Ռումինացի լուսանկարիչը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ պատկերելով կանանց գեղեցկությունը (լուսանկարներ)
Վերջին 4 տարիների ընթացքում ռումինացի լուսանկարիչ Միխաելա Նորոչը ճանապարհորդում է աշխարհով մեկ՝ ամեն օր լուսանկարելով կանանց և հավաքելով նրանց պատմությունները: Նա արդեն հասցրել է լինել 60 երկրում:
Նորոչի խոսքով՝ The Atlas of Beauty («Գեղեցկության ատլաս») կոչվող նախագծի միջոցով ինքը փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր կին փայլում է աստղի պես, որովհետև գեղեցկությունը բազմազանության մեջ է, այլ ոչ միայն այն, ինչ տեսնում ենք զանգվածային լրատվամիջոցներում:
«Իսկական գեղեցկությունն ինձ համար տարիք, գույներ կամ միտումներ չունի: Կարելի է գտնել այն Աֆրիկայում և Եվրոպայում, գյուղում և երկնաքերում, ժպիտի, ժեստի, սևեռուն հայացքի, կնճիռների և պատմությունների մեջ: Կարելի է գտնել այն բոլոր բարի մարդկանց մեջ», - ասել է լուսանկարիչը:
Bored Panda-ն գրում է, որ «Գեղեցկության ատլաս»-ում արդեն ավելի քան 500 դիմանկար և հետաքրքիր պատմություն կա:
Նեպալ

Եթովպիա

Իրան

Գվատեմալա

Աֆղանստան

Հնդկաստան

Իսլանդիա

Պորտուգալիա

Ռուսաստան

Կուբա

Շվեյցարիա

Էկվադոր

Իտալիա

Սիրիա

Ռումինիա

Ֆրանսիա

Տիբեթ

Մոնղոլիա

Վրաստան

Գերմանիա











