ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:58 • 20.10.17 Երևանում Volkswagen-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդ հետիոտնին.Shamshyan.com Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 FC 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի 48 շենքի մոտ՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
-
  23:55 • 20.10.17 Պերուի կոնգրեսը օրինականացրել է մարիխուանայի բուժական նպատակով օգտագործումը Ինչպես փոխանցում է Agence France Presse-ը, առաջարկն սկզբնական շրջանում վիճահարույց էր, քանի որ երկրում ծաղկում է թմրանյութերի անօրինական առևտուրը: Պերուն կոկաինի հիմք հանդիսացող կոկայի տերևի՝ աշխարհում երկրորդ խոշորագույն արտադրողն է...
-
  23:47 • 20.10.17 Միլիարդավոր խեցիներ՝ ավազի փոխարեն. Ավստրալիայի ճերմակ լողափն աշխարհի 2 եզակի լողափերից մեկն է (լուսանկարներ) Գտնվելով ավտրալական մայրցամաքի արևմտյան եզրին՝ այս եզակի զբոսաշրջային վայրը ձգվում է 70 կմ երկարությամբ, ինչի շնորհիվ այն միլիարդավոր խեցիների՝ օվկիանոս թափվող անծայրածիր ծովի է նմանվում: Լողափի որոշ վայրերում խեցիները տարածված են 10 մետր խորությամբ:
-
  Իրադարձային   Սպորտ     23:29 • 20.10.17 Ռոնալդուն վճարել է հայրենիքում անտառային հրդեհներից տուժած 370 բնակչի բուժման ծախսերը Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր վրա է վերցրել հայրենիքում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով տուժած 370 բնակչի բուժման ծախսերը:
-
  23:25 • 20.10.17 Նյու Յորքի հյուրանոցներից մեկում 1000 դոլար արժողությամբ օղաբլիթ են մատուցում Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, օղաբլիթը, որն առաջին անգամ պատրաստվել էր 10 տարի առաջ, նորից ընդգրկվել է հյուրանոցի մենյուում: Այն պատրաստված է սպիտակ տրյուֆելով լցոնված սերուցքային պանրով և պատված է ոսկե թերթիկներով:
-
  Իրադարձային   23:08 • 20.10.17 Ինձ կարգապահական տույժի ենթարկելու որոշումը Արթուր Սարգսյանի՝ ՄԻԵԴ-ում գտնվող գործով Կառավարությանը ծառայություններ մատուցելն է. Տիգրան Եգորյան Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն:
-
Իրադարձային   22:48 • 20.10.17 Երևանում 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. Shamshyan.com Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք»...
-
  Իրադարձային   22:41 • 20.10.17 Աղտոտվածության հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան պատերազմների. գիտնականներ Մի խումբ գիտնականներ, վերլուծելով ամեն օր մարդկային գործոնով պայմանավորված շրջակա միջավայրին հասցվող վնասը, պարզել են, որ համաշխարհային մակարդակով աղտոտվածությունը կարող է մոտ ապագայում մարդկությանը կանգնեցնել գոյատևման եզրին
-
  22:33 • 20.10.17 Եկեղեցին էլ պետությունից անջատ հոգևոր իշխանություն է, ինչո՞ւ պետք է հարկատու լինի. Պարգև Օհանյան (տեսանյութ) «Շատ ցավալի է այս մոտեցումը եկեղեցու հոգևոր ծառայողների հանդեպ: Հոգևոր ծառայողների մեջ, հնարավոր է, մեկ-երկուսը աչքի են ընկնել ինչ-որ, գուցե, թանկարժեք մեքենայով, բայց դա չի նշանակում, որ բոլոր հոգևոր ծառաներն այդպիսի եկամուտներ ունեն, որ...
-
  21:58 • 20.10.17 Դեռ 15 տարի կարող ենք շահագործել ատոմակայանն անվտանգ ռեժիմով. Սերգեյ Բագրատյանը՝ Ատոմակայանի փակման մասին Tert.am-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել է Մեծամորի ատոմակայանի փակման հնարավորության մասին: Բագրատյանը նկատեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում նշված է փակման մասին...
-
  21:35 • 20.10.17 Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին. կալանավորը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։ Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:
-
Իրադարձային   21:31 • 20.10.17 Խոր Վիրապում չինուհու նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Խ. Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող վայրում...
-
  21:02 • 20.10.17 Ուկրաինայից և Չեխիայից հայերը դիմելու են ԿԳ և Սփյուռքի նախարարություններին՝ հայկական հեռուստատեսային կոնտենտը փոխելու համար Ուկրաինայի, Չեխիայի հայ համայնքի անունից մի խումբ երիտասարդներ բարձրացնում են սփյուռքում հայկական հեռուստատեսային գիտահանրամատչելի հաղորդումների հիման վրա հայ մշակույթին, պատմությանը, աշխարհագրությանը, լեզվին ծանոթանալու հիմնախնդիրը։
-
  20:47 • 20.10.17 Էրդողանը կոչ է արել Իսլամական ութնյակի երկրներին միմյանց միջև առևտուրն իրականացնել բացառապես ազգային արժույթով «Մենք պետք է նպատակ դնենք մեր առջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը 100 մլրդ դոլարից 500 մլրդ-ի հասցնելու ուղղությամբ, դրա համար պետք է անցնենք ազգային արժույթով հաշվարկների», - ասել է Էրդողանը:
-
Տնտեսություն   20:27 • 20.10.17 ԱՄՀ-ի վերլուծությունները կատարվում են մինչև մայիս-հունիս ամիսները. Վ. Արամյանը՝ տնտեսական աճի վերաբերյալ իրենց և ԱՄՀ-ի կանխատեսումների տարբերության մասին Ֆինանսների նախարարը նաև բացատրություն ունի, թե ինչով է պայմանավորված ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների տարբերությունը: