Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների այսօրվա ակցիան ավարտվեց (թարմացված)
14.11
Կոնսերվատորիայի այգում ուսանողները որոշեցին ավարտել այսօրվա ակցիան: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով` դասադուլն անժամկետ է, շարունակվելու: Նրանք պատրաստվում են հանդիպել գիտնականների, քաղաքացիական հասարակության անդամների հետ:
Վաղը մեկնարկում է ԱԺ հերթական քառօրյա նիստի աշխատանքը, որի ընթացքում կքննակվի նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Դասադուլի ակցիայի մասնակիցները պլանավորել են ԱԺ-ի դիմաց գնալ:
Իսկ կոնկրետ անելիքների մասով Դավիթ Պետրոսյանն առաջարկեց ավելի ուշ խոսել :
14.03
Կոնսերվատորիայի այգում խմբերի բաժանվելուց հետո դասադուլի ակցիայի մասնակիցներին առաջինը ողջունեց Ճարտարապետաշինարարարական համալսարանի ուսանողներից մեկը: Նա նշեց, որ իրենց բուհում ուսանողները հիմնականում իրազեկված չէին դասադուլի ակցիային, իսկ իրազեկ մարդկանց մի մասը չի հասկանում շարժման հիմնական նպատակը:
«Առաջին հերթին մեծ թվով ուսանողներ մեր շարժման մեջ ներգրավելու համար նախ անտեղյակներին պետք է իրազեկել, հետո արդեն իրազեկվածների հետ բանավեճի մեջ մտնել և հասկացնել ինչում է մեր խնդիրը»:
Պոլիտեխնիկի ուսանողն առաջարկեց նաև իրազեկման գործընթացում ներառել պաստառների ստեղծումը,ն աև օնլայն հարթակում իրազեկում իրականացնել և ստեղծել հավելյալ խումբ, որը կզբաղվի այդ իրազեկումով՝ շարժվելով համալսարանների լսարաններով և տեղում իրազեկելով ուսանողներին:
Ակցիայի մասնակիցներին ողջունեց նաև Ամերիկյան համալսարանի ուսանողներից մեկը:
«Մեր քննարկումը մի քիչ այլ ուղղությամբ էր գնում ոչ թե իրազեկման, այլ իրականում մեծ մասը նախաձեռնող խմբի անդամների առաջարկների հետ համաձայն է, բայց գտնում ենք, որ այդ ամենը այսքան ժամանակ չենք կարողացել լավ կամ ճիշտ ներկայացնել: Մեր հիմնական առաջարկն այն է, որ ներգրավենք մարդկանց, ովքեր ավելի փորձառու են կոնկրետ ոլորտներում, օրինակ օրենսդրական՝ սկսած իրավաբաններից»:
Ամերիկյան համալսարանի ուսանողի խոսքով` այսկերպ իրենք կփորձեն ավելի հիմնավորված առաջարկներ ներկայացնել կոնկրետ փաստաթուղթ մշակելով:
13.25
Դասադուլի ակցիայի մասնակիցները հասան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այստեղ նույնպես պրոֆեսորադասախոսական կազմին ու ուսանողներին դիմեցին կոչով, որ իջնեն ու իրենց տեսակետը հայտնեն տարկետման իրավունքը սահամանափակող օրինագծի վերաբերյալ:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց.«Այսօր եկել ենք, որպեսզի լսենք նաև ձեր կարծիքը: Ես երեկ դրսում հանդիպեցի հայտնի մշակութային գործիչներից մեկին,ով ասաց, եթե ջութակահարը մի օր չնվագի կասկածի տակ կդրվի նրա գործունեությունը: Մի օրինակ էլ ես ասեմ՝ երաժշտարվեստում հայտնի Ռախմանինովը ասել է ,որ եթե մի օր ես չնվագեմ, չեմ կարող լսել, եթե երկրորդ օրը չնվագեմ իմ ընկերները ինձ չեն լսի, իսկ եթե երրորդ օրը չնվագեմ՝ ես հանդիսատես չեմ ունենա»,-նշեց Դավիթ Պետրոսյանը:
Պետրոսյանը նաև նշեց, որ շատերի կարծիքը, թե իրենք պաշտոնյաների հետ հանդիպումից հետո չէին հավաքվելու, հերքում է հենց ակցիայի մասնակիցների թիվը, որն ըստ նրա, այսօր ավելի մեծ է, քան նախորդող օրերին:
Կոնսերվատորիայի այգում Պետրոսյանը հավաքված ուսանողներին առաջարկեց տարբեր խմբերի բաժանվել` ըստ այն բուհի կամ ֆակուլտետի, որը ներկայացնում են: Խմբերի բաժանման նպատակը, ըստ Պետրոսյանի միմյանց հետ ծանոթանալն է ու առաջիկա անելիքները քննարկելը:
12.12
Ուսանողները փողոցի երթևեկելի հատվածով շարժվում են դեպի այլ բուհեր՝ «ազատ, անկախ ուսանող» վանկարկումով:
Տեղում աշխատող ոստիկանության աշխատակիցները հորդորեցին ուսանողների ազատել երթևեկելի հատվածը և երթը շարունակել մայթով:
Ուսանողները համաձայնեցին: Այս պահին նրանք շարժվում են այլ բուհեր
12.43
«Տարկետում լինելու է» վանկարկումով ուսանողները շարժվեցին դեպի Ագրարային համալսարան: Այստեղ ուսանողներին դիմավորեցին Ագրարային համալսարանի ռեկտորի տեղակալն ու պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվեցին խոսել լրատվամիջոցների և ուսանողների հետ՝ նշելով, որ այլևս խոսելու ոչինչ չունեն, նախորդ անգամ արդեն արտահայտել են իրենց տեսակետը, որով կողմ են այս օրինագծին:
«Հանուն գիտության» վանկարկումով ուսանողները շարժվեցին դեպի այլ բուհեր: Նրանք գնացին Հայաստանի ճարտարապետաշինարարարական համալսարան: Այստեղ նրանց դիմավորեց համալսարանի անվտանգության ծառայության պետը և նշեց, որ իրենք չեն խոչընդոտում ուսանողների իրազեկման ակցիային, բայց թույլ չեն տա խանգարել դասապրոցեսը:
Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք աջակցում են ուսանողներին, բայց դեմ են պայքարի այս ձևաչափին: Նրանք կողմնակիցն են քննարկումների ձևաչափին:
12.22
Ուսանողները երթով շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարանի «Սև շենք» կոչվող մասնաճյուղ:
Այստեղ նրանք նույն առաջարկով հանդես եկան ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին դուրս գալ իրենց հետ բանավեճի և բերել հակափաստարկներ, թե ինչու են կողմ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին:
Բայց այստեղ ևս ուսանողների առաջարկին արձագանքող չեղավ: Նրանք հաստատեցին իրենց մոտեցումը, որ իրենք են մեծամասնություն կազմում, և ոչ թե այս օրինագծին կողմ արտահայտվողները:
Ուսանողները շարժվեցին դեպի այլ բուհեր:
11.20
Ուսանողները նոր նախաձեռնություն սկսեցին, որով բանավեճի հրավիրեցին առաջինը՝ Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, իրենց խոսքով այն մեծամասնությանը, որը իբրև թե կողմ է օրինագծին:
Մի քանի րոպե սպասելուց հետո, ֆակուլտետից ուսանողների բանավեճի առաջարկին արձագանքող չեղավ։
Նրանք նույն առաջարկով շարժվեցին ԵՊՀ ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենք:
Մեծամասնությանը բանավեճի հրավիրելու նպատակը ըստ ուսանողների, ապացուցելն է, որ ոչ թե իրենք են փոքրամասնություն կազմում, այլ նրանք, ովքեր կողմ են տարկետումը սահմանափակող օրինագծին:
10.44
Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետների դռների դիմաց թռուցիկներ են փակցրել՝ իրազեկելով դասադուլի ակցիայի մասին և կոչ անելով ուսանողներին միանալ իրենց:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետներով իրենց շրջայցի ընթացքում պարզել են, ուսանողների թիվը բավականի քիչ է, եղել են լսարաններ, որտեղ ընդհանրապես ուսանող չի եղել։
«Դա խոսում է այն մասին, որ խոսակցությունը, թե ուսանողների մեծամասնությունը կողմ է այս օրենքին, իրականությանը չի համապատասխանում: Դասադուլների մասնակիցների քանակը ուղիղ համեմատական չէ մեր աջակիցների քանակին, քանի որ դասապրոցեսի բոյկոտն ամեն մեկն իրականացնում է իր ձևով: Հենց նոր միացան մեզ Ճարտարագիտական համալսարանից՝ Պոլիտեխնիկից, միացումները շարունակվելու են»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
10.25
Ուսանողների դասադուլի ակցիան այս պահին շարունակվում է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Քիչ հետ ուսանողները կսկսեն երթը համալսարանի տարբեր ֆակուլտետներով:
Ուսանողական շարժումը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց պայքարը ուսանողների իրավունքների, կրթական ոլորտի բարեփոխումների համար է, իսկ առաջնային խնդիրը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարն է:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ներկաներին ընթերցեց իրենց հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ուսանողական շարժման մասնակիցները դատապարտում են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նոյեմբերի 10-ին՝ ամեն գնով նիստեր գումարելու ջանքերը, մթության քողի տակ նվազագույն քվորումով ու կասկածելի լեգիտիմությամբ նիստի հապճեպ անցկացումը, դրա ընթացքում հանրային լայն հնչեղություն ունեցող վիճահարույց օրինագծերի քննարկումն ու հապճեպ ընդունումը: Մենք գտնում ենք, որ նման վարքագիծը հարիր չէ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի հանձնաժողովին»:
10.07
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն այսօր առավոտից նորից ԵՊՀ-ում են: Հանրահավաքն ու երթը դեռևս չի սկսվել, սակայն արդեն իսկ բավական շատ մարդ է հավաքվել։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ուսանողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ, նրանք պահանջում էին ներկա լինել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համար գլխադասային՝ Ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին հարցերի հանձնաժողովի նիստին, սակայն նիստը հետաձգվեց քվորում չլինելու պատճառով:
Դրանից հետո ուշ երեկոյան հրավիրվեց արտահերթ նիստ և նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվեց ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի