Այն, ինչի մասին խոսում է Դավիթ Հարությունյանը, որևէ կապ չունի էներգետիկ անվտանգության հետ. էներգետիկ փորձագետ
Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը Tert.am–ի հետ զրույցում նշում է, որ Մեծամորի ատոմակայանի կոնսերվացումը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին անադամկցելը, որը կապելու է Իրանը-Հայաստանը-Վրաստանը, քանի որ սա արդեն դուրս կլինի «էներգետիկայի ավելցուկ» կոնցեպտից: Փորձագետը նշեց, թե պարբերաբար խոսվում է այն մասին, որ ատոմակայանի 2-րդ բլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5-7 միլիարդ դոլար, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող ունենալ նման ռեսուրսներ և ներգրավվել նման խոշոր ծավալի ներդրում:
-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ էներգետիկ համագործակցությունը պետք է, ի թիվս այլոց, ընդգրկի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը, ինչի մասին նշված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստում: Երեկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոսելով այս թեմայով ասել էր. «Մենք նոր ատոմակայան կունենանք, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ: Մի պահ պատկերացրեք, որ վաղը պարզվի, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց ատոմակայանի: Սա տեղավորվո՞ւմ է «էներգետիկ անվտանգություն» կոչվածի մեջ:
-Ոչ, չի տեղավորվում: Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ է, որ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության գլխավոր հենասյունն է և ավանդաբար այդպիսին էլ եղել է: Իսկ ինչ ասել է՝ էներգետիկ անվտանգություն և ատոմակայանի դերն այս առումով: Նայեք՝ երբ 1960–ականներին նախագծվում էր Հայաստանի էներգահամակարգը, ապա այն դիտարկվում էր որպես ավելցուկային, և արդեն 70-ականներից ի վեր Հայաստանը հանդիսանում էր Անդրկովկասի առանցքային էներգետիկ համակարգ, այսինքն՝ գլխավոր էներագառեսուրս, էլէկետրաէներգիա արտահանողը: Եվ դիտարկվում էր անգամ այն տարբերակը, որ նույնիսկ Հայաստանն ապագայում կկարողանա էներգիա արտահանել դեպի Մերձավոր Արևելք՝ Իրաք, Սիրիա և այլն: Եվ այս հավակնոտ ծրագրերի հիմքում ընկած էր հենց այն, որ 70-ականների սկզբներին շահագործման հանձնվեց Հայաստանի ատոմակայանը՝ նախ առաջին, ապա՝ 2-րդ բլոկը: Եվ այդ սկզբունքները՝ էներգետիկ ավելցուկ և էլէներգիայի արտահանման, ապահովվեց նաև նորանկախ Հայաստանի էներգահամակարգում: Այսօր, երբ Հայաստանն ինտեգրվում է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցք, որը կապելու է Իրանը-Հայաստանը-Վրաստանը և Ռուսաստանը, Հայաստանին նախևառաջ, անհրաժեշտ են էներգետիկ հզորություններ, և ամենակարևորը՝ էժան էլեկտրաէներգիա՝ կարողանալու համար մրցունակ լինել արտաքին շուկայում: Մինչդեռ, առանց ատոմակայանի առկայության, այսինքն՝ ավելցուկային համակարգը պահպանելու, մենք ի վիճակի չենք լինի արտաքին շուկաներին առաջարկել ցածր գնով էլէներգիա, ինչը նույնիսկ կարելի է ասել՝ հարցականի տակ կդնի մեր՝ էլեկտրաէներգետիկ միջանցքին անդամակցելն այն առումով, որ դրա նպատակն այն է, որ այդ թվում՝ Հայաստանը կարողանա հոսաքն արտահանել արտաքին շուկա: Բայց առանց ատոմականի սա գրեթե անհնար է: Եթե խոսքն այն մասին է, որ ատոմակայանի փոխարեն կձևավորվեն նոր հզորություններ, որոնք թույլ կտան ապահովել մեր ներքին պահանաջարկն ու զբաղվել էլեկտրաէներգիա արտահանելով, ապա պետք է նկատի ունենալ, որ նոր հզորությունների ստեղծումը միանշանակ պետք է ապահովվի համապատասխան ներդրումների միջոցով: Մինչդեռ, այդ ներդրումներն այսօր այն ծավալի չեն, և նման հեռանկար էլ չկա, որ ստեղծվեն հզորություններ, որոնք լրացնեն ՀԷԿ–ի կոնսերվացումից հետո ստեղծվելիք բացը:
-Իսկ այդ նոր հզորություններ անվան տակ ինչ հասկանալ՝ հիդրոէլեկտրակայա՞ն, գա՞զ ...
- Այսօր հիմնականում խոսվում է վերականգնվող էներգետիկայի մասին՝ արևային էներգետիկա, հողմային և այլն, չնայած նրան, որ իմ խորին համոզմամբ և նաև համաշխարհային փորձով՝ արևային էներգետիկան հնարավոր է զարգացնել միայն հեռանկարային իմաստով: Այսինքն՝ նույնիսկ զարգացած երկրներում, որոնց էներգահամակարգում այսպես ասած՝ «կանաչ բաղադրիչն» առանցքային դերակատարում ունի, 40-50 տարի զարգացնելով այդ ոլորտը՝ նոր-նոր հասել են այդ ցուցանիշներին: Օրինակ՝ Դանիան այսօր համարվում է հողմային էներգետիկայի առաջատարը, բայց այդ ոլորտը զարգացնում է 60-ականներից ի վեր: Մեզանում, ըստ իս, մի փոքր թյուրըմբռնում կա այն իմաստով, որ կառավարությունը խոսում է այն մասին, որ մոտակա 3-4 տարիների ընթացքում արևային էներգետիկայի զարգացման հաշվին կկարողանանք էներգետիկ անվտանգության խնդիր լուծել: Նույնը կարելի է ասել հիդրոէներգետիկայի մասին. իհարկե, մեր ջրային ռեսուրսները թույլ են տալիս մեզ այսօր խոսելու այն մասին,որ ապագայում, եթե այդ ջրային ռեսուրսների պոտենցիալ 60 տոկոսն օգտագործվի, ապա հիդրոէներգետիկան կարող է ապահովել մեր էներգետիկ գեներացիայի շուրջ 60 տոկոսը: Բայց դրա համար ևս, լրջագույն ներդրումներ պետք է իրականացվեն: Դրա համար, ես կարծում եմ, որ պետք է պահպանել այն ենթակառուցվածքները, որոնք այսօր կան՝ ի դեմս ատոմակայանի: Շատ լավ է, որ այս այսօր մոդեռնիզացվում է և նրա կյանքը երկարացվում է ևս 10 տարով, բայց պետք է նշեմ, որ որոշ հետազոտողների և մասնագետների գնահատմամբ, նաև վերջերս՝ «Ռոսատոմի»՝ 10 տարով ատոմակայանի շահագործումը երկարացնելը չափազանց համեստ ցուցանիշ է և որ «հետազոտությունները ցույց են տալիս, որ ատոմակայանի կյանքը կարելի է երկարացնել մինչև 25 տարի: Այս հայտարարությունը թեպետ արված էր տնտեսվարողի կողմից, այնուամենայնիվ, ես դրանում քաղաքական բաղադրիչ տեսնում եմ, և կարծում, որ սա ինչ-որ չափով արձանագրվում է ՌԴ-ի կողմից:
-Իսկ մենք այդ ժամանակաշրջանում կհասցնե՞նք այդ տեխնոլոգիաները ներդրել, այդ հզորությունները ներդնել ողջ երկրով մեկ:
-Ոչ:
-Հետևաբար, ինչի՞ համար է կառավարությունը նման բան ասում, ժամանա՞կ են ձգում, թե՞ ինչ:
-Մեր լրատվամիջոցները չգիտես ինչու հիմա միայն սկսեցին խոսել այս խնդրի մասին, բայց այն նոր չէ, և եթե ուշադրություն դարձնեք կառավարության ծրագրին, ապա կտեսնեք, որ այնտեղ որևէ խոսք չկա ատոմակայանի նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ միջոցների փնտրտուքի վերաբերյալ: Այնտեղ հիմնականում խոսքը ՌԴ-ից 270 միլիոն դոլար վարկ ստանալու շրջանակներում իրականացվող և մոդեռնիզացման աշխատանքների մասին է, որոնք թույլ են տալիս 10 տարով երկարացնել ՀԷԿ-ի աշխատանքը: Այս հանգամանքն իսկ վկայում է այն մասին, որ նոր էներգաբլոկի կառուցումն