«Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից». նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր

14:39 • 21.10.17

Հոկտեմբերի 20-ին զոհված ՊԲ զինծառայող Արամ Խաչատրյանը Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղից էր:

Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքից էր, ընտանիքի հիմնական ապրուստի միջոցը հողագործությունն է: Նա ապրում էր հոր, մոր, պապի և մեծ եղբոր հետ:

«Արամը հրաշալի երեխա էր, աշխատող, արարող, ամբողջ գյուղում հարգված ընտանիքից: Այս ցավալի լուրից հետո գյուղում բոլորը վշտի մեջ են: Նոր էլ տեղեկացանք, որ Արամի մարմինը Երևանից տեղափոխում են գյուղ»,- նշեց Ռինդի համայնքապետը:

Հուսիկ Սահակյանը նաև հայտնեց, որ Արամ Խաչատրյանը գալիք ամռանն արդեն պետք է զորացրվեր:

Հիշեցնենք, որ Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, նախնական տվյալների համաձայն զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

 

«Հրաշալի տղա էր, աշխատող, արարող ընտանիքից». նախօրեին զոհված Արամ Խաչատրյանը Վայոց ձորի Ռինդ գյուղից էր