք ապրիլյան սրացումները: Հայկական դիվանագիտությունն այս փաստաթղթով կկարողանա առաջ տանել այն հարցը, որ բանակցային գործընթացին վնասող ցանկացած երևույթ անընդունելի է, որ չի կարելի հեռու մայրաքաղաքներում նստած հավասարության նշաններ դնել: Մեր շահերը պաշտպանելու համար մեկ գործիք ավելացավ:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ունե՞ն այդ բարեփոխումների լայն սպեկտորն իրականացնելու կամք, որի մասին Դուք խոսեցիք:

- Կամքի առկայության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ կա արդյունք: Պետք է տեսնես արդյունքը, որ ասես՝ կամքը կար: Փաստաթուղթը նախաստորագրված է, նշանակում է, որ կամք կա: Արդյունքից կհասկանան՝ ինչպե՞ս է աշխատել այդ կամքը: Որքան էլ գործող իշխանություններն ասեն, որ կա քաղաքական կամք, մենք գնահատելու ենք դրա առկայությունը արդյունքներից:

- Քաղաքագետներից մեկը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով համաձայնագրի հիմքում ընկած բարեփոխումների մասին, ասել է, որ եթե դրանք իրականացվեն Հայաստանի կողմից, ՀՀ-ն կդառնա ժողովրդավար երկիր ու կձգտի դեպի Եվրամիություն, ինչից էլ անհանգստանում են Ռուսաստանում: Համաձա՞յն եք:

- Այս պայմանագիրը կնքում ենք ՀՀ զարգացմա՞ն համար: Եթե այո, ապա պայմանագրով նախատեսված դրույթներն իրականացնում ենք, որ դառնանք այդպիսին: Եթե այս պայմանագիրը չլիներ, մենք չէի՞նք ձգտելու դառնալ ժողովրդավար: ՀՀ Սահմանադրության մեջ, որ գրել ենք, որ ժողովրդավար ենք, երևի սուտ ենք գրել հա՞, մեզ դա պետք չի… Ես մի բան գիտեմ՝ որևէ հզոր միավոր չի սիրում ընկերություն անել թույլերի հետ: Հայաստանը կարող է հզոր լինել, երբ ժողովրդավար է, երբ ունի լավ տնտեսություն, ամուր է կանգնած: Վստահ եմ, որ Ռուսաստանին հենց այդպիսի Հայաստան է պետք, այդպիսի գործընկեր է պետք, որովհետև թույլ, կարիքներ ունեցող Հայաստանը խնդիրներ է առաջացնելու ՌԴ համար, գլխացավանք է դառնալու: Ժողովրդավարությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Ինձ չի թվում, թե Ռուսաստանին հզոր Հայաստան պետք չէ: Իրենք շահում են, ոչ թե կորցնում, եթե մենք մեր դիրքերն ամրապնդում ենք:

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:54 • 20/02

Չի կարելի բացառել, որ Ալիևի խոսքերի հիմնական հասցեատերերը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդներն են. Բենիամին Պողոսյան

20:44 • 20/02

«Բանանցը» հավաքի վերջին խաղում պարտվել է 1:2 հաշվով (տեսանյութ)

20:36 • 20/02

Շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակցել նման հզոր շարժման և հասնել հաղթանակի. Լևոն Զուրաբյանը` Ղարաբաղյան շարժման մասին

20:36 • 20/02

Մի քանի օրից «Ելք»-ը կհայտարարի վարչապետի իր թեկնածուի անունը. Արամ Սարգսյան

20:16 • 20/02

Մոնտելա. Շատ բան եմ սովորել Մոուրինյուի թիմերի խաղից

19:58 • 20/02

Եթե պատերազմ սկսեցին՝ կապիտուլացնելու ենք Բաքուն, ու սա դեկլարացիա չէ. Վահան Բադասյան

19:56 • 20/02

Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասը արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկն է ու ԽՍՀՄ ապամոնտաժողը. Հարություն Մարության

19:42 • 20/02

Դե Վրեյը ամռանը կտեղափոխվի «Ինտեր»

19:34 • 20/02

Ձմեռային օլիմպիական խաղերի գեղեցկուհիները՝ ֆոտոշարքով (լուսնակարներ)

19:21 • 20/02

Հայաստանի անկախություն,Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, փլուզվեց բոլշևիկյան ռեժիմը. Բաբկեն Արարքցյանն առանձնացրեց Արցախյան շարժման նվաճումները

19:07 • 20/02

«Կուբանի» ֆուտբոլիստ. «Ալաշկերտը» ձգտում է եվրոպական ֆուտբոլ խաղալ

19:02 • 20/02

30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այդ շարժումը  սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը. Արամ Մանուկյան

18:56 • 20/02

Լոնդոնում 88-ամյա վետերանը զինված կողոպտիչներից փրկել է անծանոթ կնոջը

18:45 • 20/02

Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան

18:37 • 20/02

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման վերաբերյալ առաջարկներ կան. Ա. Սահակյան

18:37 • 20/02

Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ

18:29 • 20/02

Փհենչհան-2018. 11-րդ օրվա մեդալային հաշվարկ

18:26 • 20/02

Թեհրանում ոստիկանությունը 300 ցուցարար է ձերբակալել

18:21 • 20/02

Թե՛ փոխդեկանի, թե՛ ուսանողուհու բացատրությունները սեղանիս են, որ իրենք տեղյակ չեն՝ ովքեր են միջադեպը հրահրողները. Արամ Սիմոնյան

18:19 • 20/02

ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

18:15 • 20/02

Շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակցել նման հզոր շարժման և հասնել հաղթանակի. Լևոն Զուրաբյանը` Ղարաբաղյան շարժման մասին (թարմացվում է)

18:07 • 20/02

Զիդան. Կրոսը, Մարսելոն և Մոդրիչը պատրաստ կլինեն ՊՍԺ-ի հետ խաղին

18:07 • 20/02

Հերի՛ք է ծիծաղես, Պուտին. Washington Post

18:00 • 20/02

Հայ ազգի համար 88-ի շարժումն ունի նույն արժեքը, ինչ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ ֆրանսիացիների համար. Լևոն Զուրաբյան

17:57 • 20/02

Կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով ժողովրդի հաղթական ոգին. Բակո Սահակյանը՝ Արցախի վերածննդի օրվան նվիրված ընդունելությանը

17:52 • 20/02

Թուրքիայում սիրելիի ձեռքն ընտանիքից խնդրած ու մերժված երիտասարդը սպանել է ընտանիքի անդամներին

17:51 • 20/02

Հայաստանի աթլետները Թուրքիայում ևս մեկ մրցաշարի են մասնակցել

17:48 • 20/02

Նոր նշանակում կառավարությունում

17:47 • 20/02

Սիրիական հակամարտությունում Իսրայելի անհուսալի դրությունը. Handelsblatt

17:46 • 20/02

Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին

17:36 • 20/02

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը

17:30 • 20/02

Թուրքիայի պաշտոնական արխիվներում 1915-ին մահացած հայերը «ողջ» են կամ «որոնվում են որպես անհայտ կորած». «Հորիզոն»

17:11 • 20/02

Մեզ բեկում է պետք, Մեծ միացումը պետք է նորից շարժման մեջ դնենք. Զարուհի Փոստանջյանի ուղերձը Ազատության հրապարակից

17:08 • 20/02

ՀՀ պետգույքի կառավարման վարչություն նախորդ տարի մուտք է գործել 2 մլրդ-ից ավելի ՀՀ դրամ

17:03 • 20/02

«Նման պայմանավորվածություն չկա». քրդական ուժերը հերքել են, որ սիրիական բանակը պատրաստվում է մտնել Աֆրին

16:53 • 20/02

Լեհաստանը ցանկապատ կկառուցի Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանին. լեհ նախարար

16:45 • 20/02

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Ալեքսանդրան կարիերայի փոխարեն ընտրեց հայ ամուսնու հետ կյանքը. ռուսական կայքի անդրադարձը

16:42 • 20/02

Կլեման Լանգլե. Սևիլիան չի վախենում Մանչեսթեր Յունայթեդից

16:40 • 20/02

«Հայ Առաքելական Եկեղեցին անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում». Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

16:36 • 20/02

Տ. Մարգարյանը ՀՀ-ում Լիբանանի դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները շարունակական կլինեն

16:29 • 20/02

ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ-ի շտաբային բանակցություններին. ՊՆ

16:28 • 20/02

Միապետ նախագահի փոխարեն՝ միապետ վարչապետի ինստիտուտ ենք ունենում. Ավետիք Իշխանյան

16:27 • 20/02

Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի գործով ձերբակալել է Նեթանյահուի մերձավորներին

16:11 • 20/02

Թվային բանկինգի առաջատարը նոր՝ հեղափոխական ծառայություններ է խոստանում

16:06 • 20/02

Ինչ ներքին քաղաքական հարցեր է լուծում «Ձիթենու ճյուղ» գործողությունն Էրդողանի համար. թուրք սյունակագրի անդրադարձը

16:02 • 20/02

Անշարժ գույքի շուկայում 2017-ին գրանցվել է գների նվազում. Մարտին Սարգսյան

15:55 • 20/02

Մարտունիում ընտանիքի 6 անդամները շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել են

15:55 • 20/02

Փհենչհան-2018. Ռուս կյոռլինգիստի երկրորդ դոպինգ-թեստը ևս դրական արդյունք է տվել

15:43 • 20/02

Ջասթին Տրյուդոն կնոջ ու երեխաների հետ հնդկական ավանդական տարազներով այցելել է Գանդիի տուն (լուսանկարներ)

15:39 • 20/02

Տարոն Մարգարյանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաղաքապետարանի գործունեության թափանցիկությանը վնասող կանոնակարգումներից. ԵԼՔ

15:36 • 20/02

Ծննդկանից շնորհակալությունը ֆինանսապես պահանջելու մասին հրապարակման առթիվ  ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

15:22 • 20/02

Նրանք են որոշում՝ ում առաջադրել վարչապետ. Ստ. Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ ըմբոստության հնարավոր ալիքի մասին

15:20 • 20/02

Առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն շրջափակման մեջ կվերցնի Աֆրինի կենտրոնը. Էրդողան

15:11 • 20/02

Ինչպես է Հայաստանը դարձել շախմատային գերտերություն. BBC-ի անդրադարձը

15:10 • 20/02

Տեսախցիկները ֆիքսել են երևանյան սրճարանում արված գողությունը (տեսանյութ, լուսանկարներ)

15:07 • 20/02

Ջենիֆեր Լոուրենսի ներկայացուցիչը հերքել է դերասանուհու՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը

15:04 • 20/02

Մահմուդ Աբասն 9 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում և կոչ կանի դատապարտել Թրամփի որոշումը

15:00 • 20/02

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Վարդազարյանը

14:56 • 20/02

Մյունխենյան գագաթնաժողովում ՀՀ-ի արտաքին քաղաքականության հիմքն ուշադրության կենտրոնում էր. Շավարշ Քոչարյան

14:54 • 20/02

Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից

14:54 • 20/02

Պետք է գնահատել, թե Գոռ Վարդանյանի գործողությունները որքանով էին իրավաչափ կամ ոչ իրավաչափ. փաստաբանը՝ ավագանու միջադեպի մասին

14:46 • 20/02

Էքստրեմալ մաքրասերը. պատուհանը դրսից մաքրող մոլդովացի կինը զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)

14:42 • 20/02

El Petro. Վենեսուելան շրջանառության մեջ է դրել սեփական թվային արժույթը

14:37 • 20/02

«Բարսելոնան» համաձայնեցրել է «Գրեմիոյի» կիսապաշտպանի տրանսֆերը

14:36 • 20/02

Ազատ խոսքը չի կարելի օգտագործել ահաբեկչության նպատակով. Արա Ղազարյան (տեսանյութ)

14:33 • 20/02

«Կանոնակարգման» տակ հասկանում եմ, որ կսահմանափակվեն ավագանու լիազորությունները՝ խոչընդոտներ ստեղծելով նաև ԶԼՄ-ների աշխատանքի համար. Դ. Խաժակյան

14:27 • 20/02

Աֆղանստանի արևելքում հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ)

14:24 • 20/02

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալի հաղորդմամբ՝ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել. ՀՔԾ

14:22 • 20/02

Սոցհարցումները ցույց են տվել, որ Սարգսյանը և Պուտինը համարվում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երաշխիք. «Ժողովրդի ձայնը» ՀԿ

14:19 • 20/02

ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2017թ. աճել է 26,1%-ով. Կարեն Կարապետյան

14:17 • 20/02

4 տարին մեծ ժամանակահատված չէ բժշկական կենտրոնի համար, բայց քիչ էլ չէ, որովհետև հաջողության գրավականներից մեկն այն է, թե ինչպես ես սկսում. «Սլավմեդ» ԲԿ հիմնադիր

14:09 • 20/02

Իշխանություններն ուզում են երաշխավորել իրենց կողմից որոշակի գործողությունների իրականացման  իրավականությունը. Դ. Իոաննիսյանը՝ ահաբեկչության քարոզը քրեականացնելու մասին

14:06 • 20/02

ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը 5.000 մարսիական օր է անցկացրել «Կարմիր մոլորակում»

13:55 • 20/02

Կալկաթայում վաճառվել է հայ-բրիտանական վերջին հյուրանոցը, որտեղ հանգրվանել են բազմաթիվ աստղեր

13:41 • 20/02

Իրանի փրկարարները հայտնաբերել են կործանված ATR 72-500 ինքնաթիռի կորպուսի մի մասը

13:34 • 20/02

Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Աֆրինում իրավիճակի կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ

13:33 • 20/02

Ռաֆայել Նադալ. Վարկանիշը չի խաբում, Ռոջեր Ֆեդերերն ինձնից մի քիչ ավելի լավն էր

13:28 • 20/02

Հետաքննության արդյունքներն ի հայտ կբերեն պատասխանատուներին. Կամո Արեյանը՝ Վրացական փողոցի փլուզման ու բնակիչներին փոխհատուցելու մասին

13:27 • 20/02

Փհենչհան-2018. Գեղասահորդներ Վիրչուն և Մոյրը ռեկորդակիր են դարձել օլիմպիական մեդալների քանակով

13:16 • 20/02

Առաջիկա օրերին Գ. Ծառուկյանի գլխավորությամբ դաշինքում հանդիպում կկայանա, և միասնական դիրքորոշում կլինի Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում. Ի. Տոնոյան

13:02 • 20/02

Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը հաստատել է անհայտ փոշիով ծրար ստանալու մասին տեղեկությունները

12:59 • 20/02

Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները, միանշանակ, արդյունք տալիս են. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

12:56 • 20/02

Սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից. Arab News-ի անդրադարձը (լուսանկարներ)

12:56 • 20/02

Դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել իտալական Ա Սերիա

12:48 • 20/02

ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կառույցների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Մերձմոսկովյան շրջանում

12:30 • 20/02

Թուրքիան աջակցել է տարբեր ծայրահեղական խմբավորումների անդամների՝ Սիրիա անցմանը. Ասադի խորհրդական

12:28 • 20/02

NHL. «Բոստոնը» հաղթել է «Կալգարիին», «Լոս Անջելեսը»՝ «Չիկագոյին»

12:23 • 20/02

Ռուսաստանն Իրանին է փոխանցել ATR-72 օդանավի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները

12:22 • 20/02

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել

12:17 • 20/02

Իրաքյան Քիրքուքում բոլոր քուրդ սպաների փոխարեն կնշանակվեն արաբներ և թուրքմեններ. լրատվամիջոցներ

12:16 • 20/02

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

12:10 • 20/02

«Ես ողջ եմ ու հրաշալի առողջական վիճակում». Ստալոնեն հերքել է մահվան մասին կեղծ լուրերը

12:04 • 20/02

Կրասնոյարսկի բնակիչը չի կարողացել ներկա գտնվել իր իսկ հարսանիքին՝ չվճարված տուգանքների պատճառով

11:51 • 20/02

Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով. Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

11:50 • 20/02

Ազատ ոճային 8 ըմբիշ Կիևում միջազգային մրցաշարի կմասնակցի

11:48 • 20/02

Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին. երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին. Դ. Հարությունյան

11:46 • 20/02

Մոզամբիկում 15 մետրանոց աղբակույտի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել (լուսանկարներ)

11:36 • 20/02

Եվրախորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

11:33 • 20/02

Սերժ Թանկյանը հայտարարել է «7 նոտա» երաժշտական մրցույթ-մարտահրավերի հաղթողներին

11:26 • 20/02

Ստրանջա-2018. Հայ բռնցքամարտիկը հաղթել է առաջին մենամարտում