արդեն իսկ դուրս է եկել մեր էներգետիկ օրակարգից: Երկրորդ. պարբերաբար խոսվում է այն մասին, որ ատոմակայանի բլոկի կառուցման համար անհրաժեշտ է 5-7 միլիարդ դոլար: Սա ցուցանիշ է, որն ստացվել է տարբեր միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում: Եվ ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող ունենալ նման ռեսուրսներ և ներգրավվել նման խոշոր ծավալի ներդրում: Դրա համար նախ խոսում էին 1000 մեգավատ , ապա 600 մեգավատ հզորությամբ ատոմային բլոկի մասին, այսօր արդեն խոսվում է 100 և 50 մեգավատ բլոկերի մասին: Սա, իմ խորին համոզմամբ, վկայում է միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող համակարգային դիսկրիմինացիոն քաղաքականության մասին, և ԵՄ-ՀՀ համաձայնագիրը պարզապես լրացուցիչ տեղեկատվական առիթ ստեղծեց, որպեսզի դրա մասին խոսենք: Բայց սա նոր չէ, նույն ԵՄ-ն 90–ականներից խոսում է այդ մասին:
-Ովքե՞ր չեն ուզում, որ ատոմակայանի շահագործումը շարունակվի: Հիշենք, որ դրա եմ մշտապես խոսում են Թուրքիան և Ադրբեջանը:
- Թուրքիան և Ադրբեջանը խոսում են ատոմակայանի շահագործման հետևանքով էկոլոգիական ռիսկերի մասին, հիմնականում խոսքը այդ տարածքներում գրանցվող օնկոլոգիական հիվանդությունների աճի մասին է, երեխաների հիվանդացության և այլն: Սա, իհարկե, հակամիջուկային լոբբինգ է, որը Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են: Միակ պատասխանն այն է, որ նման միտումներ պիտի լինեին Արմավիր քաղաքում, ինչը չկա: Հիմա հարցի աշխարհաքաղաքական կողմը: Նայեք՝ մենք պետք է հաշվի առնենք, որ 2010-2011 թթ. ի վեր ԵՄ-ն գնում է ատոմակայանների կամ միջուկային հզորությունների կոնսերվացման ճանապարհով: Կոնկրետ օրինակներ բերեմ. Գերմանիա՝ գիտենք, որ ամբողջությամբ հրաժարվել է ատոմակայաններից, նույն ուղին են բռնել Բելգիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և շատ այլ երկրներ: Այստեղ մենք գործ ունենք հակամիջուկային լոբբինգի հետ, որն այսօր միջազգային մակարդակով օգտագործվում են ածխաջրածնային և վերականգնվող էներգետիկայի ընկերությունները՝ բնականաբար, իրենց արտադրանքն առաջարկելու համար: ԱՄՆ-ում լրիվ այլ պատկերն է, ատոմային էներգետիկան առանցքային ուղղություն է: Եվ ակնհայտ է, որ ելնելով ԵՄ-ի բռնած ատոմակայանների կոնսերվացման այդ դիսկրիմինացիոն ճանապարհից, այդ դրույթը չէր կարող իր տեղը չգտնել Հայաստան-ԵՄ համաձայնագրում: Եվ, հետևաբար, սա ոչ թե թուրքական ու ադրբեջանական լոբբինգից է կախված, այլ ԵՄ-ից: Նայեք ԵՄ կառավարությունների որոշումները և կտեսնեք, որ սա արդեն տարածված միտում է: Եվ Հայաստանը, որ պետք է ասոցացվի ԵՄ-ի հետ, բնականաբար, պետք է ընդունի այս նախապայմանը: Այլ բան, որ սա չի բխում Հայաստանի էներգետիկ անվտանգությունից: Էներգետիկ անվտանգությունն ունի աշխարհաքաղաքական բաղադրիչ, երբ պետությունն ունի ատոմակայան, այն էլ Հայաստանի նման պետությունը, որը շրջափակված է, և հիմնական գազատրանսպորտային և լոգիստիկ միջանցքները շրջանցում է, ապա այս պարագայում ատոմական ունենալը ոչ միայն բարձրացնում է մեր էներգետիկ անվտանգությունը, այլև անկախությունը: Դավիթ Հարությունյանը նաև ասաց այն մասին, թե այնքան էլ օբյեկտիվ չէ ասելը, որ ատոմակայանի առկայությունը բարձրացնում է երկրի էներգետիկ անկախությունը, քանի որ Հայաստանը չունի շահագործման համար էներգետիկ հումք, հումք ներկրող է, բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանը հանդիսանում է ՄԱԳԱՏԷ-ի ներքո գործող հարստացված ուրանի միջազգային կենտրոնի անդամ և ուրանի բանկին այդ անդամակցությունը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է բավականին լուրջ երաշխիքներ, ես կարող եմ ասել՝ բացարձակ, այդ հումքը կայուն եղանակով ստանալու և շահագործելու առումով: Եվ մենք այդ մատակարարման խնդիրը չունենք: Նույն Ուկրաինան կենտրոնի լիարժեք մասնակից է, հավատացեք, որ որևէ քաղաքական որևէ տատանում, նույն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը չանդրադարձավ դեպի Ուկրաինա այդ հումքի արտահանման համար: Եվ նաև կարևոր մի փաստ. վերջին տարիներին ուրանի գինը համաշխարհային գինը հասել է ռեկորդային ցածր գնի: Ինչը նշանակում է, որ ատոմակայանում արտադրվող էներգիան ունի մրցակցային ինքնարժեք:
-Հնարավո՞ր է, որ մենք ստորագրենք այս համաձայնագիրը, բայց ՀՀ իշխանությունները, որ նույն Մաքսային միությանը միանալու ժամանակ եվրոպացիներին կոչ էին անում հասկանալ մեր առանձնահատուկ պայմանները՝ շրջափակում, կիսապատերազմական վիճակ և այլն, ԵՄ-ին հորդորեն վերանայել այս մոտեցումը:
– ԵՄ–ն դրանով կգնա իր սկզբունքների դեմ, որոնք թվարկեցի: Կամ եթե նույնիսկ նման վերանայում լինի, ապա մոտավորապես հետևյալը կարող է լինել, որ խոսք լինի ոչ թե ատոմակայանի ամբողջական կոնսերվացման, այլ դրա բաժինը մեր էներգետիկ բալանսում նվազեցնելու մասին:
-Իսկ դա նշանակո՞ւմ է, որ էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա, մենք մի քանի անգամ տեսել ենք, ատոմակայանը 2 ամսով կանգնում է վերանորոգման, ապա դրան հետևում է հոսանքի թանկացում:
- Բնականաբար, այդպես է լինելու և, բնականաբար, կակտիվանան ջերմաէլետրակայանները, կավելանան ՌԴ-ից եկող գազի ծավալները:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Իրավունք 17:44 • 25/04 Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատված մեղադրական եզրակացությունը քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
Իրավունք
-
10:22 • 26.04.24 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին