Կոտայքի մարզում ծառի վրա տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 12-ին, ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի բակում ծառից կախված տղամարդու դի է նկատվել:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վերին Աղբյուրակ թաղամասի այգեգործական կոչվող տարածքի ամառանոցներից մեկի բակից տղամարդու դին (անձը չպարզված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ 86-ամյա Կամո Քալանթարյանի դին հայտնաբերվել է ծառի վրա։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բարձրացել էր ծառ՝ տանձ հավաքելու։










