Ոստիկանապետն աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետին

20:48 • 18.10.17

ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: 

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյան։

Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի արդեն նախկին ոստիկանապետ Արթուր Մկրտչյանն ուղարկվել է Ոստիկանության կադրերի ռեզերվ: