Տեխասի եկեղեցիներից մեկում հնչած կրակոցներից առնվազն 26 մարդ է զոհվել (թարմացված)

23:34 • 05.11.17

00.50 

Առնվազն 26 մարդ է զոհվել  ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում կիրակնօրյա միջոցառման ժամանակ հնչած կրակոցներից. այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Աղբյուրը նշում է, որ կրակ բացած անձը ևս սպանվել է՝ ոստիկանության կողմից վնասազերծման գործողության ժամանակ։

Վիրավորների թիվը հասնում է 25-ի։ 

23.34

ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: 

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ կան զոհեր։ Ականատեսների հաղորդմամբ՝ մի քանի մարդ հրազենային վնասվածք է ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Սաթերլենդ-Սփրինգս համայնքում՝ Սան Անտոնիոյից 65 կմ հեռավորությամբ: 

Զոհերի կոնկրետ թվի մասին դեռ չի նշվում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են հանցագործին: