Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն իններորդն է Եվրոպայի թիմային առաջնությունում

23:43 • 06.11.17

Հունաստանում ավարտվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը:

 

Վերջին` 9-րդ տուրում մեր ընտրանին պարտվել է Ռուսաստանի ընտրանուն` 0,5:3,5:

 

Ոչ-ոքի է խաղացել միայն Լիլիթ Գալոյանը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը պարտություն են կրել: 

 

Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի թիմը: