ԱՄՆ-ում տրանսգենդերն առաջին անգամ պետական պաշտոն կզբաղեցնի

22:23 • 08.11.17

ԱՄՆ-ում Վիրջինիա նահանգի պատվիրակների պալատի ընտրություններում հաղթել է 33-ամյա Դանիկա Ռոեմը՝ դառնալով երկրում պետական պաշտոն զբաղեցնող առաջին տրանսգենդերը:

Ինչպես հաղորդում է Washington Post-ը, Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռոեմը կարողացել է ոչ մեծ տարբերությամբ առաջ անցնել հանրապետական Ռոբերտ Մարշալից:

Ռոեմին աջակցել են ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչները: Նրանց աջակցությամբ նախկին լրագրողուհին կարողացել է նախընտրական արշավի ընթացքում նվիրատվություններ հավաքել կես մլն դոլարի չափով, մինչդեռ Մարշալի ֆինանսական օգնությունը երեք անգամ ավելի քիչ է եղել: