Տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողներին առաջարկվել է ընդգրկվել համապատասխան որոշումները քննարկող հանձնաժողովում, սակայն նրանք հրաժարվել են (թարմացվում է)
18.38
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է կառավարության շենքի առջև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ բողոքի ակցիա իրականացնող ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այսօրվա հանդիպումը ցանկանում ենք անցկացնել՝ հաշվի առնելով, որ ձեզնից յուրաքանչյուրը երկրի առջև զգում է իր պարտքն ու պատասխանատվությունը: Հարցադրումներ անելիս վստահ եմ՝ մեզնից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչ պարտավորություններ և պարտք ունի որպես քաղաքացի, ինչպիսի մարտահրավերներ ունենք: Եթե մտավախություն կա, որ այս օրենսդրական փոփոխություններով կարող ենք ինչ որ բան խաթարել, ապա անհրաժեշտ է դիտարկել նաև այն երկրների օրինակները, որոնք մեզ նման են, ու արդյոք ձեր կողմից բերված փաստարկներն այդ երկրներում աշխատում են, թե՝ ոչ, դրանից գիտությունը տուժում է, թե՝ ոչ, մեր քաղաքացին ավելի անպատրաստ է, թե՝ ոչ: Բոլորս համոզված ենք և գիտակցում ենք, որ եթե խելացի չլինենք՝ լավ ապագա չենք ունենա: Այդ առումով, մենք շատ լավ կշռադատում, հաշվարկում ենք յուրաքանչյուր քայլ, որը կարող է դրան վնասել»,- հանդիպման սկզբում ասել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև ուսանողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու դիտարկումները, որոնց վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ:
Նշվել է, որ ուսանողների կողմից բարձրացված հիմնական մտահոգությունները ոչ թե օրենքի կարգավորման առարկա են, այլ կարգավորվելու են ենթաօրենսդրական ակտերով: Վարչապետն ու պաշտպանության նախարարն ընդգծել են, որ նախատեսվելու է օրենքից բխող մոտ յոթ տասնյակ կառավարության որոշումների ընդունում, և ակցիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներին առաջարկվել է ընդգրկվել այդ որոշումների նախագծերը մշակող աշխատանքային խմբում ու ներկայացնել իրենց առաջարկներն ու մոտեցումները: Ուսանողների կողմից առաջարկությունը չի ընդունվել:
18.12
Տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողների ներկայացուցիչներից Դավիթ Պետրոսյանը վարչապետի հետ հանդիպումից հետո նկատեց, որ այն, որ իրենք պայմանավորվել էին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել, սակայն հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կարևոր էր այն առումով, որ մինչ այս ՊՆ ու ԿԳՆ ասել էին, թե ուսանողների հետ քննարկելու ոչինչ չունեն:
Ուսանողները պատմեցին հանդիպումից. նրանք ասել են, որ տարկետման պահպանումը պետք է ֆիքսված լինի, իսկ հակառակ կողմն իրենց տեսակետը չէր կիսում, հետևաբար, իրենք շարունակելու են պայքարը:
«Սուտ կլինի, որ 2 ժամ տևած զրույցը կարող եմ մանրամասն ասել, բայց ասեմ, որ տեսանյութն է լինելու: Իրականում, ամեն բան գնում էր սրա շուրջ. մեզ ասում էին, սա կոնկրետ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետն էր, որ եթե դուք ունենք կոնկրետ առաջարկներ, ապա ներկայացրեք օրենքն ընդունելուց հետո ու կքննարկենք։ Մենք ասում էիք, որ մեր առաջարկները պետք է քննարկման դրվեն մինչև օրենքի ընդունումը: Մենք այս օրինագծի ընդունմանը դեմ ենք, հետևաբար, բոլոր խոսակցություններն իրենց ուժը կորցնում են: Մենք լսեցինք նրանց փաստարկները, ներկայացրեցինք մերը, բայց այնպիսի ծանրակշիռ փաստարկ չեղավ, որ մեզ ստիպի մեր որոշումը փոխել».- ասաց նա:
Հանդիպմանը ներկա ուսանողներից մյուսն էլ նկատեց, որ որքան իրենց շարքերը համալրվեն, այնքան իրենց հետ քննարկում իրականացնողները կավելանան։
«Քննարկումները տևեցին 2 ժամ, բայց սկզբնական կետի հետ կապված էական տարբերություններ կան: Մենք կարծում ենք, որ այն խնդիրները, որ կան կրթական համակարգում, պետք է լուծվեն կրթական համակարգում, այլ ոչ թե անվճար ընդունվողների տարկետման ակադեմիական իրավունքի նկատմամբ»,- ասաց նա:
Ի դեպ, դասադուլ անող ուսանողների գործողություններին արձագանքել է Երևանի պետական համալսարանը՝ հայտարարություն տարածելով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն, հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.
–դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,
–ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:
Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը» »:
17.30
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և վարչապետի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց:
Ուսանողները դուրս եկան կառավարության շենքից. Դավիթ Պետրոսյանը հիշեցրեց, որ նախապես քննարկել էին ձևաչափը, որը սակայն խախտվեց՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
«Բարձրացանք վերև, Կարեն Կարապետյանը դուրս է գալիս և նրա հետ դուրս է գալիս Վիգեն Սարգսյանը, Լևոն Մկրտչյանը»,-ասաց նա:
Նա նշեց, որ Կարեն Կարապետյանն ասել է, որ մտադիր չի եղել խախտել ձևաչափը։
«Մենք չենք ասում՝ մտադրված էր, թե ոչ, մենք արձանագրում ենք փաստը»,-հավելեց նա:
Ուսանողները նշեցին, որ վաղը շարունակելու են դասադուլը:
15.37
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի և ուսանողների քննարկումը` վարչապետի հետ հանդիպումը լրատվամիջոցների ներկայությամբ իրականացնելու հարցով:
«Մենք Ձեր օգնությունն ենք խնդրում որպես գիտությունների թեկնածու, ով օգտվել է ակադեմիական տարկետում ունենալու իրավունքից, Ձեր անձնական ներդրումն ունենալ հանդիպումը կայանալու հարցում»,- ասաց ուսանողներից մեկը:
Ի պատասխան ասվածին, Արամ Վարդևանյանը նշեց, որ իր անձնական ներդրումը չնչին է հաշվի առնելով, որ հանդիպումը ոչ թե իր հետ այլ վարչապետի: «Եթե լիներ այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր քննարկում, բանավեճ պետք է ուղիղ եթերով կամ լրատվամիջոցների ներկայությամբ լիներ, ապա հավատացեք հազարավոր բանակցություններ ի վերջո արդյունք չէր ունենա, քանի որ հանդիպումները փակ դռների ետևում են լինելու և չէին լինի մամուլի հաղորդագրությունները»,- ասաց նա:
Կառավարությունից առաջարկեցին, որ կառավարության տեսախցիկով կարող են նկարել և հետո տեսանյութը կտրամադրեն: Ուսանողները հարց բարձրացրեցին, թե որքան ժամանակ հետո կտրամադրվի տեսանյութը, ինչ տեսքով։
Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը ուսանողներին հայտնեց, որ կախված հանդիպման ժամանակահատվածից տեսանյութը կտրամադրվի: Այսինքն, եթե կես ժամ տևի հանդիպումը, մեկ ժամ անց տեսանյութը պատրաստ կլինի, իսկ եթե մեկ ժամ հետո, ապա երկու ժամ հետ կտրամադրվի, այն կլինի կառավարության կայքում և հասանելի բոլորին: Այսպիսով՝ ուսանողները համաձայնեցին և հինգ հոգի գնացին վարչապետի հետ հանդիպման:
15.13
Կառավարության շենքի դիմաց գտնվող ուսանողներին մոտեցավ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը և նշեց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ուսանողներից հինգ հոգու, սակայն առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների, քանի որ խոսքը աշխատանքային քննարկման մասին է, որտեղ ներկայացվելու է մտահոգությունները:
Ուսանողները 15 րոպե ժամանակ խնդրեցին քննարկելու համար: Քննարկումից հետո նախ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ քննարկումից հետո որոշում կայացրեցին, որ այդ ձևաչափով չեն կարող հանդիպել:
«Այդ ձևաչափով չենք կարող հանդիպել, քանի որ Պաշտպանության նախարարությունից նման առաջարկ եղել է և մենք հրաժարվել ենք, հիմնավորվել ենք, որը կապված է եղել ԶԼՄ-ների հետ: Այդ սկզբունքը բոլորի վրա է տարածվում և մենք դրանից չենք հրաժարվի»,-ասաց նա և առաջարկեց գոնե մեկ լրատվամիջոց ապահովի ուղիղ եթեր:
Ի պատասխան առաջարկի` Արամ Վարդևանյանը նշեց, որ նման ձևաչափով չի կարող հանդիպում լինել:
14.14
Այս պահին դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները գտնվում են Կառավարության շենքի դիմաց:
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը բարձրախոսով դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանին.«Եկել ենք այստեղ հայտնելու մեր մտահոգությունը տարկետման իրավունքի սահմանափակման հետ կապված: Ցավոք ձեզնից մենք դեռ կարծիք չենք լսել, կցանկանանք լսել ձեր կարծիքը օրինագծի մասին և կմնանք այնքան ժամանակ մինչև կստանանք որևէ պատասխան»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
13։40
Ուսանողները շարունակում են դասադուլի ակցիան ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի: Նրանք քայլերթով շարժվում են Աբովյան փողոցով՝ վանկարկելով ազատ, անկախ ուսանող և տարկետում լինելու է:
11:34
Դասադուլի ակցիայի մասնակիցները բանակցեցին ԵՊՀ անվտանգության աշխատակցի հետ՝ փորձելով ներս մտնել երեք լրատվամիջոցների ուղեկցությամբ: Ներս մտնելու նպատակն էր տեսնել՝ ներսում ուսանողներ կա՞ն, թե ոչ:
Ներս մտնելու թույլտվությունը ստանալուց հետո նախաձեռնության անդամներից մի քանիսը լրատվամիջոցների ուղեկցությամբ շրջեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և արձանագրեցին, որ մի քանի լսարաններ դատարկ են:
Մի լսարանում էլ երկու ուսանող կար, որոնք նշեցին՝ դուրս չեն եկել և ակցիային չեն միացել ինքնակամ, քանի որ դեմ չեն այս օրենքի նախագծին:
Ստացվող պարզաբանումը, թե դասամիջոց է դրա համար դատարկ են լսարանները, նախաձեռնության անդամները հիմնավոր չորակեցին. «Մենք մտանք այն պահին, որ զանգն էր տալիս, լսարաններից պետք է մարդ դուրս գար, բայց չեկան» :
Ուսանողները որոշեցին շրջել նաև բուհի այլ ֆակուլտետներով:
ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյան խոսքով՝ դասապրոցեսը հարյուր տոկոսով չի ընթանում, քանի որ դասադուլը խոչընդոտել է պրոցեսը. «Կենսաքիմիայի բաժնում 50 տոկոս ներկայություն կար, ասել, որ ընդհանրապես դասեր չեն ընթանում ճիշտ չէ, իհարկե դասադուլն ազդել է պրոցեսին»:
Դեկանի խոսքով՝ ինքը կողմ չէ տարկետման իրավունքի սահմանափակմանը, բայց նաև կողմ չէ ուսանողների պայքարի ձևին՝ դասադուլին:
Ուսանողներն արձանագրեցին, որ Կենսաբանության ֆակուլտետում 550 ուսանողներից դասապրոցեսից բացակայում է 400-ը:
10.57
Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներից մեկը, դիմելով դասադուլի ակցիային միացած ուսանողներն, նշեց, որ ԿԳ նախարարը երեկ իրենց հետ հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ բուհի դռները փակում են:
Այսօր արդեն, ուսանողների խոսքով, դռները բաց են, բայց իրենց միանալ թույլ չեն տալիս մյուս ուսանողներին.
«Այսօր բաց են դռները, բայց վերևից հրաման է տրվել, որ ուսանողները դուրս չգան, եթե դուրս գան՝ ճնշումների կենթարկվեն»,- ասաց նախաձեռնության անդամն ու կոչ արեց միանալ պայքարին բոլոր ուսանողներին:
Ուսանողները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ այլ մասնաշենքեր:
10.50
ԵՊՀ գլխավոր մասնաշենքի տարածքում շարունակվում է ուսանողների դասադուլը: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարում իրենց խնդիրը կրթական, գիտական համակարգին հասցված վնասն է, ոչ թե ծառայել կամ չծառայելու հարցը: Ըստ նրա` այս օրինագծով ամենևին չի լուծվում սոցիալական արդարության սկզբունքը:
Նա նաև մեկնաբանել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահի հայտարարությունը, ըստ որի` 400 հոգին իրավունք չունի հանդես գալ 17000 հոգու փոխարեն. «Ոչ մեկ իրավունք չունի մեր բողոքի ձայնը սահմանափակելու: Մենք չենք ասում, որ հանդես ենք գալիս բոլոր ուսանողների անունից, այլ նրանց, ովքեր այս օրենքին դեմ են: Իրենց մեկնաբանությունն ուղղակի մանիպուլյատիվ մի բան է»:
Դավիթ Պետրոսյանի խոսքով` Ուսխորհրդի հայտարարությունը, թե իրենք այս հարցում չեզոք դիրքորոշում ունեն, ճիշտ չէ, քանի որ չեզոքությունը հաճախ ավելի վտանգավոր է քան ինչ-որ տեսակետ պաշտպանելը:
10.30
Ուսանողների դասադուլի ակցիան համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, բարձրախոսով դիմելով հավաքված ուսանողներին, նշեց, որ իրենք պաշտպանելու են բոլոր այն դասախոսներին, ամբիոնի վարիչներին ու ֆակուլտետի դեկաններին, ովքեր կողմ են արտահայտվել իրենց նախաձեռնությանն ու սատարում են ուսանողների պահանջը:
Նա նաև ավելացրեց. «Մենք՝ որպես ուսանող, կանգնած ենք լինելու նրանց կողքին, և նրանց հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն դիտարկելու ենք որպես մեր նախաձեռնության հանդեպ ոտնձգություն»:
Այնուհետև նրանք դիմեցին ԵՊՀ անվտանգության աշխատակիցներին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու են փակել բուհի դռները և թույլ չեն տալիս ուսանողների դուրս գալ, միանալ իրենց ակցիային։ Սակայն, պատասխան չստանալով, ուսանողները շարունակեցին դասադուլի ակցիան՝ այս անգամ վանկարկելով «ազա՛տ, անկա՛խ ուսանող»:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դիմեց հավաքված լրագրողներին ներս մտնել և փորձել պարզաբանում ստանալ բուհի դասախոսներից ու ղեկավար կազմից:
10.15
Դասադուլի ակցիան շարունակվում է Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ: Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ վերանայել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքի սահմանափակումը վերանայել:
Ուսանողները նշել են, որ պայքարը կշարունակեն այնքան ժամանակ մինչ տարկետում լինի: Նրանց չի գոհացրել կրթության և գիտության նախարարի հետ հանդիպման արդյունքը, նախարարը հորդորել էր վերջիններիս դադարեցնել դասադուլը:
Նախնական տվյալներով` ուսանողները որոշել են այսօր երթով շարժվել դեպի կառավարություն, քանի որ այսօր կառավարության հերթական նիստն է լինելու:
Ի դեպ, չնայած ուսանողներն այսօրվա համար իրենց խոսքով՝ «մեգադասադուլ» էին նախատեսել, բայց հավաքված ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ:
10.10
Չնայած հորդառատ անձրևին, այսօր ևս՝ արդեն 3-րդ օրը, շարունակվում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիան Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարել է դասադուլը շարունակելու մասին՝արձանագրելով, որ նախընթաց օրերին ծավալված գործունեությունը տվել է կարևոր արդյունք՝ հարցի շուրջ սկսվել են լայն քննարկումներ հասարակական-քաղաքական շրջանակներում։
Հիշեցնենք, որ ուսանողները երեկ ԵՊՀ-ից բողոքի ակցիայով շարժվել էին Կրթության և գիտության նախարարություն, որտեղ հանդիպել էին նախարար Լևոն Մկրտչյանի հետ և քննարկել իրենց հուզող հարցերը։ Նախարարը լսել էր ուսանողների բողոքները և հանդիպման վերջում ասել էր, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում, ինչին ի պատասխան ուսանողներն ասել էին, որ դասադուլը շարունակելու են և նախարարին խնդրել էին նույնպես միանալ իրենց, որպեսզի միասին կասեցնեն զինվորական ծառայության և զինապարտության մասին օրինագծի երկրորդ ընթերցումը: Լևոն Մկրտչյանը պատասխանել էր, որ չի կարող միանալ ուսանողներին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
09:31 • 19.04.24 Իսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի