Մեդվեդևը չի խաչել ձեռքերը ՀԱՊԱ-ի գագաթնաժողովին երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու համար (լուսանկար)

19:02 • 13.11.17

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի հետևել ավանդույթին և չի խաչել ձեռքերը Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի մասնակից երկրների նախագահները և վարչապետները հավաքվել են ավանդական լուսանկարն անելու համար և կանգնել մի գծով: Դրանից հետո հայտարարվել է, որ պետք է խաչել ձեռքերը, այնուհետև, չփոխելով դիրքը, սեղմել հարևանի ձեռքը:

Նշվում է, որ Մեդվեդևը կանգնած էր Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկի մոտ: Ռուսաստանի վարչապետը չի խաչել ձեռքերը լուսանկարվելու ժամանակ, և նույնը նա արել է 2010 թվականին անցկացված գագաթնաժողովի ժամանակ:

Նշենք, որ Հարավ-ասիական պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովն անցկացվում է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:


Միջոցառմանը մասնակցում է մոտ 20 երկրի ղեկավար, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: