Ձողապարը կարող է օլիմպիական մարզաձև ճանաչվել

22:56 • 18.10.17

Ձողապարին դիտորդի կարգավիճակ է շնորհվել Միջազգային մարզական ֆեդերացիաների գլխավոր ասոցիացիայում, ինչի շնորհիվ այն կարող է հավակնել օլիմպիական ծրագրում ներառվելուն:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, պաշտոնյաները ցանկանում են հասցնել նախապատրաստական աշխատանքներն իրականացնել մինչև Լոս Անջելեսում 2028-ին կայանալիք Օլիմպիադան:

Ձողապարը պաշտոնապես մարզաձև ճանաչելու գործում մեծ ավանդ ունի 41-ամյա բրիտանուհի Քեյթի Քոթուսը, որը հիմնադրել է Ձողապարի միջազգային մարզական ֆեդերացիան: Ֆեդերացիան համապատասխան հայտ է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե:

Միաժամանակ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում կարող են հասնել պարի այս տեսակը ազգային մակարդակով մարզաձև ճանաչելուն: