Կառավարությունը կաջակցի Արմավիրում հրդեհի հետևանքով տուժած 11 ընտանիքի
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզպետարանին գումար հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սիլիկյան (23) փողոցի N 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքի ֆինանսական աջակցության տրամադրմամբ:
Նախարարը ներկայացրեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 22-ին Արմավիր համայնքի Սիլիկյան (23) փողոցի N 9 շենքի հրդեհի հետևանքով տուժել է թվով 11 ընտանիք. վերջինները կորցրել են բնակարանները: Ուստի, խնդիր է առաջացել ապահովել վերոգրյալ ընտանիքների ժամանակավոր կացությունը:
Ըստ նախագծի, հաշվի առնելով այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2,640.0 հազ. դրամ:
Դավիթ Լոքյանը մեկ օր ժամանակ խնդրեց մարզում գները ճշգրտելու համար։










