Դասադուլը շարունակվելու է. ավարտվեց ԿԳ նախարարի և ուսանողների հանդիպումը (լուսանկարներ, տեսանյութ)
15.46
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում: «Չեմ կարծում, որ այս օրենքը հարված է հասցնում կրթությանը և գիտությանը»,-ասաց նա:
Այսպիսով հանդիպումը ավարտվեց և ուսանողներից Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց որոշ մտահոգություններ նախարարը կիսեց:
«Դասադուլը շարունակելու ենք և խնդրեցինք նախարարին միանա մեզ` կասեցնելու օրինագծի երկրորդ ընթերցումը: Նախարարն ասաց, որ դա չի կարող անել, և մենք հասկանում ենք»,- ասաց նա և նշեց, որ փորձելու են այլ կերպ ազդեցություն ունենալ նախագծի որոշման վրա:
15.34
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ուսանողների մտահոգությունները լսելուց հետո արձագանքեց դրանց: «Երկու սկզբունք է դրված` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքի ծառայության համար արտոնություն չունի, իսկ երկրորդ սկզբունքը` դրա համար մեխանիզմներ ձևավորելն է»-ասաց նա:
Անդրադառնալով գիտության ոլորտին` Լևոն Մկրտչյանը նշեց, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ պայմանավորված է գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով: Նա համաձայնեց, որ գիտության նկատմամբ պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել։
«Կարող ենք երեք այսպիսի դահլիճ լցնել մարդկանցով, ովքեր թեկնածուական ունեն, բայց բացարձակ մոտ չեն գիտությանը, գիտության հոտը չգիտեն: Մեղավորությունը, պատասխանատվությունը ունե՞նք, իհարկե ունենք, բայց դրա համար կառուցվածքային փոփոխություններ պետք է անենք»,- ասաց նա և ավելացրեց, որ օրենքը հետաձգելու անհրաժեշտություն չկա:
Ուսանողները նշեցին, որ դասադուլը շարունակվելու է, քանի որ իրենք կոնկրետ փոփոխություն են ուզում: Նախարարը խորհուրդ տվեց դադարեցնել դասադուլը և նշեց, որ միշտ պատրաստ է հանդիպել: «Այս օրինագիծը անցել է սահմանված բոլոր ընթացակարգերը, ունի հետևում քաղաքական ուժեղ հենարան»,-ասաց նա:
15։00
Տարկետման իրավունքի սահմանափակումից դժգոհող ուսանողները շարունակում են իրենց մտահոգությունները ներկայացնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։
Ուսանողուհիներից մեկը նշեց, որ ներկայումս դիմորդների մոտ ձգտում կա անվճար ընդունվելու, և եթե այս օրինագիծն ընդունվի, նրանց մոտիվացիան կորելու է, ավելի շատ չեն ձգտի պարապել, իսկ զինվորականի մասնագիտությունը կդառնա առաջնային:
Մեկ ուրիշ ուսանող ասաց, որ իրենք նույնպես ունեն այն համոզումը, որ ասպիրանտուրան պետք է ազատել կեղծ գիտնականներից, բոլոր այն մարդկանցից, ովքեր հետբուհական կրթությունն օգտագործում են որպես զինծառայությունից խուսափելու գործիք:
Ուսանողները հարց բարձրացրեցին նախարարին, թե ինչու է այդքան անհասանելի, և մինչ այս իրենց հետ չի հանդիպել: «Ես վազեմ բողոքի ակցիային, ասեմ ինձ հետ հանդիպե՞ք»,-արձագանքեց նախարարը և նշեց, որ մինչ այս հանդիպման վերաբերյալ չի եղել առաջարկ:
Լևոն Մկրտչյանը, արձագանքելով մտահոգություններին, ասաց.«Դուք սոցիալական արդարության հարցում դրեցիք շատ կարևոր խնդիր, թե արդյոք այլ համակարգերում խնդիր լուծվում է, թե ոչ»: Նա նշեց, որ ներկայումս խոսքը զինապարտության մասին համալիր փոփոխությունների մասին:
14։29
Ուսանողները նախարարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձան զինապարտության մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կոռուպցիոն ռիսկերին՝ նշելով, որ կոռուպցիոն ռիսկ կա, որովհետև ինչ-որ մարդիկ իրենց տեղում չեն։
Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը նշեց, թե խնդիրն այն է, որ իրենք վստահ չեն, որ նման օրինագծի ընդունմամբ լուծվելու է արդարության խնդիրը: «Այսինքն՝ սկզբունքը շատ լավն է, սակայն տարկետման ինստիտուտի սահմանափակելու օրինագծով կարծում ենք, որ սոցիալական արդարությունը չի վերականգնվի, քանի որ կան այլ շատ ոլորտներ, որոնք օգտագործում են բանակից ազատվելու համար, նույն առողջապահական համակարգում կան սողանցքներ: Մինչև այդ ոլորտներում չի բերվել համապատասխան կարգ ու կանոն, այս ոլորտում կատարել փոփոխություն ՊՆ-ի առաջ քաշած նախագծով, տրամաբանական չէ»,-ասաց նա և նշեց, որ եթե այստեղ խնդիր կա, ինչու ներսում չի լուծվում:
«Այսինքն՝ սկզբունքը լավն է, բայց սկզբունքը լուծելու մեխանիզմները չեն բավարարում»,-ասաց նա և կոչ արեց բանակի հարցը չխառնել այս տարկետման ինսիտուտի հետ, քանի որ իրենք էլ են մտահոգված բանակում առկա խնդիրներով:
Ուսանողները նշեցին, որ դասախոսների մի մասը ևս դեմ է օրինագծի ընդունմանը: Նրանք նկատեցին, որ շարժման մեջ ընդգրկված են մարդիկ, որոնց ընդհանրապես չի վերաբերում է այս օրինագիծը:
13։47
Կրթության և գիտության նախարարին ուսանողները հարցրեցին, թե ինչով է պայմանավորված համալսարաններում ուսանողների` շարժմանը միանալու հետ կապված խոչընդոտները, համալսարանի դռները փակ պահելու ավանդույթը:
Նախարարն օրինակ բերեց, որ Գյուղատնտեսական ակադեմիայի, Ճարտարագիտական համալսարանում նման խնդիր չի եղել և ինքը խոսել է ռեկտորների հետ:
«Ուսանողները դասընթացի մեջ են, և դուք գտնում եք, որ այն պետք է ընդհատվի՞: Խոսքն այն մասին է, երբ մենք ունենք մի վիճակ երբ ուսանողության 90 տոկոսը զորակոչվում է բանակ և կատարում է իր պարտքը հայրենիքի հանդեպ և դա մեր երկրի անվտանգության բաղկացուցիչն է և «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվում է փաթեթ, որով առաջարկվում է վերականգնել պահեստազորի սպայի հասկացությունը»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ:
Ուսանողներից մեկը նշեց, որ նախարարին չեն վստահում, իսկ նախարարը արձագանքեց` դա Ձեր խնդիրն է: Ուսանողները ասացին, իրենց կոչերին արձագանք չի տրվել և այսօր բարձրացրած հարցերը հրատապ լուծում են պահանջում և դա կօգնի ստեղծվի վստահության մթնոլորտ:
Այսպիսով` Լևոն Մկրտչյանը նշեց, որ վերջին 4-5 տարիներին գիտությունների թեկնածուի աստիճանով քաղաքացիներից գիտության մեջ մնացել է 15-17 տոկոսը, որը միջազգային որևէ չափանիշի մեջ չի ներառվում: «Այսինքն՝ սա նշանակում է, որ կոռուպցիոն մեծ ռիսկ ենք կուտակել»,- ասաց նա և նշեց, որ կա սոցիալական արդարության խնդիր:
13:28
Այս պահին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներից 10 հոգու: Ուսանողները շնորհակալություն հայտնեցին իրենց առաջարկին ընդառաջ գնալու և հանդիպելու համար, իսկ նախարարը ասաց, որ ընդառաջ գնալու խնդիր չկա և դա պարտականություն է:
Ուսանողները ներկայացնում են տարկետման ինստիտուտի փոփոխության հետ իրենց մտահոգությունները:
13:00
Ուսանողները քննարկեցին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի առաջարկը` հանդիպել ուսանողներից 10 հոգու հետ և որոշեցին ընդունել այն։
«Մենք կարծում ենք, որ ամեն դեպքում պետք է հանդիպել, քանի որ լուսաբանվող է հանդիպումը: Հանդիպման ժամանակ նաև լինելու է հրավեր՝ ուղղված նախարարին հանդիպել ԵՊՀ-ում: Հանդիպումը երկար չի տևելու, հիմնական հղումներն անելու ենք, դուրս ենք գալու: Դրական, բացասական ռիսկերը հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է հանդիպել: Մենք կլինենք ավելի արձագանքող, բարեհոգի, քան իրենք»,-ասաց ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը:
12:57
Քիչ առաջ Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ գտնվող` տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողներին մոտեցան նախարարության ներկայացուցիչները:
Ուսանողները հայտարարեցին, որ երեկ թեժ գծի միջոցով կրթության և գիտության նախարարին հրավիրել էին հանդիպման ԵՊՀ շենքի մոտ, որ ներկայացնեն իրենց անհանգստությունը, թեև նախարարը ոչ եկավ, ոչ էլ որևէ արձագանք եղավ:
«Հիմա քանի որ ընդմիջման ժամ է, կարծում ենք, որ ճաշի ժամը պարոն Մկրտչյանը կարող է հատկացնել, և մենք քննարկենք այն խնդիրները, որ տեսնում ենք»,-ասացին ակտիվիստներից:
Ուսանողները նշեցին, որ իրենց մտահոգություններն արդեն մի քանի անգամ բարձրաձայնել են:
«Այսօր մեր այստեղ գալու նպատակը նրանում է, որ հետագայում հանկարծ այնպես չստացվի, որ դուք հայտարարություն անեք, թե ուսանողները մեզ հետ կապի դուրս չեն եկել»,-ասաց ակտիվիստներից մեկը և նշեց, որ այստեղ գալը վկայում է այն մասին, որ ցանկանում են լսել հակափաստարկներ:
Նախարարության ներկայացուցիչները հայտնեցին, որ այս պահին Լևոն Մկրտչյանը պատրաստ է ուսանողներից տասը հոգու ընդունել: Ուսանողները հարցրին, թե արդյոք լրատվամիջոցները կարող են ներկա լինել և ստացան դրական պատասխան:
Այնուամենայնիվ ուսանողները կոչ արեցին ԵՊՀ մեծ դահլիճը տրամադրել հանդիպման կազմակերպման համար:
Ուսանողները ժամանակ խնդրեցին քննարկելու առաջարկը և խնդրեցին իրենց առաջարկն էլ փոխանցել նախարարին:
12:41
Այս պահին տարկետման սահմանափակման դեմ բողոքող ուսանողները Կրթության և գիտության նախարարության շենքի դիմաց են: Ակտիվիստներից մեկը նշեց, որ այդտեղ գալու նպատակը կրթության և գիտության նախարարի հետ հանդիպելու ցանկությունն է:
«Պարո՛ն Լևոն Մկրտչյան, մենք Ձեզ սպասում ենք այստեղ»,- ասաց նա և կոչ արեց ուսանողներին սադրանքների չգնալ և արտահայտություններում լինել կոռեկտ:
Ուսանողները 30 րոպե ժամանակ տվեցին նախարարին` ընդունելու իրենց հանդիպման առաջարկը:
12։19
Այս պահին տարկետման սահմանափակման դեմա բողոքող ուսանողները շարժվում են դեպի Կրթության և գիտության նախարարության շենք:
11:55
2015-2017 թվականին ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայություն անցած ԵՊՀ ուսանողներից Լևոնն անդրադարձավ կրթության վրա բանակի ազդեցությանը: Նա նշեց, որ ուսանողը, երբ մեկնում է ծառայության և վերադառնում է բանակից, իր տարիքային ցենզը բարձրանում է և սոցիալական պահանջներ է ունենում:
«Որոշակի մանիպուլյացիոն քաղաքականություն է իրականացվում, որ ծառայածների, կամ ապրիլյան պատերազմի մասնակիցների միջոցով փորձում են պառակտում մտցնել մեր երիտասարդության մեջ: Այսինքն՝ հայ զինվորի կերպարը փորձում են հակադրել մեր գաղափարներին: Ոչ, մեր գաղափարը բանակում չծառայելը չէ, մենք կողմ ենք ծառայելուն»,-ասաց նա:
Երիտասարդ գիտնականներից մեկն էլ նշեց, որ իրենք պայքարում են հանուն գիտության զարգացման: «35 տարեկանից ցածր գիտնականների քանակը կազմում է 15 տոկոս, եթե այս օրենքն ընդունվի գիտության աստիճան կարող է դառնալ 30 տարում: Ինչպե՞ս կարող է գիտությունը զարգանալ այդ դեպքում»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին ուսանողներն իրենց բացականչություններով շարժվեցին դեպի Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարան:
11:22
Այս պահին շարունակվում է ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը ներկայացրեց, երեկ Պաշտպանության նախարարության նախատեսած հանդիպմանը իրենց չմասնակցելու պատճառները:
«Երեկ պաշտպանության նախարարությունից մեզ զանգեցին ու ասացին՝ հանդիպում է նախատեսվում և բոլոր ԶԼՄ-ներին ուղարկվել է հաղորդագրություն, սակայն կան ԶԼՄ-ներ, որ հրավիրված չեն եղել: Այստեղ արդեն կա խնդիր, բայց ես չեմ ասում, որ մեզ մտադրված խաբել են, սակայն եթե ասում են բոլոր, ուրեմն բոլորը»,-ասաց նա և նշեց, որ ուղիղ եթեր ևս չէին ապահովել:
Ուսխորհրդի վերաբերյալ նա ասաց, որ տարկետման ինստիտուտի հետ կապված ոչ մի ուսխորհուրդ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Նա նաև նշեց, որ ՊՆ-ի հանդիպմանը հրավիրված չեն եղել ապրիլյան պատերազմի մասնակիցները:
«Ես բոլորիդ հարց եմ տալիս. եթե այդ ձևաչափով վաղը գնային քննարկման, դուք մեզ հարգելո՞ւ էիք։ Ես անընդհատ լուրջ կասկածներ կունենայի, ոչ մի խնդիր չկա, բայց ինչ պիտակավորում ասես արվում է, դրա համար մենք չենք գնացել: Բայց մեր հրավերը իրենց մնում է ուժի մեջ»,- ասաց նա և նշեց, որ այստեղ ոչ ոք ոչ ոքի վրա չի ցանկանում հարձակվել:
10:48
Այսօր շարունակվում է ԵՊՀ ուսանողների բողոքի ակցիան` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց ուսանողներին` կոնֆլիկտների չգնալ:
«Խնդրում եմ մի՛ տաքացեք, կոնֆլիկտների մի՛ գնացեք, սա այն տեղը չի, որտեղ մենք կոնֆլիկտի գնանք: Անվտանգության աշխատողները այնպես չի, որ մեր վատն են ուզում, իրենց հետ խնդիր չունենք»,-կոչ արեց նա:
Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենց ֆեյսբուքյան ռեսուրսները պետք է ավելի լավ օգտագործեն, բայց մամուլի հետ կապված ռեսուրսներ չունեն: «Մենք պետք է պատրաստ լինենք և չեզոքացնենք այն ռիսկերը, որոնք մեր դեմ կարող են օգտագործվել»,-ասաց նա:
Ուսանողները այնուհետև երթով շարժվեցին և բացականչում էին «Տարկետում լինելու է», «Միացում»:
Հիշեցնենք, որ ուսանողների ակցիան սկսվել է երեկվանից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
Իրադարձային
-
12:58 • 25.04.24 Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի