ԵՄ որոշ երկրներ չեն հասցրել թարգմանել Հայաստանի հետ համաձայնագրի տեքստը, խնդրի կարգավորման համար քայլեր են արվում. Շիրակ Թորոսյան

09:24 • 19.10.17



Եվրամիության անդամ պետություններ կան, որոնք դեռևս չեն հասցրել թարգմանել ՀՀ-ԵՄ համագործակցության փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով հարցը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Պատգամավորն ասաց, թե չի կարծում, որ ԵՄ-ում երկրներ կան, որոնք չեն ուզում, որ համաձայնագիրը ստորագրվի:

- Հրապարակվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության համաձայնագրի տեքստը: Երբ այն չէր հրապարակվել, կարծիքներ կային, որ գուցե չի հրապարակվում, որովհետև չի ստորագրվելու: Արդյոք հրապարակումը երաշխավորո՞ւմ է, որ փաստաթուղթը ստորագրվելու է:


- Փաստաթղթի ստորագրման երաշխիքը հենց ստորագրումն է: Կարծում եմ, որ պետք է չշտապել, փաստաթղթի շուրջ աժիոտաժ չստեղծել, սպասել՝ ստորագրմանը: Ստորագրումից հետո կարելի է վստահ ասել, որ այն ստորագրվել է:


- Դուք ևս կասկածներ ունե՞ք, որ հնարավոր է համաձայնագիրը չստորագրվի:


- Որևէ կասկած չունեմ, բայց ես պրագմատիկ եմ, կարծում եմ, որ պետք չէ ջուրը չտեսած բոբիկանալ կամ առուն չթռած հոպ ասել: Կասկածներ չունեմ, բայց հաստատ կարող ենք ասել այն ժամանակ, երբ ստորագրված կլինի:


- Հասցրե՞լ եք ծանոթանալ համաձայնագրի բովանդակությանը: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:


- Այո, հասցրել եմ ծանոթանալ: Կարծում եմ, որ համաձայնագիրը երկուստեք ընդունելի է՝ թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանի համար, հակառակ դեպքում, կողմերը ստորագրելու որոշում չէին կայացնի:


- Այս համաձայնագրի առանցքը ո՞րն է: Ամենամեծ օգուտը, որ կունենա Հայաստանն այս փաստաթղթից՝ ո՞րն է:



- Հայաստանը կունենա ԵՄ հետ համապարփակ հարաբերությունների հնարավորություն՝ տնտեսության, առևտրի և մի շարք այլ ոլորտներում, որոնք ամրագրված են փաստաթղթում: Սա կդառնա նոր խթան՝ կառուցելու նոր տիպի հարաբերություններ Արևմուտքի հետ: Սա լուրջ ձեռքբերում է արտաքին քաղաքականության ոլորտում:

- Կարծիքներ կան, որ համաձայնագիրը ձևական բնույթ ունի Հայաստանի իշխանությունների համար, նպատակ ունի ցույց տալ, թե կյանքի է կոչվել «և-և»-ի հայտարարված քաղաքականությունը: Այդպես չէ՞:


- Նման տեսակետ ունեցողները կարող են քննադատել Հայաստանին, բայց այդպիսով հարվածի տակ են դնում նաև Եվրամիությանը: Այս համաձայնագիրն ունի երկու կողմ՝ մի կողմում Հայաստանն է, մյուս կողմում՝ Եվրամիությունը և հարաբերությունները չեն կարող կառուցվել ֆիկտիվության վրա: Եվրամիությունը լուրջ հեղինակություն ունեցող կառույց է, այն չի կարող ֆիկտիվ փաստաթղթեր ստորագրել, այնպես որ, սա փոքր-ինչ դատարկ քննադատություն է:


- Սա այն մակարդակի համաձայնագիրն է, որը կարելի է նժարի վրա դնել ԵԱՏՄ անդամակցության համաձայնագրի հե՞տ և ասել, որ «և-և»-ի քաղաքականությունը կյանքի է կոչվե՞լ:

- Սա այն համաձայնագիրն է, որը համապատասխանում է ՀՀ և ԵՄ շահերին, սա այն համաձայնագիրն է, որն ընդունելի է կողմերի համար և այո, այն ապահովում է «և-և»-ի քաղաքականությունը: ԵԱՏՄ պայմանագրով Հայաստանի համագործակցությունը Եվրասիական միության հետ ավելի խորն է, բայց այնուամենայնիվ, ԵՄ հետ այս համաձայնագրով կյանքի է կոչվում «և-և»-ը: Այնպես որ, սա մեծ ձեռքբերում է, մեծ հաջողություն:

- Չեն դադարում զրույցներն այն մասին, որ Ռուսաստանը կարող է թույլ չտալ Հայաստանին ստորագրել այս փաստաթուղթը:  Հայաստանի իշխանություններն անընդհատ ասում են, որ այս փաստաթուղթը չի խանգարում ԵԱՏՄ-ում ՀՀ ստանձնած պարտավորություններին, ամեն դեպքում, կա՞ վտանգ, որ ՌԴ-ն չի թողնի, որ այս համաձայնագիրը կյանքի կոչվի:

- Ես խնդրին այլ տեսանկյունից եմ նայում: Կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրելն ու չստորագրելը պայմանավորված է Հայաստանի կենսական շահերով: Եթե Հայաստանը ստորագրում է կամ չի ստորագրում որևէ փաստաթուղթ, դա ուղիղ համեմատական է մեր շահերին: Բնական է, որ երրորդ երկրները կարող են մտահոգություններ կամ շահեր ունենալ, բայց դա իրենց խնդիրն է, մեր խնդիրը մեր շահերն են և մենք որոշումներ կայացնելիս առաջնորդվում ենք մեր շահերով՝ անկախ նրանից, թե այդ պահին մեր շահերը ում շահերի հետ կհամընկնեն:

- 2013թ.-ին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Այն մեր շահերից չէ՞ր բխում:


- Եթե այդ պահին չի ստորագրվել, չի բխել մեր շահերից:

- Մամուլը շարունակ գրում է ԵՄ անդամ-պետությունների անուններ, որոնք կարող են չվավերացնել այս փաստաթուղթը կամ ձգձգեն վավերացման գործընթացը: Կա՞ն ԵՄ անդամ պետություններ, որոնք չեն ուզում, որ Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնագիր ստորագրեն:

- Որքանով մամուլից տեղեկացված եմ, դա տեխնիկական խնդիր է, որ համաձայնագիրը չի թարգմանվել որոշ երկրների լեզուներով, չեն հասցրել թարգմանել: Իմ ունեցած տեղեկություններով, դիվանագիտական կառույցները փորձում են հարցը կարգավորել: Չեմ կարծում, որ ԵՄ որևէ երկիր ցանկություն չունենա ստորագրելու: Նման երկիր, որը քաղաքական տեսանկյունից սկզբունքորեն դեմ է այս համաձայնագրի ստորագրմանը, չկա:

- Հնարավո՞ր է, որ չհասցնեն մինչև նոյեմբեր թարգմանել այս փաստաթուղթը:

- Որևէ հստակ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ խնդրի կարգավորման համար քայլեր են կատարվում:

 

 

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:16 • 23/02

ԼՂ հայությունը խորհրդային տարիներին էլ պայքարում էր ազատության ու մայր Հայաստանին միանալու համար. ԼՂ ԱԺ փոխնախագահ

14:10 • 23/02

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով «մոռացված 008 հրամանը», հուշեց՝ որտեղ է «Մարտի 1»-ի բացահայտման հիմնական առանցքը

14:06 • 23/02

Թրթուրներ պարունակող մարինացված վարունգի արտադրող հնդկական ընկերությունը խոստացել է վերացնել թերությունը. ՍԱՊԾ

14:03 • 23/02

Իրանցի նկարիչը սովորական մատիտի ու այլ իրերի միջոցով ներկայացնում է կյանքը (ֆոտոշարք)

13:55 • 23/02

18-ամյա Արտակ Ներսիսյանը որոնվում է որպես անհետ կորած. ոստիկանություն

13:52 • 23/02

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիքներ կատարած նախկին քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

13:47 • 23/02

Ապացույց չկա. Սեֆիլյանի գործով ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի և Գալուստ Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց արդարացնել նրանց

13:47 • 23/02

Lister-ը ցուցադրել է նոր սուպերքարի էսքիզը (լուսանկարներ)

13:42 • 23/02

Ժոզե Մոուրինյուն ցանկանում է հաշտվել Չելսիի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ

13:34 • 23/02

Չեմ կարծում, թե Ադրբեջանը պատրաստ է նման գործողությունների. Աշոտ Ղուլյանը՝ լայնածավալ պատերազմի հնարավոր վերսկսման մասին

13:32 • 23/02

Քայլի Ջեների գրառման պատճառով Snapchat-ի արժեթղթերը 1,3 միլիարդ դոլարի անկում են գրանցել

13:27 • 23/02

Արմեն Սարգսյանը ԱԺ-ում հանդիպում է ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ

13:19 • 23/02

-29.6. այս գիշեր Մոսկվայի մարզում գրանցվել է անցնող ձմեռվա ամենացածր ջերմաստիճանը

13:15 • 23/02

Արաս Օզբիլիսն ընտրել է խաղաշապիկի համարը «Շերիֆում» (լուսանկար)

13:10 • 23/02

Հարվի Վայնշտեյնը ներողություն է խնդրել Մերիլ Սթրիփից և Ջենիֆեր Լոուրենսից

13:04 • 23/02

Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ անտրամաբանական է նախագահի ընտրության վերաբերյալ «Ելք»-ի առաջարկը

13:03 • 23/02

Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց «բանտային քաղաքականությանը». Օրհան Փամուք

13:01 • 23/02

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք. TeeGschwendner

12:59 • 23/02

Հույս չունենաք, ամեն ինչ անելու ենք մեղավորներին պատժելու համար. «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ իշխանություններին (ուղիղ միացում ԱԺ-ից)

12:58 • 23/02

«Դեղերի մասին» օրենքի նոր կարգավորումների հետևանքով ունենալու ենք ստվերային շրջանառություն. Բաբկեն Պիպոյան

12:55 • 23/02

Airbus-ը ցուցադրել է իր թռչող տաքսու առաջին փորձնական թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)

12:55 • 23/02

Շախմատ. Տիգրան Լ.Պետրոսյանն «Աէրոֆլոտ Օփենում» տոնել է երրորդ հաղթանակը

12:53 • 23/02

«Մարտի 1-ի» վերաբերյալ իրավական գնահատական տալու քաղաքական կամք չկա. սա կոչվում է պետական ահաբեկչություն. Ա. Սաքունց

12:50 • 23/02

ԻՊ-ի ահաբեկիչները 400 միլիոն դոլար են դուրս բերել Իրաքից և Սիրիայից. The Economist

12:28 • 23/02

Կանադական քաղաքում ջրհեղեղի պատճառով տարհանվում են հազարավոր մարդիկ

12:26 • 23/02

Գյումրիում փլուզված շենքն օտարված է մասնավոր կազմակերպության և ենթակա է եղել ապամոնտաժման

12:24 • 23/02

Ակտիվիստ Վ. Գասպարիին սկզբում թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ

12:19 • 23/02

Whoscored. Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն Էստերսունդի հետ խաղում

12:19 • 23/02

Ուկրաինան միացել է Իլոն Մասկի Hyperloop նախագծին

12:02 • 23/02

Հայաստանին նոր սերունդ է պետք, որն ինտելեկտուալ է, քանի որ եթե մինչ այժմ «յոլա գնալ» հնարավոր էր, ապա հիմա հնարավոր չէ. Լևոն Շիրինյան

11:55 • 23/02

Հրազդան գետից 26-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել

11:46 • 23/02

Ստամբուլահայ համայնքը ստորագրահավաք է սկսել պատրիարքի ընտրության պահանջով

11:46 • 23/02

Միայն զենքով կարող ենք հասնել մեր իղձերի կատարմանը. Ա. Սիմոնյանը՝ Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին

11:43 • 23/02

Բասկետբոլի ԵԱ. Դանիան շրջանցել է Հայաստանին և գլխավորել է Բ ենթախմբի մրցաշարային աղյուսակը

11:42 • 23/02

Անհայտ անձն ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ամենախոշոր ռազմաբազայում սպառնացել է պայթյուն իրականացնել

11:37 • 23/02

«Լոռի TV»–ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

11:35 • 23/02

«ԵԼՔ»-ը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեության սկզբունքների վերաբերյալ իր դիրքորոշումը

11:31 • 23/02

Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

11:08 • 23/02

Լսումներ ԱԺ-ում. օրակարգում է «Մարտի 1-ի» վերաբերյալ հայտարարություն ընդունելու «Ելքի» նախագիծը (ուղիղ)

11:07 • 23/02

Մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը

11:06 • 23/02

Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին. Գերագույն հոգևոր խորհուրդ

11:05 • 23/02

Դադիվանք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. զույգ երեխաները մահացել են. գյուղապետ

11:05 • 23/02

«Անգամ տանկի շարժիչ արտադրել չգիտենք, ինքնակառավարվող տանկ ենք սկսում արտադրել». թուրք հաղորդավարը՝ Էրդողանի հայտարարության մասին

11:01 • 23/02

«Արթիկ» ՔԿՀ-ի այցելուի մոտ դեղապարկուճներներ են հայտնաբերվել

10:57 • 23/02

Ֆլորիդայի դպրոցը հսկող ոստիկանը հրաժարական է տվել մարդասպանի գործողությունները չկանխելու մեղադրանքներից հետո

10:53 • 23/02

ՀՀ-ի շահը փաստաթղթերի տրցակ ստորագրելը չէ, այլ այդ պայմանագրերը կյանքի կոչելն է․ Թևան Պողոսյանը՝ Նալբանդյան-Մոգերինի հանդիպման մասին

10:49 • 23/02

ԼՂ-ը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել, արդարությունը պահանջում է ընդունել, որ ԼՂ-ը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

10:48 • 23/02

«Հրապարակ». Չնայած քաղաքական կյանքը մեռնում է, բայց սնկի պես աճում են քաղաքական դպրոցները

10:42 • 23/02

Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական ճգնաժամը չի վերաճի զինված հակամարտության. երկրի ԱԳՆ

10:36 • 23/02

15-ամյա Ալինա Զագիտովան` գեղասահքի Օլիմպիական չեմպիոն, Մեդվեդևան երկրորդն է

10:31 • 23/02

«Իրատես». Ֆուտբո՞լ, թե՞ շախմատ. ո՞ւմ կողմից է խաղում Նիկոլ Փաշինյանը

10:28 • 23/02

Արգենտինայում ՌԴ դեսպանատանը պատկանող շենքերից մեկում հայտնաբերվել է մոտ 400 կգ կոկաինով մի քանի ճամպրուկ (լուսանկար)

10:22 • 23/02

Marca. Ռեալում որոշել են, որ Բեյլն ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռանա ակումբից

10:19 • 23/02

«Չորրորդ իշխանություն». Ինչո՞ւ են ռուսները Սոթքում պատանդ պահել եվրոպացի տուրիստին

10:13 • 23/02

ԱՄՆ-ն չի աջակցում բռնապետական արյունարբու ռեժիմներին. ԱՄՆ փոխնախագահը՝ Հս. Կորեայի մասին

10:02 • 23/02

Գայ գյուղում հրդեհված տան զոհն ապրում էր միայնակ. հրդեհի նախնական վարկածը վառարաններն են

10:02 • 23/02

«Հրապարակ». Մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններին ընդա­ռաջ ինքնաբացարկների շքերթ է սկսվել

10:00 • 23/02

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունմանը

09:45 • 23/02

Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում բաց են

09:45 • 23/02

«Հրապարակ». «Հին Երևան» նա­խագիծը փակում է մետրոյի զարգացման հեռանկարը

09:41 • 23/02

Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել «ծառայողական սիրավեպի» շուրջ սկանդալից հետո

09:40 • 23/02

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

09:36 • 23/02

«Չորրորդ իշխանություն». Լևոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել

09:33 • 23/02

Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 23-ի դրությամբ

09:26 • 23/02

Վայոց Ձորի մարզի որոշ բնակավայրերում այսօր կդադարեցվի ջրամատակարարումը

09:25 • 23/02

Երևանում և 7 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

09:20 • 23/02

«Ժամանակ». ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարական տալ. նա մոր ու քրոջ պատճառով փաստի առաջ է կանգնել

09:19 • 23/02

Աշխարհի ամենահարուստ մարդը կառուցում է 42 մլն դոլարանոց ժամացույց, որը պետք է անխափան աշխատի 10.000 տարի

09:13 • 23/02

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Խորենացի փողոցում. վարորդները և ուղևորը հոսպիտալացվել են

09:08 • 23/02

Փլուզում Գյումրիի շենքերից մեկում. 11 բնակիչ է տարհանվել

09:06 • 23/02

Արմավիրի Գայ գյուղում հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին

09:05 • 23/02

«Ժողովուրդ». Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմն չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը

08:58 • 23/02

«Ժամանակ». Համանախագահներից Ռուսաստանն իր քաղաքականությամբ ուղղակի սնուցում է ԼՂ-ում պատերազմը

08:48 • 23/02

Չինաստանը կստեղծի գերձայնային ռմբակոծիչ, որը 2 ժամում Պեկինից Նյու Յորք կհասնի

08:46 • 23/02

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանն աշխա­տակիցներին պարգևատրման համար ծախսել է 639.212.300 դրամ, այս տարի կծախսի 700 մլն դրամ

08:32 • 23/02

«Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել. 5 տեղի համար 30 թեկնածու կա

08:20 • 23/02

«Ժամանակ». ՀՅԴ-ն չի բացառում հետագայում «Ծառուկյան» խմբակցու­թյան հետ կոնսենսուսի գալու հնարավորությունը  

02:02 • 23/02

Եվրոպա լիգա. «Արսենալ»-«Էստերսունդ»` 1:2 (տեսանյութ)

23:57 • 22/02

Թրամփը կոչ է արել արգելել զենքի վաճառքը մինչև 21 տարեկան անձանց

23:48 • 22/02

Ներկայացվել է Սաուդյան Արաբիայում կառուցվող 1000 մետր բարձրությամբ աշտարակի դիզայնը (լուսանկարներ)

23:47 • 22/02

Աշխարհի ամենածանր մարդը նիհարել է 250 կիլոգրամով (լուսանկարներ)

23:41 • 22/02

Մարկ Հեմիլն աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղում

23:38 • 22/02

Հնդիկները ծաղրել են կանադացի վարչապետին՝ նրա ընտրած հանդերձներն անվանելով «կեղծ և ձանձրալի» (լուսանկարներ)

23:37 • 22/02

Հայտնաբերվել է կեղծված կարագ

23:35 • 22/02

«Արսենալ»-«Էստերսունդ». ուղիղ հեռարձակում

23:27 • 22/02

Ռուսական ոստիկանության հայ կապիտանը շնորհակալական նամակ է ստացել Ուֆայի բնակչուհուց

23:16 • 22/02

Յարոսլավլում նախատեսում են դեպի Երևան չվերթներ գործարկել

23:08 • 22/02

ԱՄՆ-ն 100 մլն դոլար կծախսի Մոսկվայում իր դեսպանատան վերանորոգման համար

23:07 • 22/02

Պուտինին Հունաստանում պատվավոր դոկտորի աստիճան են շնորհել

23:06 • 22/02

SpaceX-ն արձակել է Falcon 9 հրթիռը՝ համացանցի տարածումն ապահովող արբանյակներով  

22:55 • 22/02

«Արսենալի» մեկնարկային կազմն «Էստերսունդի» հետ խաղում

22:46 • 22/02

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Է. Նալբանդյանը` երկրի խորհրդարանում Ցեղասպանության մասին որոշման վերաբերյալ

22:28 • 22/02

Ճապոնացի բժիշկները 6 տարի առաջ 2 վիրաբուժական սպունգ են մոռացել կնոջ որովայնում

22:26 • 22/02

«Արարատը» նոր հարձակվող ունի

22:20 • 22/02

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը նպաստող դրական գործոնները բավարար չեն եղել նվազեցման համար. ՀԾԿՀ (տեսանյութ)

22:13 • 22/02

Ազատությանը սպասում եմ. կանայք ճաղերից այն կողմ`«Աբովյան» ՔԿՀ-ում (լուսանկարներ)

22:01 • 22/02

Եվրոպա լիգա. Ռուսական ևս մեկ ակումբ 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

21:57 • 22/02

Գիշերային տեսանելիություն և 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ. ներկայացվել է նոր սերնդի Peugeot 508 ֆասթբեքը (լուսանկարներ)

21:55 • 22/02

Ֆրանսիացի լուսանկարիչը ցուցադրել է եզակի արտաքինով բրիտանական կարճամազ կատվին (լուսանկարներ)

21:37 • 22/02

«Ալաշկերտը» ոչ-ոքիով ավարտեց ուսումնամարզական հավաքը