Եթե 2018թ. վարչապետը գա վայելելու, դա արագ կբացահայտվի, ու նա խայտառակ կլինի. Ա. Ռուստամյան (տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» կոալիցիոն ծրագրի կատարման ընթացքով բավարարված է, տեմպերով՝ առայժմ ոչ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ կան կուտակված հարցեր, որոնց լուծման արագությունն իրենց համար բավարար չէ: Ռուստամյանը նշեց, որ դանդաղ տեմպերի համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Միաժամանակ, Արմեն Ռուստամյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը պատմական բեկում է մտցրել Հայաստանի տնտեսության մեջ՝ նա ձևավորել է տնտեսապես հմուտ կառավարման միջավայր: Արմեն Ռուստամյանը հորդորեց չշտապել 2018թ-ի վարչապետի ընտրության հարցում՝ նշելով, որ իրենք հարցը դեռ չեն քննարկել: Պատգամավորը նշեց, որ հաջորդ տարվա վարչապետը պետք է իմանա, որ ինքն անընդհատ հայտնվելու է մի իրավիճակում, որ իրեն կարող են անվստահության հայտնել, քանի որ ընդդիմությանը մեկ տարի անց տրվելու է այդ հնարավորությունը:
- Մամուլում շարունակվում են հրապարակումներն այն մասին, որ ՀՅԴ-ն հավակնում է ստանալ երեք փոխվարչապետերից մեկի պաշտոնը: Ի վերջո, Դաշնակցությունում նման քննարկումներ չե՞ն անցկացվում:
- Մամուլը չի դադարելու այդ մասին գրել՝ մինչև փոխվարչապետի ու վարչապետի նշանակումները չարվեն: Մեր պատասխանը, սակայն, չի փոխվել, որովհետև իրավիճակը չի փոխվել: Այդ հարցը քննարկելը վաղաժամ է, դա կլինի այն ժամանակ, երբ նոր կառավարության ձևավորման հարցը օրակարգում կլինի: Այս պահին կոալիցիան նման օրակարգ չունի, դրա համար քննարկումներ տեղի չեն ունենում:
- Ամեն դեպքում ՀՅԴ-ն նման ցանկություններ, հավակնություններ չունի՞:
- Ցանկությունները, հավակնությունները բազմաթիվ են, բայց դրա հետ կապ չունեն: Մենք ցանկություն ունենք իրականացնել այն, ինչ միասին համաձայնեցրել ենք, նախաձեռնել ենք: Սա է մեզ համար գլխավոր խնդիրը: Այն բացարձակապես չի առնչվում վարչապետի ով լինել-չլինելու հետ, որովհետև մեր համագործակցության հիմքում ընկած է 2017-2022 թթ. ծրագիրը, որը անձի հետ կապված չի համաձայնեցվել, որ դրա հետ կապված էլ փոխվի: Կոալիցիայի ձևավորման, դադարեցման բոլոր հնարավոր տարբերակները արտացոլված են այդ համաձայնագրում:
- Այդ ծրագիրն իրագործելու համար ավելի հեշտ չի՞ լինի ունենալ ևս մեկ պաշտոն, ևս մեկ գործիք կամ լծակ:
- Մենք եղած գործիքներն օգտագործում ենք լի ու լի: Կլինի ավելի՝ ավելի կաշխատենք: Խնդիրն այն է, որ ունեցած լիազորությունները օգտագործվեն լիարժեք, սա է այսօր դրված հարցը: Մնացած խնդիրների շուրջ մենք պայմանավորվել ենք, կառավարությունում ձևավորված պորտֆելների բաշխման հարաբերակցությունը փոփոխելու միտում այս պահին չի դրսևորվում: Բայց բնական է, երբ նոր կառավարություն կձևավորվի, կոնկրետ անձանց հետ նոր քննարկումներ տեղի կունենան, մենք մեր ասելիքը կասենք: Բայց առայժմ, որևէ նախաձեռնություն՝ կապված վարչապետի անձի հետ, որից բխում են մնացած բոլոր հարցերը, չի կատարվել, որովհետև այդ տեղը մեր համաձայնությունների համաձայն վերապահված է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն մեզ նման հարցով չի դիմել, որ մենք էլ քննարկում սկսենք:
- Պարո՛ն Ռուստամյան, էլ ի՞նչ գործոններ կան, որոնցից կախված է՝ կունենաք փոխվարչապետի պաշտոն, թե ոչ: 2018թ. հետո նոր վարչապետին ո՞ր է լինելու ձեր ասելիքը, որի մասին խոսեցիք:
-Եթե անձերի հետ կապված խնդիր առաջանա, մենք կարող ենք ասել՝ այս անձը ավելի լավ է, այն անձը՝ ոչ: Բայց դա լինելու է ներքին քննարկում, մենք հրապարակային գործընթաց չենք պատրաստվում սկսել: Անձերի հետ կապված հարցն էլ պայմանավորված է լինելու մեր ծրագրի իրականացման արդյունավետությամբ: Կառավարության ծրագիրը, որը մենք ընդունել ենք, մեկ տարվա համար չէ նախատեսված, ժամանակացույց կա, որը հասնում է մինչև 22թ., իսկ սա նշանակում է, որ այդ անձը պետք է ստանձնի հանձնառություն՝ կատարել խնդիրները, որոնք առաջադրում են երկու քաղաքական ուժերը:
- Տևական ժամանակ է, ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմել, Դուք բավարարվա՞ծ եք համատեղ ծրագրի իրականացման ընթացքով, տեմպերով: Այդ ծրագրի ո՞ր մասն եք իրականացված համարում:
- Ընթացքով բավարարված ենք, տեմպերով՝ առայժմ ոչ: Ուղղությունը ճիշտ է, բայց տեմպերը մեզ չեն բավարարում, որովհետև դրանցից է կախված կուտակված հարցերի լուծման արագությունը: Երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, բայց դա ոչ բոլորն են տեսնում: Շարքային քաղաքացիները չպետք է այդքան խորանան սահմանադրական նորմերի, դրանց կարևորության, ծրագրերի մեջ, իրենք փոփոխությունները պետք է տեսնեն կենցաղում, դրանով գնահատեն՝ երկիրը լա՞վ վիճակում է, թե վատ է: Կարծում եմ, որ մեզ արագընթաց զարգացում է պետք, որ այդ փոփոխությունը երևա: Տնտեսական 4, 5, 6 տոկոս աճը գուցե այլ պետությունների համար բավական լավ ցուցանիշ է, բայց մեզ համար սա բավարար չէ այն խնդիրների լուծման համար, որոնք կուտակվել են: Այո, սա հիմք է, որ կայուն զարգացման գործընթացի մեջ մտնենք, որ մեր տնտեսությունը չունենա ցնցումներ: Ուղղությունը, տենդենցը, որով կառավարությունը գործում է՝ ճիշտ է, դրանով մենք բավարարված ենք, բայց արագությամբ մենք բավարարված չենք, փորձում ենք գտնել ռեսուրսներ, որ արագությունը մեծանա:
- Օբյեկտի՞վ են դանդաղ զարգանալու պատճառները, թե՞ կառավարությունը թերանում է:
- Կան օբյեկտիվ պատճառներ, որոնք պայմանավորված են Հայաստանի շրջափակմամբ, դեպի ծով ելք չունենալու հետ, որոնք կապ չունեն իշխանության, այս կամ անձի հետ: Կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնք կապված են հենց համակարգում առկա խնդիրների հետ: Տնտեսությունը զարգացնելու համար 2 հիմնական ուղղություն պետք է գործի դրվի:
Առաջինը՝ վերացնել խոչընդոտները, որոնք տնտեսության զարգացման համար արգելակներ են: Նկատի ունեմ՝ կոռուպցիան, հովանավորչությունը, մենաշնորհները, որոնք նաև քաղաքական լուծումներ պարունակող հարցեր են:
Երկրորդը՝ տնտեսական և օբյեկտիվ գործիքներ ստեղծելն է, որն ավելի շահավետ կդարձնի թափանցիկ դաշտում գործելն ու աշխատելը, քան ստվերային տնտեսության մեջ թաքնվելը: Այնպիսի միջավայր պետք է ստեղծվի, որ մարդիկ իրենք շահագրգռված լինեն տնտեսական իրենց խնդիրները հրապարակային լուծել, ոչ թե թաքուն: Այս միջավայրը պետք է փոխվի, որը կախված կլինի նոր տնտեսական քաղաքականության, նոր գործիքակազմ ստեղծելու խնդիրների հետ: Այսինքն՝ տնտեսության մեջ պետք է ստեղծվեն հնարավոր նորարարություններ, որոնք կքաջալերեն մարդկանց լեգիտիմ դաշտում գործել: Տնտեսությունն ինքն իր մեջ կգեներացնի մուլտիպլիկատիվ էֆեկտ, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են Հայաստանում բիզնես դնել, հասկանան, որ իրենց որևէ մեկը հանցավոր կամ կրիմինալ միջոցներով չէ խոչընդոտելու, որ ռեպրեսիվ միջոցներով չեն հետևելու իրենց՝ հասկանալու համար՝ ճիշտ են աշխատում, թե ոչ: Որպեսզի հասկանաս՝ տնտեսվարողը ճիշտ է աշխատում, թե ոչ, դրա համար տնտեսական օբյեկտիվ ցուցանիշները պետք է նայել, եզրակացություններ անել՝ գերշահույթը որտեղից է, որ թաքցնում է: Բռնելու համար կան քաղաքական գործիքներ, տնտեսական ցուցանիշներ:
- Ինչո՞ւ վարչապետ Կարեն Կարապետյանին չի հաջողվում գտնել այդ մարդուն, ով թաքցնում է գերշահույթը, վերացնել կոռուպցիան, մենաշնորհը:
- Պատճառները քաղաքական հարցերի մեջ են: Միջավայրը, համակարգը պետք է այնպիսին լինի, որ այդ անձանց հայտնաբերելը կատարվի բնական, ոչ թե հակառակորդին նեղը դնելով, տնտեսական լծակներով ճնշելով՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է լինի ապակենտրոնացման համակարգ, որ ամեն ինչ մեկը չտնօրինի, որ քաղաքական, տնտեսական մոնոպոլիա չծնվի: Հայաստանում գոյություն ունեցող ավանդույթները մենաշնորհածին են: Հիմքում քաղաքական դրվածքն է:
- Բայց համակարգը փոխվեց:
- Համակարգը դեռ ամբողջությամբ չի փոխվել, Սահմանադրությունը գործելու է հաջորդ տարվա ապրիլից: Վստահ եմ, որ տնտեսական ու քաղաքական գործիքների դրական էֆեկտները տեսնելու հնարավորությունը մեկ-երկու տարի հետո կզգանք:
- Եթե ՀՀԿ-ն որոշի Կարեն Կարապետյանին 2018թ.-ից հետո էլ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, դուք կաջակցե՞ք այդ որոշմանը՝ հաշվի առնելով այս բոլոր խնդիրներն ու դժգոհությունները, որոնք ունեք:
- Մենք հիմա համաձայնել ենք աշխատել Կարեն Կարապետյանի վարչապետությամբ և դրանից դժգոհ չենք: Մենք ՀՀԿ հետ կարող ենք ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր հարցերի հետ կապված բանավեճեր, բայց մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանն ունի այդ կամքը, պատասխանատվությունը՝ իրավիճակը արմատական փոխելու: Ես չեմ կարծում, որ նա իր անձնական շահն է փնտրում, որովհետև կայացած մարդ է, ապահովված: Կարեն Կարապետյանի համար պատմական շանս է, որ եկավ մի վարչապետ, որը բեկում մտցրեց երկրի տնտեսության մեջ: Սա շատ ավելի մեծ արժեք է՝ ունենալ պատմական դերակատարություն, քան մնացած մանր-մունր հարցերը:
- Բայց եթե դեռ չի մտցրել, ինչո՞ւ եք կարծում, որ 2018թ.-ից հետո կկարողանա բեկում մտցնել:
- Ինչո՞ւ չի մտցրել, մտցրել է: Հարկային տարածքում բոլորը խոստովանում են, որ էապես նվազել են ճնշումները, կոռուպցիոն դրսևորումները: Մարդիկ ստուգումները պակասեցրել են, բայց հարկային մուտքերը երկու անգամ ավելացել են: Սա վկայում է այն մասին, որ տնտեսապես հմուտ կառավարման միջավայր է ձևավորվում:
- 2018թ.-ից հետո վարչապետի 2 թեկնածուի անուն է առայժմ տրվում՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան: ՀՅԴ-ն ունի՞ այս հարցի պատասխանը՝ Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:
- Ուզում եք առաջ ընկնել: Կգա ժամանակ, հարցը կքննարկվի մեր ընդհանուր տրամաբանության մեջ: Այդ նույն վարչապետը պետք է իմանա, որ ինքն անընդհատ հայտնվելու է անվստահության հայտնվելու առաջ: Ընդդիմությունը մեկ տարի անց հնարավորություն կունենա նրան անվստահություն հայտնել, անգամ ամեն մի նախարարի կարող են անվստահություն հայտնել: Այնպես չէ, որ կառավարությունը ձևավորվեց, 5 տարի կարող են ամեն ինչ անել: Եթե մարդը եկել է վայելելու, դա կբացահայտվի ու նա խայտառակ կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում