Բազել 2017. Ռոջեր Ֆեդերերը մրցաշարի քառորդ եզրափակչում է

23:11 • 26.10.17

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Բազելում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում 6:1, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Բենուա Պերի նկատմամբ:

 

Հանդիպումը տևեց 58 րոպե: Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Շապովալով-Մանարինո զույգի հաղթողը:

 

Նշենք, որ մրցաշարին չի կարողացել մասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը` ծնկի վնասվածքի պատճառով: 

 

Փարիզի «Մասթերս 1000»-ին դեռ հայտավորված են թե' Ֆեդերերը, և թե' Նադալը:

Բազել 2017. Ռոջեր Ֆեդերերը մրցաշարի քառորդ եզրափակչում է