Բրազիլիայում կողոպտել են Ֆորմուլա-1-ի չեմպիոններին

21:07 • 12.11.17

Բրազիլիայում զինված հարձակում է իրականացվել Mercedes թիմի վրա, որ դարձել է Ֆորմուլա-1-ի առաջնության Կոնստրուկտորների գավաթ 2017-ի մրցանակակիրը:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլոյի մայրուղու մոտակայքում, որտեղ անցկացվում է Բրազիլիայի Գրան-պրին: Աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ընդգծել է, որ միկրոավտոբուսը կանգնեցրել են մի խումբ զինված մարդիկ, երբ ինքը մայրուղուց ուղևորվում էր Ինտերլագոս հյուրանոց:

«Նրանք շրջափակել էին ավտոբուսն ու սպառնում էին ատրճանակով», - ասել է մարզիկը:

Հարձակվողները արժեքավոր իրեր են գողացել թիմի ներկայացուցիչներից: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ են կողոպտիչները վերցրել: Տուժածներ չկան:

 

 

 

Բրազիլիայում կողոպտել են Ֆորմուլա-1-ի չեմպիոններին