The Economist-ը հոկտեմբերյան համարի շապիկին պատկերել է Պուտինին՝ ցարի կերպարով (լուսանկար)

22:47 • 26.10.17
The Economist-ը հոկտեմբերյան համարի շապիկին պատկերել է Պուտինին՝ ցարի կերպարով (լուսանկար)

Բրիտանական The Economist ամսագիրը Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առթիվ նոր համարի շապիկին տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ ցարի կերպարում: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ լուսանկարը հրապարակվել է ամսագրի թվիթերյան էջում:

«Մինչդեռ աշխարհը տոնում է Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակը, Ռուսաստանը կրկին գտնվում է ցարի ազդեցության տակ: Ահա մեր շապիկն այս շաբաթվա համար»,- ասվում է The Economist-ի հաղորդագրության մեջ:

Պուտինի համազգեստի վրա պատկերված են կործանիչներ, հրթիռներ, շղթաներ, Ղրիմի տեսքով կախազարդ և կարմիր աստղ:

2016-ի նոյեմբերին ամսագիրը կրկին շապիկին հրապարակել էր ՌԴ ղեկավարի լուսանկարը, որում նա պատկերված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի հետ: